
Մեծաքիթ ծերուկը նստած է բուխարու առաջ և պատմում է իր անհավատալի
արկածները՝ վստահեցնելով ունկնդիրներին, որ պատմում է միայն ճշմարտությունը:
Ձմռանը ձիով ուղևորվում է Ռուսաստան: Գիշերը որոշում է հանգստանալ,
ձիուն կապում է ձյան միջից ելնող ցցից և քուն է մտնում: Առավոտյան զարթնում է քաղաքում
և գլխավերևում լսում է ձիու խրխնջոցը: Պարզվում է ձյունը ծածկել էր քաղաքը, իսկ բարոնի
քնած ժամանակ հալել: Ցիցը, որից նա կապել էր ձիուն գմբեթավոր շինության խաչն է, և ձին
մնացել է օդում կախված: Մյունհաուզենը իրեն չի կորցնում, կրակոցով կտրում է սանձը,
իջեցնում ձիուն և շարունակում է ճանապարհը: Նրանց հետապնդում է հսկայական գայլը, որը
ուշադրություն չի դարձնում վախից կառքի հատակը իջած բարոն Մյունհաուզենին և հարձակվում
է վազող ձիու վրա՝ խժռելով նրա ետևի կեսը: Մյուս կեսը շարունակում է վազել: Բարոնը
մտրակում է գայլին և կատաղած գազանը լծվում է ձիու տեղը: Այդպես մտնում են Սանկտ Պետերբուրգ:
Բարոնը բադաորսի ժամանակ տանն է մոռացած լինում հրացանի
կայծքարը: Հիշում է, որ երբ գլուխը պատահաբար ծառին էր հարվածել, աչքերից կայծեր էին
թափվել: Հարվածում է իրեն բռունցքով և արտադրված կայծերով գործի դնում հրացանը: Մյուս
անգամ, երբ տանն է մոռացած լինում հրացանի գնդակները, պարանի ծայրին ճարպի կտոր է դնում
և կերակրում բադերին: Ճարպը անցնում է բադերի միջով և նրանք ասես ուլունքները շարվում
են պարանի վրա: Մեկ ուրիշ որսի ժամանակ գնդակները փոխարինում է շամփուրով: Շիկացած
երկաթը, վեց կաքավի միջով անցնելով, ոչ միայն որսում, այլև տապակում է նրանց: Չէ՞ որ
կրակոցից շամփուրը շիկացել էր: Ամռանը դարձյալ առանց գնդակների մնացած Մյունհաուզենը
լիցքավորում է հրացանը բալի կորիզներով և կրակում եղջերուի վրա, որը թափ է տալիս գլուխը
և փախչում: Հաջորդ տարի հանդիպում է նույն եղջերվին, որի գլխին աճում է շքեղ բալենի:
Ե՛վ եղջերվի միս, և՛ բալի կոմպոտ:
Մի անգամ կատաղած շունը կծոտում է բարոնի մուշտակը: Մուշտակը
վարակվում է կատաղությամբ և հոշոտում է պահարանի մյուս շորերը: Մյունհաուզենը ստիպված
է լինում գնդակահարել իր մուշտակը:
Մեկ ամբողջ օր հետապնդելով ութոտանի նապաստակին բարոնը կորցնում
է իր սիրելի շանը: Սրա մորթուց բաճկոն է կարում իրեն, որը միշտ զգում է որսի հոտը և
անգամ կրակում է կոճակներով:
Թուրքերի դեմ պատերազմի ժամանակ բարոնը գերի է ընկնում: Մեղր
գողացող արջերի ետևից նրա նետած կացինը թռչում-հասնում է լուսին: Սակայն բարոնը լոբու
ցողունով հասնում է լուսին: Բարոնը լինում է Ամերիկայում, հետո ծովում նրան կուլ է
տալիս հսկայական ձուկը, որի որովայնում բարոնը մնում է մինչև նրան ազատում են ձկանը
որսած նավաստիները: Բարոնը ապրում է նաև Լոնդոնում, որտեղ շոգին որոշում է մտնել թնդանոթի
փողի մեջ և մի փոքր քնել: Սակայն թնդանոթը կրակում է, և Մյունհաուզենը հայտնվում է
երեք մղոն հեռավորության խոտի մեծ դեզի մեջ, որտեղ ուշագնաց մնում է 3 ամիս:

Հայտնի
ճանապարհորդ Ֆիննեի հրավերով մեր հերոսը լինում է Հյուսիսային բևեռում և բախվում է
քաղցած սպիտակ արջին: Բռնում է սրա թաթերը և զրկելով արջին ուտելու հնարավորությունից՝
սովամահ է անում նրան: Այդ ժամանակից ի վեր ոչ մի արջ չի համարձակվում հարձակվել բարոն
Մյունհաուզենի վրա:
Տես նաև Ջերոմ Ք. Ջերոմ Երեքը մի նավակում՝ չհաշված շունը,
Լյուիս Քերոլ Ալիսը հրաշքների աշխարհում և Միգել դե Սերվանտես Դոն Կիխոտ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 22, 2015
Rating:
