
Լույս է տեսել Անտուան Բեռմանի «Օտարութեան
փորձընկալումը. Մշակոյթ և թարգմանութիւն վիպապաշտ Գերմանիոյ մեջ» աշխատությունը (արեւմտահայերեն
թարգմանեցին՝ Րաֆֆի Աճէմեան եւ Մարկ Նշանեան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ.
2017):
Ֆրանսիացի թարգմանիչ, թարգմանության տեսաբան Անտուն Բեռմանի
(1942 - 1991) «Օտարության փորձընկալումը» աշխատությունը ժամանակակից թարգմանաբանական
ուսումնասիրությունների թվում ունի իր ազդեցիկ կշիռը և թարգմանված է բազմաթիվ լեզուներով:
Գրքի Հավելվածը ամփոփում է հատվածներ Ֆրիդրիխ
Շլեգելի «Կոտորակներ և գաղափարներ» շարքից և «Զրույց բանաստեղծության մասին» էսսեն:
Վերջում զետեղված է Մարկ Նշանյանի հոդվածը թարգմանության
սկզբունքի մասին: Բեռմանի գերմեներենից արված թարգմանությունները ստուգված և համեմատված
են բնագրի հետ:
Անտուան Բեռման | Օտարութեան փորձընկալումը. Մշակոյթ և թարգմանութիւն վիպապաշտ Գերմանիոյ մեջ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 15, 2017
Rating:
