Հարուկի Մուրակամի | Վամպիրը

Անհաջողությունները մարդու վրա իրար հետևից թափվելու սովորություն ունեն: Ասում են` դժբախտությունը մենակ չի գալիս: Իսկ եթե իսկապես ամեն ինչ վա՞տ է: Ուրեմն, դա ընդամենը ժողովրդական իմաստություն չէ:

Ամեն ինչ հակառակ է. պայմանավորվել էի հանդիպել ընկերուհուս հետ, բայց նա չեկավ, վերարկուիս կոճակը պոկվեց, գնացքում հանդիպեցի էնպիսի մեկին, որին չէի ուզի տեսնել, ատամս ցավեց, անձրև եկավ, տաքսի նստեցի, իսկ ճանապարհը խցանված էր. ինչ-որ տեղ վթար է եղել: Եթե մեկն այս պահին ինձ հիշեցներ ժողովրդի իմաստության մասին, հաստատ դեմքին կհասցնեի:
Երևի դուք էլ նույնը կանեիք:
Հենց դա է ժողովրդի իմաստությունը:  Հենց այդ պատճառով էլ մարդկանց հետ դժվար է: Երբեմն մտածում ես. լավ չէ՞ր լինի մուտքի դռան առաջ գցած գորգ լինել:  Ամբողջ կյանքում կպառկեիր քեզ համար:
Բայց գորգերն էլ իրենց իմաստությունն ու իրենց պրոբլեմներն ունեն:  Չնայած` դա արդեն իմ գործը չէ:
Կարճ ասած, տաքսի նստեցի ու խցանման մեջ ընկա: Աշնանային անձրևը թխկթխկում էր մետաղի վրա, հաշվիչի կտկտոցը հրազենից արձակված գնդակի նման ծակում էր ուղեղս:
Էհ:
Բացի այդ երեք օր է, ինչ թողել եմ ծխելը: Գոնե մի հաճելի բանի մասին մտածեի: Ո՞նց չէ:  Անելանելի վիճակից սկսեցի մտքումս ընկերուհուս շորերը հանել: Հերթովսկզբից հանում ենք ակնոցը, ժամացույցը, թևնոցը, հետո
Ներողություն,-… Ես արդեն բլուզի առաջին կոճակին էի հասել, երբ հանկարծ վարորդի ձայնը լսեցի:
Ի՞նչ եք կարծում, վամպիրներ գոյություն ունե՞ն:
Վամպիրե՞ր,- ես շշմած նայեցի  հայելուն, որտեղ վարորդի դեմքն էր արտացոլվում:
-Ի՞նչ վամպիրներ, որոնք արյո՞ւն են խմում:
Այ հենց նրանք: Գոյություն ունե՞ն, թե՞ չէ:
-Դուք ընդհանրապես ու՞մ նկատի ունեք: Մարդկա՞նց, որոնք վամպիրյան կենսակերպ ունեն, փոխաբերակա՞ն իմաստով վամպիրներին, արնախում չղջինկերին, թե՞ սարսափ ֆիլմերի վամպիրներին: Թե՞ ՝իսկական:
-Իսկականներին, իհարկե,- ասաց վարորդը: Մեքենան կես մետր շարժվեց:
Ուրեմն, չգիտեմ,-պատասխանեցի ես:-Տեղյակ չեմ:
Չէ, էդպես չի լինի: Դուք ասեք, հավատու՞մ եք, թե՞ չէ:
Չեմ հավատում:
-Ուրեմն, չե՞ք հավատում:
- Չեմ հավատում:
Գրպանիցս ծխախոտ հանեցի, առանց վառելու դրեցի բերանս:
Իսկ ուրվականներին հավատու՞մ եք:
-Այ, ուրվականներն, ինձ թվում է, կան:
-Թվում էԱսեք <<հա>>, թե <<չէ>>…
Հա,- միայն սա էր մնում ասել,-հավատում եմ:
Ուրվականներին, ուրեմն, հավատու՞մ եք:
Հավատում եմ:
-Իսկ վամպիրենրին` չէ:
Չէ, չեմ հավատոմ:
Եվ ինչո՞վ է ուրվականը վամպիրից տարբերվում:
Ուրվականը ֆիզիկական գոյության անտիթեզիսն է,-առանց մտածելու դուրս տվեցի ես: Դա ինձ մոտ լավ է ստացվում:
Հըմ:
Իսկ վամպիրը արժեքային համակարգի փոփոխությունն է մարմնի առանցքի շուրջ:
Դուրս է գալիս, անտիթեզիսը դուք ընդունում եք, իսկ արժեքների փափխությունը`չէ:
Մի անգամ էդպիսի մի հիմարության հավատաս, էլ երբեք կանգ չես առնի:
-Դուք կրթված մարդ եք:
Յոթ տարի ինստիտուտում եմ սովորել ,- ծիծաղեցի:
Մեքենաների անվերջ շարանին նայելով` վարորդը ծխախոտը դրեց բերանն ու ծխեց: Սրահը լցվեց ֆիլտրի հոտով:
Իսկ ի՞նչ կանեիք, եթե իսկապես վամպիր տեսնեիք:
Երևի իրար կխառնվեի:
-Եվ վե՞րջ:
