Ավետիք Իսահակյան | Աբու-Լալա Մահարի | համառոտ


Աբու-Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:
Բաղդատի հռչակավոր բանաստեղծը` Աբու-Լալա Մահարին, երկար տարիներ ապրել է փառքի և հարստության մեջ: Ապրել է հոգևոր և աշխարհիկ հարստության մեջ, սակայն նրա խորաթափանց հոգին չի կարողանում հանդուրժել աշխարհում տիրող անազնվությունն ու կեղծիքը: Եվ քանի որ նա չունի ո´չ կին, ո´չ էլ զավակներ, իր ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին, վերցնում է սոսկ ամենաանհրաժեշտը և գիշերով, երբ ողջ Բաղդատը քնած է, վերցնում է ուղտերի իր քարավանը, և աննկատ հեռանում իրեն վայելքներ ու դատարկություն պատճառող քաղաքից:
Հիմա նա հասկանում է, որ այն ինչ իրականում ունի, ոչ այլ ինչ է, քան անցողիկ վայելք, որ վաղ, թե ուշ կորցնում է իր արժեքն ու նշանակությունը: Ընկերները, փառքը, պատիվը, սերը, հարստությունը, օրենքը և իշխանությունը սուտ ու անցողիկ են, քանզի հորինված են և կեղծ: Երբ գանձեր ունես, ընկերներդ կողքիդ են, պատվի և հարգանքի ես արժանանում նրանց կողմից: Երբ խոսքդ նրանց օգտին է, ուրեմն իմաստուն ես, գիտուն ու ճշմարիտ ես: Մի՞թե ողջ կյանքի ձգտումը ամբոխի հարգանքն ու մեծարանքը վաստակելն է: Ստանալով` երջանկանում ենք, մեզ գնահատված ենք զգում, բայց գիտակից դառնալով` հասկանում ենք, որ կյանքը փուչ գործարք է, որտեղ շահում է առավել խորամանկը: Եվ գազաններին ընկեր դառնալը գուցե ավելի լավ է, քան մարդու հետ սեղան նստելը: Գազանները կանխատեսելի են, նրանցից հարվածը սպասելի է, նրանք վնասը բացահայտ են տալիս. մարդը խորհում ու ավելի հաշվենկատ է գործում (Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների): Կինը, սերը, զգացմունքները, կապանքներ են, որ չեն թողնում ապրել ազատ, վայելել միայնակության երջանկությունը: Կնոջ սերը հարաբերական է «Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղջուր է տալիս, որ միշտ ծարավնաս», նա սիրում է իրեն սիրողին, սիրում է տանջել, ու աղ ցանել վերքիդ, հետո աղաջուր է տալիս, որ միշտ կախվածություն ունենաս իրենից: Ու ստիպում է ապրել երկընտրանքի մեջ, ապրել նրա հետ ու անպատասխան սիրել կամ թողնել ու հեռանալ (Թողել ենք այնտեղ կի՞նաստվածային, սե՞րերջանկություն, անհուն երազա՞նք.-Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք): Աբու-Լալայի քարավանը շարունակում է իր ճամփան լուսնի շողերով լուսավորվող անծայրածիր ու հեքիաթային աշխարհում, որտեղ մարդիկ, քարավան են: Գալիս, անցնում ու գնում են, հեքիաթը կրկնվում է յուրաքանչյուրի համար, բայց հետո աշխարհը փոխվում է: Կոկորդ են կրծում, իրար վնասում, ու փչացնում են գեղեցիկ աշխարհը, որ այնքան սիրուն ու ջերմ է: Բայց քարավանները գալիս ու գնում են, մարդիկ ծնվում ու մեռնում են, բայց աշխարհը կրկին նորովի է դառնում նոր ծնունդի համար, նորովի ու զերծ նախկին սերունդների պղծությունից, այնքան ժամանակ, մինչև նորածինը դառնում է աշխարհը պղծողներից մեկը: Աբու-Լալային ինչ-որ ուժ մղում է դեպի հայրենիքը: Սիրտը ուզում է վերադառնալ, բանականությունը՝ պայքարում ցանկությունների դեմ, որպեսզի ստիպված չլինի հիասթափվել, կրկին դավաճանվել բարեկամների, ընկերների, սիրելիների կողմից: Դավաճանում և ուրանում են բարեկամներն ու թշնամիները:
Աբու-Լալան շարժվում է դեպի արևը՝ կյանքի միակ ու ճշմարիտ աղբյուրը:

Աբու Մահարին արծվի նման աչքերն անքթիթ` արևին հառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած և երանության ջահերով վառված:

Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում,
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը


Ավետիք Իսահակյան | Աբու-Լալա Մահարի | համառոտ Ավետիք Իսահակյան | Աբու-Լալա Մահարի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:04:00 Rating: 5
Технологии Blogger.