.jpg)
Ռուան քաղաքը: 1819 թ. մայիսյան
մի առավոտ Ժաննան՝ բարոն Լը Պերտյուի դը Վոյի դուստրը, հավաքում է ճամպրուկները և նայում է պատուհանից դուրս: Անձրև
է: Բայց նա շատ է ուզում մեկնել:
Ժաննան նոր է վերադարձել հայրական տուն կուսանոցից, որտեղ անցկացրել է տասներկու տարի: Ահա
վերջապես նա ազատ է և իր ծնողների հետ մեկնում է իրենց տոհմական ծովափնյա դղյակը, որտեղ
նրանք կմնան ողջ ամառ: Անձրևը
չի դադարում, բայց նրանք միևնույն է պիտի մեկնեն: Կառքի
մեջ են՝ բարի ու մի փոքր տարօրինակ հայրը, գիրացած
մայրը և երիտասարդ աղախինը՝ Ռոզալին:
Նրանց դղյակը հին
է, բայց հայրը վաճառել է իրենց ագարակներից մեկը և կարգի է բերել այն: Այդ դղյակը ծնողները
որոշել են նվիրել Ժաննային: Նա կապրի այդտեղ, երբ ամուսնանա: Դղյակում շատ հարուստ
կահավորանք է, այն շատ ընդարձակ է և մոտ է ծովին: Առջևում են երջանիկ կյանքը և սերը:
Տեղական կյուրե աբբա Պիկոն մի անգամ ճաշելով «Բարդիներ» կոչվող
իրենց այդ դղյակում հիշում է, որ նրա այցելուների թվում է վիկոնտ դը Լամարը՝ պարկեշտ
և հանգիստ մարդ:
Կիրակի օրը Ժաննան մոր հետ գնում է եկեղեցի և կյուրեն ծանոթացնում
է նրանց այդ երիտասարդի հետ: Նրան հրավիրում են «Բարդիներ» ճաշի: Գալիս է: Կախարդված
հայացքով նայում է Ժաննային:
Վիկոնտը սկսում է հաճախ այցելել նրանց: Օգնում
է Ժաննայի մայրիկին մարզանք անել, զբոսնում
է Ժաննայի և նրա ծնողների հետ ծովափին: Նրա անունն է Ժուլյեն: Ժաննան արդեն մեծ ու երջանիկ սիրո նախասպասման մեջ է: Եվ
ահա հնչում է գերող հարցը. «Կլինե՞ք իմ կինը»:
Ամուսնությունը կայանում է: Ժաննան
անհանգիստ է: Երեկ
դեռ աղջիկ էր, իսկ
այսօր արդեն կանգնած է խորանի առաջ: Ժուլյենը
շշնջում է նրա ականջին, որ երեկոյան նա կդառնա իր կինը: Բայց
մի՞թե արդեն չի դարձել…
Եվ ահա արդեն երեկո է: Մայրը
արտասուքն աչքերին հրաժեշտ է տալիս նրան, Ռոզալիան
լացելով հանում է նրա զգեստը: Նա
պառկում է անկողին և սպասում է… Գալիս
է ամուսինը…
Ավելի ուշ, ամուսնական
ճանապարհորդության
ժամանակ Կորսիկայում Ժաննայի մեջ արթնանում է կինը: Աստիճանաբար
նա սկսում է տեսնել ամուսնու թերությունները՝ վախկոտ է, ժլատ, ձևամոլ և շատ ձանձրալի:
Երբ վերադառնում են «Բարդիներ», Ժուլյենը առաջին իսկ գիշերվանից մնում է իր սենյակում, իսկ հետո, ասես
ավարտելով նորապսակի դերը, մոռանում
է Ժաննայի մասին: Չի
ածիլում իրեն, կրում
է հին տնական բաճկոնը, խմում է ութ բաժակ բրենդի ամեն ճաշից հետո: Ժաննան
տառապում է ձանձրույթից: Միշտ ուրախ Ռոզալին հակառակի պես տկարանում է: Առավոտյան
Ժաննայի անկողինը հարդարելիս Ռոզալին ծնկի է գալիս…
