Օրհան Փամուկ | Իմ անունը կարմիր է | համառոտ


Վեպի գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ատամբուլում՝ հեղինակի հայրենի քաղաքում և ընդգրկում են Սուլթան Մուրատ 3-րդի կառավարման տարիների ինը օրը։

Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում ապրող չորս մանրանկարիչներ են, որոնցից մեկը սպանվում է առաջին գլխում։ Յուրաքանչյուր գլուխ ունի իր պատմողը։
Պատերազմից տուն է վերադառնում Քարան, որը ստիպված էր լքել հարազատ քաղաքը, որովհետև սիրահարվել էր Շեքյուրեին՝ իր ազգականուհուն: Շեքյուրեն արդեն ամուսնացել է, ունեցել է երկու զավակ և նրա ամուսինը մահացել է: Նա ապրում է հոր մոտ, որը սուլթանի պատվերով աշխատում է մի գրքի վրա: Նկարիչների մեջ կարծիք կա, որ այդ գիրքը վտանգավոր աղանդավորական այլախոհություն է պարունակում և որ դժբախտությունների պատճառ կարող է դառնալ: Գրքի վրա աշխատող նկարիչներից մեկին իրոք սպանում են:
Մեծագույն գիրքը նկարազարդելու համար սուլթանի ընտրած չորս մանրանկարիչներից մեկը մարդասպան է: Նա հենց սկզբից իր պատումի մեջ հայտնում է դրա մասին: Նա գործել է սպանությունը, որպեսզի կանխի աղանդավոր վարակի տարածումը: Ողջ խնդիրն այն է, որ մարդասպանը հանդես է գալիս ծպտյալ ու տեքստի ետևում թաքնված: Դա հիշեցնում է խոստովանությունը կաթոլիկական տաճարում, երբ խոտովանողի դեմքը թաքնված է: Թե չորս նկարիչներից որ մեկն է մարդասպանը, ընթերցողը պիտի հասկանա ինքնուրույն, քանի որ հեղինակը մտադիր չէ օգնել այդ հարցում: Հարկ է լուծել գաղտնիքները, լսել ակնարկները…  

Տես նաև Միլան Կունդերա Կեցության անտանելի թեթևությունը և Լուի Ֆերդինանդ Սելին Ճանապարհորդություն գիշերից անդին
Օրհան Փամուկ | Իմ անունը կարմիր է | համառոտ Օրհան Փամուկ | Իմ անունը կարմիր է | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:38:00 Rating: 5
Технологии Blogger.