
Հելե´ն, Նիկեյան մի
մակույկ ես դու՝
Աստղալից ծովում դանդաղ
օրորվող,
Երբ հոգնած, տխուր
հայտնվում ես դու
Ու անվերջ հածում՝
հոգով խոկացող,
Ապա մոտենում ափին
քեզ կանչող:
Ալեծուփ ծովում ես
քեզ փնտրեցի,
Դու հելլենուհի´ իմ
լուսապսակ,
Ոսկեծամ, դալուկ դեմքդ
սիրեցի
Ու աչքերդ մով երկնից
կապուտակ,
Որ վեհ Հռոմի վկան
են միակ:
Ահա տեսնում եմ քեզ
պատշգամբում՝
Մի մարմարակերտ գեղուհի
դարձած,
Բոցավառ ջահը ձեռքիդ,
մշտարթուն,
Ինչպես մի հոգի երկրից
ավետյաց,
Որ ճախրում է վեր եթերում
թափանց:
Թարգմ. Տ. Վարդանյան
Տես նաև Էդգար Ալան Պո Բանաստեղծություններ
Էդգար Ալան Պո | Հելենին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 29, 2019
Rating:
