Ջորջ Բայրոն | Հոգիս խավար է


Հոգիս խավար է, տավղի լարեր պիրկ,
Որ արձակում եք հնչյուններ անուշ,
Բարակ մատների հպումից այդ գիրգ
Լսվում է մարող մեղեդին քնքուշ:
Եթե իմ սրտում հույս է առկայծում,
Քաղցր հնչյուններ կթովեն նրան,
Թե իմ աչքերում արցունք է փայլում,
Այրվող սրտիցս ցած կկաթի այն:

Բայց թող խելահեղ մեղեդին հնչի,
Չլսվի երբեք հրճվանքի մի ձայն,
Ես պիտի լամ, որ սիրտս ամոքվի,
Ասում եմ ես քեզ, երգի´չ բարեկամ:
Թախիծն է ահա սողոսկել հոգիս,
Սիրտս ցավում է անքուն գիշերում,
Այն պիտի ձուլվի ոգեղեն երգին
Կամ պիտ փշրվի այս լուռ խավարում:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Վարդանյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Հոգիս խավար է Ջորջ Բայրոն | Հոգիս խավար է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:52:00 Rating: 5
Технологии Blogger.