Բերնարդ Շոու | Տուն, որտեղ սրտեր են փշրվում | համառոտ



Գործողությունը տեղի է ունենում նավի տեքով տան մեջ: Տան տերը նախկին նավապետ Շատովերն է: Նրա դուստրը՝ Հեսիոնան, շատ գեղեցիկ 45-ամյա կին է: Ամուսինն է Հեկտոր Հաշեբայը: Այստեղ են հրավիրված Էլլին, նրա հայրը՝ Մադզինի Դենը և Մենգենը՝ տարիքով արդյունաբերողը, որի հետ պատրաստվում է ամուսնանալ Էլլին: Այստեղ է նաև լեդի Էթեուորդը՝ Հեսիոնայի կրտսեր քույրը: Շատովերը սկզբում չի ճանաչում կամ ձևացնում է, թե չի ճանաչում լեդի էթերուորդին, ինչը վշտացնում է վերջինիս: Հեսիանան հրավիրել է Էլլիին, նրա հորը և Մենգենին, որպեսզի թույլ չտա Էլլիի ամուսնությունը արդյունաբերողի հետ: Այս, որ Մենգենը օգնել է Էլլիի հորը, բավական չէ նրա հետ ամուսնանալու համար: Էլլին ասում է Հեսիոնային, որ իրականում սիրահարված է ոմն Մարկ Դարնլիին: Էլլիի և Հեսիոնայի զրույցի ժամանակ սենյակ է մտնում Հեկտորը՝ հիսնամյա գեղեցկատես տղամարդը: Էլլին ցնցվում է: Սա է այն մարդը, որը ներկայացել է որպես Մարկ Դարնլի: Զգում է, որ իր սիրտը փշրված է:
Ներս են մտնում Շատովերը և Մենգենը: Նավապետը փորձում է համոզել Մենգենին հրաժարվել ամուսնությունից: Հեկտորը ծանոթանում է լեդի Էթերուորդի հետ: Փորձում են գայթակղել իրար և ողջ երեկո մուկնուկատու են խաղում: Մենգենը ցանկանում է քննարկել իր հարաբերությունը Էլլիի հետ: Աղջիկը համաձայն է ամուսնանալ նրա հետ: Մենգենը ազդվում է և խոստովանում է աղջկան, թե ինչպես է ինքը սնանկացրել նրա հորը՝ հետո «օգնելու համար»: Էլլիին միևնույն է: Մենգենը չի ուզում ամուսնանալ: Սակայն Էլլին սպառնում է նրան: Մենգենը ընկնում է բազկաթոռին: Էլլին հիպնոսացնում է նրան: Հաջորդ տեսարանում Մենգենին փորձում են սթափեցնել: Նա ամեն բան լսում է, բայց չի կարող շարժվել: Հեսիոնան համոզում է Մադզինիին չամուսնացնել դստերը Մենգենի հետ: Մենգենը զարթնում է: Նրան զայրացնում է այն, ինչ լսել է իր մասին: Հեսիանան, որն ուզում է Էլլիից իր վրա շեղել Մենգենի ուշադրությունը, հասկանում է, որ այդ մարդու սիրտը նույնպես փշրված է այս տան մեջ:
Լսվում է կրակոց: Մադզինին ներս է բերում գողին, որին քիչ մնաց գնդակահարեր: Գողն ասում է, որ ուզում է մաքրել իր խիղճը և հանձնվել ոստիկանությանը: Նրան դրամ են տալիս և չցանկանալով մասնակցել դատավարությանը՝ բաց են թողնում: Ներս մտած Շատովերը ճանաչում է ի դեմս գողի իր նախկին բոցման Բիլլ Դենիին, որը մի ժամանակ թալանել է իրեն: Հրամայում է փակել գողին սենյակներից մեկում:
Բոլորը նկատում են, որ Շատովերի տունը տարօրինակ է: Մարդիկ այստեղ պահում են իրենց արտասովոր կերպով: Մենգենը մինչև իսկ խոստովանում է, որ անձամբ փող չունի, այլ վերցնում է սինդիկատներից: Ուզում է մերկանալ, որովհետև բոլորը բարոյապես մերկացել են: Էլլին ասում է, որ երկնքում արդեն ամուսնացել է Շատովերի հետ, որի հետ զրույցը շատ բան փոխել է իր մեջ: Լսվում է պայթյուն: Զանգահարում են ոստիկանությունից և խնդրում անջատել լույսը: Սարսափելի պայթյունը ցնցում է հողը: Պատուհաններից դուրս է թռչում փշրված ապակին: Ռումբ է պայթել: Դրսում մահացել են գողը և Մենգենը: Ինքնաթիռն արդեն հեռացել է: Վտանգ արդեն չկա: Տուն-նավը մնում է անվնաս: Հեկտորը, որը ողջ կյանքում եղել է Հեսիոնայի ձեռնասուն շնիկը, ափսոսում է, որ տունն անվնաս է: Հեսիոնան գոհ է հրաշալի ապրումներից: Նա հույս ունի, որ վաղը ինքնաթիռը կվերադառնա: 

Տես նաև Բերնարդ Շոու Պիգմալիոն, Անտոն Չեխով Բալենու այգի և Սոմերսեթ Մոեմ Թատրոն  

Բերնարդ Շոու | Տուն, որտեղ սրտեր են փշրվում | համառոտ Բերնարդ Շոու | Տուն, որտեղ սրտեր են փշրվում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:06:00 Rating: 5
Технологии Blogger.