
Լույս է տեսել Արամ Անտոնյանի «Աքսորի ճամբուն վրայ. Պատմվածքներ եւ հիշողութիւններ»
հատորը (գիրքը կազմեց, առաջաբանը և ծանոթագրությունները
գրեց՝ Գրիգոր Պըլտեան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ.
2017):
Հատորն ընդգրկում
է արևմտահայ գրող Արամ Անտոնյանի (1974-1951) Եղեռնով ներշնչված
պատմվածքներն ու անձնական հիշողությունները: Գործերը գրված են 1916-1946 թթ. և լույս
են տեսել սփյուռքահայ մամուլի մեջ և երբեք լույս չեն տեսել միասնաբար:
«Այն հազուագիւտ արեւմտահայ գրողներեն մին է Արամ Անտոնյան,
որ տարագրութեան ճամբուն վրա իսկ կը սկսի գրի առնել այդ դժնդակ փորձառութիւնը: Տարագրութիւնը
արդէն կը տանի գրութեան: Հետզհետէ գիտակից դէպքերուն արտակարգ նշանակութեան՝ անմիջապես
կը ձեռնարկե վկայագրութեան մեծ գործին, արձանագրելով ոչ միայն իր ապրածներն ու տեսածները,
այլեւ վերապրողներու բերնէն իսկ երբեմն քաղելով անոնց պատմութիւնը: Քանի մը հազարի
հասնող էջեր՝ ռաս-ուլ-Այնի, Ինթիլլիի, Մէսքէնէի, Տէր-Զօր ջարդերուն մասին՝ այս ամբողջը
զետեղուած ընդհանուր ծրագրի մը մէջ. փաստել մտահղացումը, կազմակերպումն ու իրագործումը
«Մեծ Ոճիր»-ին կամ «հայկական մարտիրոսագրութեան», ինչպէս կը կոչէ Անտոնեան 1915 աղէտը»:
Գրիգոր Պըլտեան (հատված առաջաբանից)
Արամ Անտոնյան | Աքսորի ճամբուն վրայ. Պատմվածքներ եւ հիշողութիւններ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 27, 2017
Rating:
