Բերնարդ Շոու | Պիգմալիոն | համառոտ


Պիեսի գործողության վայրը Լոնդոնն է: Ամառային երեկո: Ուժեղ անձրև է: Անցորդները վազում են դեպի սբ. Պողոս տաճարը, որպեսզի թաքնվեն ծածկի տակ: Նրանց թվում են մի տարեց կին և նրա դուստրը, որոնք սպասում են, թե երբ կգա տիկնոջ որդին՝ Ֆրեդդին: Տաքսի չգտած Ֆրեդդին վազում է նրանց ուղղությամբ և  բախվում է ծաղկավաճառուհուն, որի ձեռքից վայր է ընկնում ծաղիկներով կողովը: Աղջիկը սկսում է բղավել ու լաց լինել: Տաճարի ծածկի տակ թաքնված մարդիկ դիտում են այս տեսարանը, իսկ մի տղամարդ գրանցումներ է անում ծոցատետրում: Աղջիկը մոտենում է նրանց և խնդրում, որ գնեն ձեռքին մնացած ծաղկեփունջը: Նրան սկսում են բացատրել, որ գրառումներ անողը հավանաբար ամբաստանագիր է գրում: Բայց գրող տղամարդն ասում է, որ գրում է ուրիշ բան և զարմացնում է բոլորին՝ կարողանալով նրանց խոսվածքից ճշգրիտ որոշել յուրաքանչյուրի ծննդավայրը:
Ֆրեդդիի մայրը նորից ուղարկում է տղային տաքսի փնտրելու: Անձրևը շուտով դադարում է և կինը դստեր հետ գնում է դեպի ավտոբուսի կանգառը: Կանգնածների թվում կա մի գնդապետ, որը հետաքրքրություն է ցուցաբերում ծոցատետրով մարդու ունակությունների հանդեպ: Վերջինս ներկայանում է որպես Հենրի Հիգգինս, որը ստեղծել է իր՝ Հիգգինսի եզակի այբուբենը: Պարզվում է, որ գնդապետը «Խոսակցական սանսկրիտ» գրքի հեղինակն է: Նրա անունն է Փիկերինգ: Նա ապրել է Հնդկաստանում, իսկ հիմա եկել է Անգլիա հատուկ պրոֆեսոր Հիգգինսի հետ ծանոթանալու համար: Պրոֆեսորը նույնպես միշտ ուզել է ծանոթանալ գնդապետի հետ: Արդեն պատրաստվում են գնալ գնդապետի հոթել ընթրելու, երբ ծաղկավաճառուհին նորից սկսում է խնդրել նրանց ծաղիկներ գնել: Հիգգինսը մետաղադրամներ է նետում աղջկա կողովի մեջ և նրանք գնդապետի հետ հեռանում են: Ծաղկավաճառուհին տեսնում է, որ նրա ձեռքը մեծ դրամ է ընկել: Տաքսիով մոտենում է Ֆրեդդին: Ծաղկավաճառուհին նստում է այդ տաքսին և հեռանում է:
Հաջորդ առավոտյան Հիգգինսն իր տանը ցույց է տալիս գնդապետին իր ձայնագրական սարքը: Հանկարծ սպասուհին զեկուցում է, որ եկել է մի աղջիկ և ուզում է խոսել պրոֆեսորի հետ: Ներս է մտնում երեկվա ծաղկավաճառուհին: Ներկայանում է որպես Էլիզ Դուլիթլ և հայտնում է, որ ուզում է հնչյունաբանության դասեր անցնել պրոֆեսորի մոտ: Ուզում է այդպես ծախսել երեկ ստացած դրամը: Պիկերինգը պրոֆեսորին է առաջարկում գրազ: Դրդում է պրոֆեսորին ապացուցել, որ հաշված ամիսների ընթացքում կարող է փողոցային ծաղկավաճառուհուն դարձնել դքսուհի: Հիգգինսը համաձայնում է, մանավանդ որ իր հաղթանակի դեպքում Էլիզի ուսման ծախսերն իր վրա է վերցնում Փիկերինգը: Սպասուհի Փիրսը տանում է Էլիզին, որպեսզի կարգի բերի նրան:
Որոշ ժամանակ անց Հիգգինսին է այցելում Էլիզի հայրը: Լինելով աղբահավաք՝ նա զարմացնում է Հիգգինսին իր ճարտար խոսքով: Պրոֆերոսորը 5 փաունդ է տալիս Դուլիթլին՝ խնդրելով, որ սրա դուստրը որոշ ժամանակ ապրի իր մոտ: Երբ ներս է մտնում ճապոնական խալաթ հագած Էլիզը, հայրը նրան նույնիսկ չի ճանաչում: Մի քանի ամիս հետո Հիգգինսը բերում է Էլիզին իր մոր տուն: Ուզում է պարզել, կարելի է արդյոք արդեն հասարակություն հանել աղջկան: Միսիս Հիգգինսի մոտ հյուր է միսիս Էյնսֆորդ Հիլը որդու և դստեր հետ: Սրանք հենց այն մարդիկ են, որ անձրևի տակ տաքսի էին փնտրում: Չեն ճանաչում աղջկան: Սկզբում Էլիզը պահում է իրեն որպես բարձրաշխարհիկ լեդի, իսկ հետո պատմելով իր կյանքի մասին՝ այնպիսի փողոցային արտահայտություններ է անում, որ ներկաներն ապշում են: Հիգգինսը հարթում է իրադրությունը: Ֆրեդդին հիացած է. Էլիզը կուրացրել է նրան:
