Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան ստամոքսում


Մի շաբաթից հետո մենք եկանք Իտալիա։
Պարզ, արևոտ օր էր։
Ես գնացի Միջերկրական ծովի ափը՝ լողանալու։ Ջուրը տաք էր։ Ես հիանալի լողորդ եմ և ափից շատ հեռու լողացի։
Հանկարծ տեսա, որ ուղիղ դեպի ինձ է գալիս մի հսկա ձուկ՝ բերանը լայն բաց արած։
Ի՞նչ անեի։
Նրանից փախչել անհնարին էր։ Ես կուչ եկա և շտապեցի մտնել ձկան բերանը, որպեսզի շուտ անցնեմ նրա սուր ատամների արանքով և միանգամից ստամոքսը մտնեմ։
Ամեն մարդ այսպիսի սրամիտ խորամանկություն չի կարող անել, բայց ես, առհասարակ, սրամիտ և, ինչպես գիտեք, հնարամիտ մարդ եմ։
Ձկան ստամոքսում մութ էր, բայց՝ տաք ու հարմար։
Սկսեցի զբոսնել, առաջ ու ետ քայլել, բայց շուտով նկատեցի, որ դա ձկանն իսկի դուր չի գալիս։ Այն ժամանակ ես սկսեցի դիտմամբ ոտքերս դոփել, թռչկոտել, գժի նման պար գալ, որ ձկանը մի լավ տանջեմ։ Ձուկը ցավից հառաչեց և իր ահագին մռութը ջրից դուրս հանեց։
Շուտով մոտիկից անցնող իտալական նավից տեսան ձկանը։
Ես էլ հենց այդ էի ուզում։
Ծովայինները ձկանը սպանեցին, հետո քաշեցին դրին նավի տախտակամածի վրա և սկսեցին խորհուրդ անել, թե ինչպես կտրատեն այդ ահագին կենդանուն։
Ձկան ներսում նստած, ես երկյուղից դողում էի. ինչպես էլ որ անեին, ինձ էլ ձկան հետ կտրտելու էին։
Դա սարսափելի էր։
Բայց իմ բախտից նրանց կացիններն ինձ չկպան։
Հենց որ մի փոքրիկ լույս երևաց, բարձր ձայնով սկսեցի մաքուր իտալերենով գոչել (օ, ես իտալերեն շատ լավ գիտեմ), որ ես ուրախ եմ տեսնելու այն բարի մարդկանց, որոնք ինձ մութ բանտից ազատեցին։
Ձկան փորից մարդու ձայն լսելով, նավաստիները սարսափից սառեցին։
Զարմանքն ավելի շատացավ, երբ ես ձկան բերնից դուրս թռա և սիրալիր ողջունեցի նրանց։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան ստամոքսում Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Ձկան ստամոքսում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 17, 2020 Rating: 5
Технологии Blogger.