Պարզվում է Ռոզալին հղի էր և երեխա է ծնում:
Ժաննան անհանգիստ է, ուզում
է օգնել Ռոզալիին: Պետք է գտնել երախայի հորը, ստիպել
նրան ամուսնանալ: Բայց Ժուլյենը առաջարկում է վտարել Ռոզալիին երեխայի հետ միասին: Բոլոր
հարցերին ի պատասխան Ռոզալին միայն լաց է լինում: Իսկ
ամուսինը բարկանում է և անսպասելիորեն որոշում է վերադառնալ «սիրային պարտականություններին»:
Ձմեռ է: Դղյակում
ցուրտ է, իսկ
Ժուլյենը հանկարծ հիշել է ամուսնական պարտքի մասին: Ժաննան
խնդրում է նրան մեկ-երկու
օրով հետաձգել գիշերային այցելությունները:
Գիշերը Ժաննան դողերեցքի մեջ է: Կանչում է Ռոզալիին, բայց
սա չի գալիս: Օրորվելով մի կերպ հասնում է Ռոզալիի սենյակին: Ռոզալին այնտեղ չէ: Հասնում
է Ժուլյենի սենյակին…
Ժուլյենի բարձի վրա, նրա
գլխի կողքին, Ռոզալիի
գլուխն է: Պարզվում
է, որ համեստ վիկոնտը դեռ առաջին անգամ, երբ
եկել էր «Բարդիներ», հեռանալուց առաջ հասցրել էր «հանդիպել» Ռոզալիի հետ: Կորսիկայից
վերադառնալուց
հետո նրանց կապը շարունակվել է:
Ժաննան հրաշքով չի մահանում գիշերվա տենդից հետո: Բժիշկը
հայտնաբերում է, որ
նա հղի է: Բոլորին
հաշտեցնում է գյուղի կյուրեն, որն ամուսին է գտնում Ռոզալիի համար:
Ժաննան ծնում է որդի: Նրա
կոչում են Պոլ: Տղայի
հանդեպ սերը փոխարինում է Ժաննային ամեն բան: Սակայն
նրա դժբախտությունները շարունակվում են: Մահանում
է մայրը, իսկ
Ժուլյենը սիրավեպ է սկսում նրանց հարևանությամբ ապրող կոմսուհի դը Ֆուրֆիլի հետ: Ամուսինը
բռնելով անհավատարիմ զույգին՝ երկուսին էլ սպանում է, ապա
ներկայացնում է որպես դժբախտ պատահար:
Պոլը դառնում է տասնհինգ տարեկան և նրան ուղարկում են քոլեջ: Քսան
տարեկանում նա կապվում է անառակ կնոջ հետ և փախչում է Լոնդոն: Ծեր
բարոնը փորձում է ինչ-որ
բան ձեռնարկել. գրավադրում է անշարժ գույքը… հանկարծամահ
է լինում:
Ռոզալին, արդեն ծեր, բայց
ամուր, ամուսնուն կորցնելու հետո տեղափոխվում է Ժաննայի մոտ՝ նրան խնամելու: «Բարդիները» վաճառում են: Ժաննան
և Ռոզալին ապրում են փոքրիկ, բայց
հարմարավետ տանը:
Պոլը գրում է, որ
իր սիրելի կինը աղջիկ է ծննդաբերել և հիմա մահանում է:
Ժաննան ապրում է հուշերով: Սակայն մի օր Ռոզալին բերում է նրա թոռանը՝ Պոլի դստերը: Պոլը
կգա հաջորդ օրը, կնոջ
թաղումից հետո: Եվ
կյանքը շարունակվում է: Դա
այնքան էլ լավ կյանք չէ, բայց
նաև ոչ այնքան վատ, որքան
կարծում են շատերը:
Ժաննան և Ռոզալին հիշում են, թե ինչ ուժեղ անձրև էր այն օրը,
երբ նրանք Ռուանից մեկնում են «Բարդիներ»:
Տես նաև Սիրելի Բարեկամ և Ճարպագունդը
Մոպասան | Մի կյանք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 08, 2015
Rating:
.jpg)