Ֆրեդդին սկսում է Էլիզին երկար նամակներ գրել: Փիկերինգը և Հիգգինսը պատմում են միսիս Հիգինսին, թե ինչպես են կրթում Էլիզին: Սովորեցնում են ճիշտ խոսել, թատրոն են տանում… Միսիս Հիգգինսն ասում է, որ նրանք վարվում են աղջկա հետ ասես տիկնիկի:
Եվս երկու ամիս անց փորձարարները դուրս են բերում Էլիզին բարձր հասարակություն, որտեղ սա մեծ հաջողություն է վայելում և հիացնում բոլորին: Հիգգինսը հաղթում է գրազը:
Երբ երեկոյան Հիգգինսը հրճվանքով ըմբոշխնում է սեփական փորձի հաջողությունը, Էլիզը, որ չգիտի, թե ինչ է այլևս սպասում իրեն, քանի որ կտրվել է նախկին կյանքից, իսկ նոր կյանքի հեռանկարները ևս աղոտ են: Անգամ նետում է Հիգգինսի վրա իր կոշիկը, որպեսզի պրոֆեսորը վերջապես նկատի իրեն: Հիգգինսն ասում է, որ ամեն բան լավ կլինի:
Գիշերով Էլիզը փախչում է տանից: Փիկերինգը և Հիգգինսը գլուխները կորցրած փորձում են գտնել նրան ոստիկանության միջոցով: Առանց Էլիզի Հիգգինսը չի կարողանում ո´չ գտնել տան սովորական իրերը, ո´չ հիշել, թե ինչ հանդիպում է ծրագրել այսօր: Զեկուցում են Էլիզի հոր այցի մասին: Դուլիթլը փոխվել է: Հորուստ բուժուայի տեսք ունի: Հարձակվում է Հիգգինսի վրա՝ մեղադրելով, որ նրա պատճառով լիովին փոխել է իր կենսակերպը: Մի հարուստ ամերիկացի մահից հետո իրեն է ժառանգել իր թրեստի մի բաժինը: Իսկ արել է դա, որովհետև Հիգգինսը նամակ էր գրել այդ միլիոնատիրոջը, որում հաղորդել էր, որ Դուլիթլը, որը սովորական աղբահավաք է, Անգլիայի ամենամեծ բարոյախոսն է: Միսիս Հիգգինսը ուրախ է, որ հայրը հիմա կարող է հոգ տանել իր դստեր մասին: Սակայն Հիգգինսը անգամ լսել չի ուզում Էլիզին բաց թողնելու մասին:
Միսիս Հիգգինսն ասում է, որ գիտի, թե որտեղ է Էլիզը: Աղջիկը համաձայն է վերադառնալ, եթե Հիգգինսը նրանից ներողություն խնդրի: Հիգգինսը համաձայն չէ: Ներս է մտնում Էլիզը: Շնորհակալություն է հայտնում Փիկերինգին, որին պարտական է իր կերպարանափոխությամբ, չնայած որ ստիպված էր ապրել կոպիտ ու փնթի Հիգգինսի տանը: Ավելին: Ասում է Հիգգինսին, որ եթե սա շարունակի մնալ նույն կոպիտը, ապա ինքը կհեռանա պրոֆեսոր Նեպինի մոտ, որպես ասիստենտ և նրան կհայտնի Հիգգինսի բոլոր հայտնագործությունների մասին: Բարկության ալիքից հետո պրոֆեսորն ասում է, որ այսպիսի Էլիզն իրեն ավելի շատ է դուր գալիս և որ հիմա ինքը, Փիկերինգը և Էլիզը կարող են ապրել որպես «երեք չաղլիկ ընկերներ»:
Էլիզը գնում է հոր հարսանիքին, որն ամուսնանում է իր հին սիրեցյալի հետ: Սակայն աղջիկը չի հեռանում Հիգգինսից, քանի որ նրանք այլևս կապված են և ամեն բան պիտի շարունակվի առաջվա նման:   
  

Բերնարդ Շոու | Պիգմալիոն | համառոտ Բերնարդ Շոու | Պիգմալիոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:43:00 Rating: 5
Технологии Blogger.