
Տոորու Վատանաբեն հիշում է
իր ուսանողական տարիները, երբ նա Տոկիոյի համալսարանի ուսանող էր:
Գրքի սկզբում պատմվում է, թե
ինչպես է 37-ամյա Վատանաբեն ժամանել Համբուրգ, որտեղ լսում է Բիթլս խմբի «Նորվեգական
անտառ» երգի մշակումը և հիշում է իր երիտասարդությունը: Վատանաբեի ընկերներն են Կիձուկին
և Նաոկոն: Սակայն Կիձուկին ինքնասպան է լինում 17 տարեկանում: Վատանաբեն և Նաոկոն ծանր
են տանում ընկերոջ կորուստը: Նրանց ֆիզիկական մերձությունից հետո Վատանաբեն զգում է,
որ սիրում է Նաոկոյին: Սակայն Նաոկոյի համար սա լրիվ սեր չէ: Նա իրականում սիրում է
Կիձուկիին, իսկ Վատաբեի հետ նա պարզապես կապված է: Նաոկոն ունի հոգեբանական խնդիրներ:
Նրանց հարաբերությունները զարգանում են հասարակական հուզումների ֆոնի վրա: Քոլեջի ուսանողները
դասադուլ են անում և տենչում են հեղափոխություն: Բայց Վատանաբեն չի կարեկցում նրանց:
Նրա միակ ընկերը Նագասավան է, որը սովորում է երկրորդ կուսում և կարդում է Ֆիցջերալդի
«Մեծն Գեթսբի» վեպը: Դասադուլը ոչնչով չի ավարտվում, իսկ Վատանաբեն ապրում է նամակներով,
որոնք նրան է ուղարկում հոգեբուժարան տեղավորված Նաոկոն:
Շուտով, սակայն, Վատանաբեն
ծանոթանում է թատերական դրամատուրգիայի դասերի իր դասընկերուհու՝ Միդորիի հետ: Նա այնքան
է ձգում Վատանաբեին, որ նրանց հարաբերությունները բուռն զարգացում են ապրում: Զուգահեռաբար
Վատանաբեն և Նագասավան այցելում են տարբեր աղջիկների՝ ծանոթանալով նրանց հետ բարերում
և մոռանալով հաջորդ իսկ օրը:
Վատանաբեն այցելում է Նաոկոյին
Կիոտոյի մոտակայքում գտնվող կլինիկայում: Այստեղ նա ծանոթանում է Իսիդա Ռեյկոյի՝ մեկ
ուրիշ աղջկա հետ: Ռեյկոն և Նաոկոն կիսվում են Վատանաբեի հետ իրենց անցյալի հուշերով:
Նաոկոն պատմում է իր ավագ քրոջ հանկարծակի մահվան մասին: Վերադառնալով Տոկիո Վատանաբեն
նամակ է գրում Ռեյկոյին և խորհուրդ է հարցնում: Նա չգիտի, թե ով է իր համար ավելի թանկ՝
Միդորին, թե Նաոկոն: Նա չի ուզում ցավացնել առանց այդ էլ գրգռված Նաոկոյին, բայց չի
ուզում նաև կորցնել Միդորին: Ռեյկոն խորհուրդ է տալիս մնալ Միդորիի հետ և տեսնել, թե
ինչ դուրս կգա նրանց հարաբերությունից:
Ավելի ուշ Վատանաբեին լուրեր
են հասնում Նաոկոյի մահվան մասին: Ցավի և շփոթմունքի մեջ նա ճանապարհորդում է Ճապոնիայում,
իսկ Միդորին, որը չգիտեր, թե ինչ է պատահել, փորձում է պարզել, թե ինչ է կատարվում
Վատանաբեի հետ: Մեկ ամսից նա վերադառնում է Տոկիո, որտեղ հանդիպում է Ռեյկոյի հետ:
Վատանաբեր հասկանում է, որ Միդորին իր կյանքի ամենակարևոր անձնավորությունն է: Նա զանգահարում
է Միդորիին, որպեսզի սեր խոստովանի նրան:
Տես նաև Ագուտագավա Րյունոսկե
Պատմվածքներ
Հարուկի Մուրակամի | Նորվեգական անտառ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 19, 2017
Rating:
