Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել


Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.
- Ի՞նչ է երևում:
- Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
- Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
- Հիմա ի՞նչ է երևում:
- Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
- Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
- Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
- Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
- Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Եվ այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

Տես նաև Ջանի Ռոդարի Հեքիաթներ
Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 29, 2017 Rating: 5
Технологии Blogger.