Իսկ ինչ է, չի՞ կարելի:
Չի կարելի, իհարկե: Հավատը ուժեղ բան է: Պատկերացրեցիր սարը, ահա այն: Մտածես, որ չկա, չի լինի:
Ինչպես Դոնովանի հին երգում:
Ահ, ահա, թե ինչ եք ասում:
Հա, հա:
Ես շունչ քաշեցի` չվառած ծխախոտը բերնիցս բաց չթողնելով:
Իսկ դուք ինքներդ հավատու՞մ եք վամպիրերին:
-Հավատում եմ:
Ինչու՞:
Ի՞նչ է նշանակում <<ինչու>>: Ուղղակի հավատում եմ:
Իսկ ապացուցել կարո՞ղ եք:
-Հավատքն ու ապացույցը ընդհանրապես տարբեր բաներ են:.
Երևի:
Ես որոշեցի էլ չխորանալ ու վերադառնալ բլուզի կոճակներին: Առաջինը, երկրորդը, երրորդը
Բայց ապացուցել էլ կարող եմ:
Իսկապե՞ս:
Լիովին:
Իսկ ինչպե՞ս:
Դե, ինքս էլ վամպիր եմ:
Լռեցինք: Մեքենան հինգ մետրի չափ առաջ սողաց: Անձրև կաթիլները առաջվա նման կտկտում էին, հաշվիչը հազար հինգ հարյուրից ավել էր ցույց տալիս
-Կրակայրիչ կտա՞ք:
-Խնդրեմ:  Ես չխկացրի սպիտակ <<Բիկ>>  լուցիչն ու թոքերս քաշեցի նիկոտինը:  Երեք օրվա մեջ առաջին անգամ:
Ինչ էլ խցանում է,-գանգատվեց վարորդը:
-ԷհԻ դեպ, վամպիրների մասին
Ի՞նչ:
Դուք իսկապես վամպի՞ր եք:
Իհարկե, ինչու՞ պետք է խաբեի:
ՈՒ վաղուցվանի՞ց եք էդպես:
Արդեն ինը տարի: Էդ տարի օլիմպիադան Մյունխենում էր:
Կանգնիր վայրկյան, դու հրաշալի ես:
Այ, այ: Հենց էդպես:
Կարելի՞ է էլի հարց տալ:
Տվեք:
Իսկ ինչու՞ եքըըը..վարորդ աշխատում:
Չեմ սիրում էդ վամպիրկան ձևերը: Վերարկու հագնել, կառքով շրջել, դղյակում ապրելՈչ մի օգուտ: Ինձ մոտ ամեն ինչ սովորական է, հարկերն եմ մուծում, երաշխավորագիր էլ ունեմ: Դիսոտեկներ եմ գնում, պատինկո խաղալուԻ՞նչ: Տարօրինա՞կ է:
-Չէ: Ուղղակիինչպե՞ս ասեմ էմի տեսակ տեղ չի հասնում:
Ուրեմն, չե՞ք հավատում:
Հըմ:
Չե՞ք հավատում, որ վամպիր եմ:
Իհարկե հավատում եմ,- հավատացրեցի ես վարորդին:- Պատկերացնում ես սարը և ահա այն:
Լավ:
Արյու՞ն էլ եք խմում:
Իհարկե: Վերջիվերջո վամպիր եմ, չէ՞:
Արյունը, երևի տարբեր տեսակի է լինում, համեղ, անհամ:
Դե պարզ է էլի: Բայց ձերը չի լինի: Շատ եք ծխում:
Ուզում էի թողնել, բայց տեսնում եք, որ չի ստացվում:
Ամենալավը ջահել աղջիկներինն է: Այ դա բան է:
Ինձ թվում է ես ձեզ հասկանում եմ: Իսկ դերասաուհինների՞նը :
Կայոկո Կասիմոտոյինը ուղղակի հրաշք է: Կիմիե Սինգյոձիինն էլ վատը չէ: Բայց այ Կաօրի Մոմոինը էնքան էլ չէ: Մի տեսակ չի էլ ձգում:
Երևի հաճելի կլիներ նրանց արյունը խմելը:
Իրական հաճույք:
Տասնհինգ րոպե հետո  բաժանվեցինք:  Բացելով տան դուռը` վառեցի լույսը, սառնարանից հանեցի մի շիշ գարեջուր: Խմեցի ու զանգեցի  էն ընկերուհուս, որին էդպես էլ  չհանդիպեցի : Եթե իրեն լսենք` լուրջ պատճառ կար: Էսպիսի բաներ
Խորհուրդ կտամ Ներիմայի համարներով սև տաքսիները չնստել:
Ինչու՞,- հարցրեց նա:
Վարորդներից մեկը վամպիր է:
Չէ-հա:
Հաստատ:
Չլինի՞ մտահոգվում ես ինձ համար:
Դե իհարկե՝ անհանգստանում եմ:
Սև, Նրիմայի համարներո՞վ:
Ըհը:
Շնորհակալ եմ:
Պետք չէ:
Դե, ուրեմն, բարի գիշեր:
Բարի:

Թարգմանությունը Նինա Մամարյանի

Աղբյուրը՝ https://nmamaryan.wordpress.com

Տես նաև Հարուկի Մուրակամի Պատմվածքներ
Հարուկի Մուրակամի | Վամպիրը Հարուկի Մուրակամի | Վամպիրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 05:21:00 Rating: 5
Технологии Blogger.