Թոմաս Էլիոթ | Մեռյալ երկիր | համառոտ


Գործողության վայրն Անգլիան է: Ժամանակը՝ Առաջին աշխարհամարտից հետո: Պոեմի հիմքում սրբազան Գրաալի մասին պատումն է և աղքատ ձկնորսի մասին լեգենդը:
Պոեմը սկսվում է Սիբիլլայի մասին միֆի բնաբանով: Սիբիլլան ցանկացել է հավերժական կյանք՝ մոռանալով ցանկանալ հավերժական երիտասարդություն: Մանուկները հարցնում են նրան. «Սիբիլլա, ի՞նչ ես կամենում»,- իսկ սա ասում է. «Մեռնել»:
Դաժան ապրիլ ամիսը ստիպում է բնությանը զարթնել ձմեռվա քնից: Ծաղիկները և ծառերը աճում են մեռյալ հողից: Շտարնբերգերզեե քաղաքում հեղեղատ անձրև է: Մարին ընկերոջ հետ նստած է սրճարանում: Մարին պատմում է, թե ինչպես էր իր զարմիկի հետ սահնակ քշում լեռներում:
Հեղինակը Մարդու Որդուն խնդրում է իջնել այնտեղ, ուր ծառը ստվեր չի տալիս: Նա խոստանում է ցույց տալ վախը՝ աճյունի մի բուռ:
Սիբիլլան վերածվում է տիկին Սոսոստրիսի գուշակուհու: Նա շատ մրսած է և, այդուհանդերձ, սկսում է գուշակություն անել ներս մտած մի մարդու համար: Այդ մարդը կմահանա ջրից:
Լոնդոնի պատկերը: Սա ուրվականների քաղաք է, որտեղով անցել է պատերազմը: Նավաստի Սթեթսոնը հարցնում է իր ծանոթին, թե չի ծլել արդյոք մի տարի առաջ այգում թաղված մեռելը: Նավաստին պատասխան չի ստանում: 
Ամուսինները շախմատ են խաղում և ականջ են դնում դռանը: Միմյանց հետ խոսելու բան չունեն: Նկարագրվում է սենյակը: Առանց ձկների ակվարիում, նկար, որում պատկերված է սոխակի կերպարանափոխվող Փիլոմելան: Հանկարծ ներս է մտնում ծանոթ Լիլը և տիրուհին պատվիրում է, որ սա իրեն կարգի բերի, քանի որ շուտով ռազմաճակատից վերադառնալու է նրա ամուսինը: Խորհուրդ է տալիս արհեստական ատամնաշար դնել, թե չէ ամուսինը կհեռանա ուրիշի մոտ:
Լիլը 31 տարեկան է, ծնել է 5 երեխա: Կիրակի օրը Ալբերտը վերադառնում է:
Գիշերը ձկնորսը Թեմզի ափին ձուկ է որսում: Նա մտածում է Փիլոմելային պատվազուրկ արած Տիրևսի մասին:
Միսթր Եվգենիդիսը՝ միաչքանի առևտրականը, որի մասին գուշակել էր տիկին Սոսոստրիսը,  հրավիրում է այն տղամարդուն Քենոն Սթրիթ հոթելը:
Այս մասում Սիբիլլան Տիրեսիասի կանացի հիպոստազավորումն է: Տիրեսիասը գուշակում է նավաստու և մեքենագրուհու հանդիպումը: Նավաստին շոյում է մեքենագրուհուն, սա հանդուրժում է այդ շոյանքը: Երբ նավաստին հեռանում է, աղջիկը թեթևացած շունչ է քաշում և միացնում է ձայնարկիչը: Հիշում է իր կենսագրության առանձին պահեր: Նա շնացել է Ռիչմոնդում, Մուրգեյթում, Մուրգեյթի ծովափին:
Երրորդ մասն ավարտվում է ասկետիզմից վառվող մարդուն ազատելու Աստծուն ուղղված խնդրանքով:
Փյունիկեցի Ֆլեբը երկու շաբաթից մահանում է ջրում: Նրա մարմինը կուլ է տալիս ծովային հրեշը: Հեղինակը կոչ է անում հիշել նրան:
Վերջին մասը սկսվում է մեռյալ երկրի նկարագրությամբ: Սարերում հնչում է ամպրոպը: Չկա ջուր, միայն քարեր ու ժայռեր են:
Երկու հերոսների կողքին քայլում է երրորդ ինչ-որ մեկը: Չեն ճանաչում նրան: Չեն տեսնում նրա դեմքը: Լսվում է ամպրոպը, նրանք անցնում են Երուսաղեմը, Աթենքը, Լոնդոնը: Լեռնածերպում գտնում են հին ժամ, որի պատուհանները կոտրված են: Կա նաև գերեզման:
Ամպրոպն ասում է. «Ի՞նչ ենք տվել», Քրիստոսի արյունը, «Դողացող սրտի արյունը», որը ոչ ոք չի գտնի: Բայց շատերը փնտրում են այն: Համարում են, որ այդ արյունն է կյանքի բանալին:
Պոեմի ավարտին ձկնորսը նստած է ջրանցքի մոտ, ձուկ է որսում և մտածում է այն մասին, թե կկարողանա արդյոք կարգ ու կանոն հաստատել իր հողում և այն մասին, որ Լոնդոնի կամուրջը փլուզվում է:     

Տես նաև Թոմաս Էլիոթ Բանաստեղծություններ
Թոմաս Էլիոթ | Մեռյալ երկիր | համառոտ Թոմաս Էլիոթ | Մեռյալ երկիր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 12, 2015 Rating: 5
Технологии Blogger.