Միքայել Նալբանդյան | Մեռելահարցուկ | համառոտ


«Մեռելահարցուկ» վեպը ներկայացնում է հասարակական երեք միջավայր, որոնց տիպերը հեղինակը կառուցում է կոնկրետ հերոսների և նրանց ընտանիքների պատկերով: Առաջին միջավայրը մարմնավորում են ազգային պահպանողական Մարկոսը, հոգեհարցությամբ զբաղվող Շաքարյանցը և ալքիմիկոս Մանթուխյանցը: Երկրորդ միջավայրը մարմնավորում են Մահտեսի Թովմասը և նրա դուստր Մարիամը: Երրորդ միջավայրը մարմնավորում է մեծահարուստ Հովնաթանյանցը և նրա ընտանիքը: Ինչպես են միավորվում այս երեք աշխարհները, մնում է անորոշ, քանի որ Նալբանդյանի վեպն անավարտ է: Կոմս Էմմանուելը, որը հարաբերվում է բոլոր երեք օղակների հետ, պիտի կապեր երեք այդ միջավայրերում զարգացող սյուժետային գծերը:
Վեպը գրված է լուսավորչական ավանդույթի համաձայն: Այստեղ առկա է ուսուցողական-դաստիարակչական տարրը և որոշակի տենդենցիոզությունը: Գլխավոր կոնֆլիկտը կոմսի լուսավորչական նկրտումների և պահպանողական խավարամիտների միջև է: Օրինակ, Շաքարյանցը, որը մեծ տուրք է տալիս բանդագուշանքներին և վհուկությանը, փորձում է իրագործել իր ցանկությունները՝ դիմելով ոգիների օգնությանը: Նույնը կարելի է ասել նաև ալքիմիկոս Մանթուխյանցի մասին, որը հետևելով միջնադարյան նախաքրմերի օրինակին, փորձում է ստանալ ոսկի: Նույնիսկ գրել է «Ծանոթաբանություն ալքիմիայի մասին» աշխատությունը:
Բժիշկի հետ իր զրույցում Հոնանթանյացը խոսում է մարդկային ամեն տեսակ իղձերը նյութական շահին ստորադասելու մասին: Նրա ընտանիքի բարոյական անկման պատմությունն այստեղ ունի իր արմատները: Խավարամտությունը և նյութապաշտությունը երկու հրեշներն են, որոնք երկու կողմից հոշոտում են լուսավորչական և ազգային իդեալները: Ընհանուր գորշության մեջ առանձնանում են Մահտեսի Թովմասն ու իր դուստրը: Մարիամի ամենասիրելի երգը, որը նա կատարում է դաշնամուրի ուղեկցությամբ, «Տե´ր, կեցո զՀայս» երգն է: Կոմս Էմմանուելի թիկունքում ինքը Նալբանդյանն է՝ «Հյուսիսափայլի» աշխատակիցը և «Հիշատակարանի» հեղինակը: Նա վեր է հասարակությունից, տիրող խավարամտությունից և ապրում է լուսավորչական իղձերով ու մտորումներով: Ազգային վերածնության պայմանը տեսնում է կրթության և լուսավորության մեջ. «Այնտեղ, ուր չկա կրթություն ու դաստիարակություն, չէ կարող լինել ընկերական կյանք. իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող և հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերա ոչ թե միայն բան չէ շինվում, այլ հառաջուց շինվածները ևս քանդվում են»:

Վեպի հիմնական տոնայնությունը քննադատական է. հեղինակը թույլ է տալիս իրեն հրապարակախոսական զեղումներ, ծանոթագրություններ և մեկնաբանություններ, մասնավորապես՝ Մեսրոպ Թաղիադյանի և Խաչատուր Աբովյանի մասին: Կան դատողություններ ազգային գրականության և երաժշտության մասին:  


Միքայել Նալբանդյան | Մեռելահարցուկ | համառոտ Միքայել Նալբանդյան | Մեռելահարցուկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 16:47:00 Rating: 5
Технологии Blogger.