Գի դը Մոպասան «Ճարպագունդը» համառոտ



Ձմեռ: Ֆրանսիայի Ռուան քաղաքը: Ընթանում է ֆրանս-պրուսական պատերազմը: Պրուսական զորքերը մտնում են քաղաք: Գերմանացիք թույլ են տալիս մի քանի առևտրականների մեկնել Հավր: Վաղ առավոտյան 10 մարդ կառքով դուրս են գալիս Ռուանից: Նրանց թվում են գինեվաճառը կնոջ հետ, թղթագործական ֆաբրիկայի տերը կնոջ հետ, կոմսը կնոջ հետ, երկու միանձնուհի, դեմոկրատ Կորնյուդեն և անառակ մի կին, որին կոչում են Ճարպագունդ: Տղամարդիկ պահպանողական կուսակցությունների կողմնակից են և վեճի են բռնվում Կորնյուդեի հետ: Կանայք քննարկում են Ճարպագնդին: Հույս ունենալով շուտ հասնել տեղ՝ ուղևորները ուտելու ոչինչ չեն վերցրել: Սակայն Ճարպագունդն իր հետ 3 օրվա սնունդ է վերցրել: Նա ամաչում է կիսվել բարձր հասարակության ներկայացուցիչների հետ, սակայն պարզվում է, որ նրանք դեմ չեն ընդունել նրա ձեռքից հացը և մոռանալ սեփական բարձր դիրքը:
Ճարպագունդն ասում է, որ նա չի կարող տեսնել, թե ինչպես են պրուսացիները շրջում Ռուանի փողոցներում: Նա լքել է քաղաքը հայրենասիրական զգացումներից դրդված: Գիշեր է: Ոստիկանությունը կանգնեցնում է կառքը, որպեսզի ստուգի անձնագրերը: Որոշում են գիշերել հյուրանոցում: Հյուրանոցի տերը հաղորդում է Ճարպագնդին, որ պրուսացի ոստիկանը ցանկանում է խոսել նրա հետ: Ճարպագունդը գնում է և շուտով վերադառնում: Նա բորբոքված է, սակայն ոչ ոքի չի ասում, թե ինչու: Ընթրում են: Գիշերը Կորնյուդեն սկսում է համոզել Ճարպագնդին առանձնանալ իր հետ, սակայն վերջինս ասում է, որ չի կարող, քանի դեռ հյուրանոցում կան պրուսացի զինվորներ:
Առավոտյան պարզվում է, որ կառապանն անհետացել է: Երբ նրան գտնում են, նա բացատրում է, որ պրուսացի սպան արգելել է նրան շարժել կառքը: Շուտով պարզվում է, որ պրուսացին բաց չի թողնի ուղևորներին, մինչև որ Ճարպագունդը չտրվի նրան: Սկզբում բոլորին զայրացնում է սպայի լկտիությունը: Սակայն հաջորդ օրը բոլորին սկսում է բարկացնել այն, որ Ճարպագունդը չի անում սպայի ուզածը: Չէ՞ որ դա է ենթադրում իր մասնագիտությունը: Անգամ միանձնուհիներն են քննադատում Ճարպագնդին: Չորրորդ օրվա կեսին ծառան հաղորդում է, որ Ճարպագունդը համաձայնվել է և չի գա ճաշին: Բոլորն ուրախանում են, կատակում և անգամ շամպայն խմում: Միայն Կորնյուդեն է կարծում, որ իրենք ստորություն են արել:
Հաջորդ առավոտ ուղևորներին սպասում է պատրաստի կառքը: Դուրս եկած Ճարպագնդին բոլորն առհամարհում են և հեռու են նստում նրանից: Ճաշի ժամանակ բոլորը հանում են իրենց պահուստը և սկսում են ուտել: Ճարպագունդը ոչինչ չունի: Հիշելով իր զամբյուղը, որի պարունակությամբ նա կիսվել էր այդ երեսպաշտների հետ, Ճարպագունդը սկսում է լաց լինել: Բոլորը շրջվում են: Կորնյուդեն երգում է, և մինչև ճանապարհի վերջը Ճարպագնդի լացի ձայնը խառնվում է «Մարսելյեզի» տողերին:
                
Տես նաև «Սիրելի բարեկամ» և «Մի կյանք»

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Գի դը Մոպասան «Ճարպագունդը» համառոտ Գի դը Մոպասան «Ճարպագունդը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:47:00 Rating: 5
Технологии Blogger.