
Կազակների ծեր գնդապետ Տարաս
Բուլբայի մոտ վերադառնում են իր 2 որդիները՝ Օստապը և Անդրիյը, որոնք սովորել են Կիևյան
ակադեմիայում: Ողջույնից հետո չդիմնանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է
բռնվում հոր հետ: Հայրը գոհ է: Կրտսեր որդուն էլ ուզում է «ստուգել», բայց մայրը գրկում
է որդուն և հեռացնում հորից:
Տարաս Բուլբան որոշել է որդիներին
ուղարկել Զապորոժյան Սեչ, որովհետև դա տղամարդու համար վայել տեղ է: Բայց տեսնելով
որդիների ուժը, որոշում է ինքն էլ միանալ նրանց և միասին ճանապարհ են ընկնում: Օստապը
սառնասիրտ է: Իսկ ահա Անդրիյի գլխում մտքերն են գեղեցիկ լեհուհու մասին, որին հանդիպել
է Կիևում: Անգամ մտել էր նրա ննջարանը, բայց դռան թխթխկոցը ստիպել էր նրան ողջ գիշեր
թաքնվել աղջկա մահճակալի տակ, իսկ առավոտյան թաթար աղախինը դուրս էր բերել նրան տանից:
Զապորոժյան Սեչում բարքերն
ազատ են: Կազակները սովորում են կռվել մարտերում: Որդիներին հարբեցությունից ու պարապությունից
հեռու պահելու համար Տարաս Բուլբան համոզում է իր հին ընկերներին արշավանք ձեռնարկել:
Որոշում են ելնել Լեհաստանի դեմ: Կազակները մտադիր են գրավել Դուբնո քաղաքը: Քաղաքը
պաշարում են և փորձում սովի մատնել: Ընթացքում դատարկում են մերձակա գյուղերը և հրի
մատնում մարդկանց: Բուլբայի որդիներին դուր չի գալիս այսպիսի կյանքը, բայց հայրը հանգստացնում
է նրանց, ասելով, որ առջևում են թեժ մարտերը: Մի գիշեր Անդրիյին քնից արթնացնում է
թաթարուհին, որը դուրս էր բերել նրան լեհուհու ննջարանից: Ասում է, որ լեհուհին, իր
տիրուհին պաշարված քաղաքում է և տեսել է Անդրիյին պարսպից: Խնդրում է հաց փոխանցել
էր իր մեռնող մոր համար: Հացերը պարկի մեջ լցնելով Անդրիյը նույն գիշեր թաթարուհու
օգնությամբ գետնափոր թունելով անցնում է քաղաքը և հանդիպում լեհուհուն: Ուրանում է
հայրենիքը՝ ասելով, որ հայրենիքը այն է, ինչը փնտրում է հոգին:
Հայրը ծանր է տանում որդու
ուրացման լուրը: Մեկ ուրիշ լուր էլ գալիս է Սեչից: Թաթարները արշավել են Սեչ և թալանել
են կազակների դրամագլուխը: Դուբնոյի մոտ եղած զորքը կիսվում է և մի կեսը գնում է Զապորոժյե
օգնության: Լեհերը իմանալով կազակների թուլացման մասին փորձում են դուրս գալ քաղաքից
և բռնվել մարտի: Դուրս եկածներին թվում է նաև Անդրիյը: Տարասը ետ է քաշում զորքը դեպի
անտառ և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ սպանում է նրան: Սակայն լեհերին օգնության
է հասնում օգնական զորքը: Նրանք գերի են վերցնում Օստապին: Վիրավոր Տարասին տանում
են Սեչ:
Տարասը համոզում է Յանկելին՝
իրենց առաջնորդին գաղտնի ուղարկել իրեն Վարշավա, որպեսզի նա կարողանա փրկագին տալ որդու
համար և ազատել: Նա ներկա է լինում Վարշավայի հրապարակում որդու դաժան մահապատժին:
Կազակների նոր զորք է հավաքվում
և արշավում լեհերի դեմ: Մարտերը դաժան են: Համերաշխության դաշինքի ժամանակ լեհ իշխան
Պոտոցկին երդվում է այլևս չհարձակվել կազակների վրա: Բուլբան առաջարկում է յուրայիններին
չհավատալ լեհերին: Իր զորախմբով նա հեռանում է: Նրա գուշակությունը կատարվում է և երդմնազանց
լեհերը հարձակվում են կազակների վրա և ջարդում նրանց: Իսկ Բուլբան իր ջոկատով շրջում
է Լեհաստանով և վրեժխնդիր լինում իր որդու համար:
Իշխան Պոտոցկին մեծ զորքով
շրջապատում է նրան: Սկսվում է չորս օր տևողությամբ մարտը: Կազակներին հաջողվում է ճեղքել
լեհերի շարքերը: Սակայն Բուլբան վերադառնում է իր ծխամորճի ետևից և գերի է ընկնում:
Նրան այրում են կրակի վրա: Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը և ռուսական հողերի
միավորումը ուղղափառ հավատի ներքո:
Նիկոլայ Գոգոլ | Տարաս Բուլբա
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 12, 2017
Rating:
