Պարույր Սևակ | Քո անունը


Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
                       քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:


Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

. . . . . . . . . . . . . . . . . . .

...Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը...

25.VII.1961թ.       
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Քո անունը Պարույր Սևակ | Քո անունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:22:00 Rating: 5
Технологии Blogger.