Ակսել Բակունց | Ալպիական մանուշակ | համառոտ


Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բուսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Այդ լեռներ են այցելում մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է այդ կնոջը և մտաբերում, որ նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափին: Արտաքինով երկու կանայք նման են, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ օջախի առաջ նստած, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը... 
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց հենց այստեղ սկսվում է դրաման: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Սուրմաները զրնգում են, ցնցվում են կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվում է։ Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու…


Ակսել Բակունց | Ալպիական մանուշակ | համառոտ Ակսել Բակունց | Ալպիական մանուշակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.