Յան Հուս համառոտ

Յան Հուս
(համառոտ)



Յան Հուսը, որի մահը խարույկի վրա խորհրդանշում է ռեֆորմացիայի անխոսափելիությունը, մարմնավորում է չեխական Բոհեմիայի պայքարն ընդդեմ կայսրության և պապական եկեղեցու:
Ընտրյալների եկեղեցին համարելով անտեսանելի՝ Յան Հուսը եղել է հարստության ու անարդարության մոլի թշնամի: Լինելով կղերականության և աշխարհիկ իշխանության համամասնության տեսության հեղինակ՝ նա անհրաժեշտ է համարում եկեղեցական քարոզները կարդալ ազգային լեզուներով:
1410 թ. Հուսը քարոզ է կարդում կաթոլիկ եկեղեցում, որը կոչում է Քրիստոսին հավատացողների միստիկ մարմին: Պրահայի եպիսկոպոսը հրամայում է այրել հերետիկոսի գրքերը, ինչը հրահրում է ժողովրդական ընդվզում: 1412 թ. Հուսը վտարվում է եկեղեցուց, սակայն չի հնազանդվում: 1415 թ. նրան ողջ-ողջ այրում են Կոնստանցում:
Դրանով հուսականների ժողովրդական շարժումը չի հաջողվում կասեցնել և այն շուրջ հարյուր տարի ալեկոծում է Բոհեմիան:
1426 թ. բոհեմական ազգային եկեղեցու ինքնավարության իրավունքն ի վերջո ճանաչվում է, իսկ երկու տարի անց Բոհեմիայի թագավոր է կարգվում հուսական Յերժի Պոդեբրադը:

«Մենք բոլորս էլ հուսականներ ենք…»,- կասի Մարտին Լյութերը:
Յան Հուս համառոտ Յան Հուս համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:42:00 Rating: 5
Технологии Blogger.