Վիլհելմ ֆոն Հումբոլդտ



Վիլհելմ ֆոն Հումբոլդտը (1767 - 1835)՝ Շիլլերի և Գյոթեի ընկերը, եղել է դիվանագետ, նուրբ գեղագետ, գրասեր և մտածող: Նրա անվան հետ է կապված լեզվաբանության, որպես հոգևոր առանձին գիտակարգի զարգացման նոր պատկերացումը: Նրա աշխատություններից ամենից շատ հայտնի են հետևյալները՝ «Մարդու ձևավորման տեսություն» (1793), «Մարդկության ոգու մասին» (1797), «Համընդհանուր պատմության մասին» (1814), «Պատմաբանների խնդիրների մասին» (1821), «Պետությունների գործունեության սահմանների մասին», «Լեզուների համեմատական ուսումնասիրության մասին» (1820), «Մարդկային լեզուների կառույցի տարբերության և դրա ազդեցության մասին մարդկության հոգևոր զարգացման վրա» (1836):
Հայտնի է Հումբոլտդի մարդկության իդեալի բնորոշումը, որպես գաղափարի, որին ձգտում է յուրաքանչյուր ոք, սակայն չի կարող իրագործել լիովին: Այդ իդեալին մոտ է արվեստը, ինչը երևում է հույների օրինակի վրա: Նրանց գենն է ժառանգել Գյոթեն: Այդ գաղափարը իրագործվում է ազգերի և նրանց պատմության մեջ: «Պատմության նպատակը չի կարող չլինել մարդկության գաղափարի իրագործումը իր բոլոր ձևերում և դրսևորումներում»: Նախախնամությունն ըստ Հումբոլտդի գործում է ոչ թե դրսից, այլ ներսից, մարդկանց միջոցով, այսինքն՝ ոգու միջոցով: Պետությունը պիտի սահմանափակվի արտաքին անվտանգության հարցերով, պիտի չխառնվի արտաքին անվտանգության հարցերին, չսահմանափակի անհատների ազատությունը:
Սակայն Հումբոլտդի ազդեցությունը գլխավորապես շոշափելի է ժամանակակից լեզվաբանության զարգացման վրա: Դեռ Հերդերն էր պնդում, որ լեզվի և ազգային բնավորության միջև գոյություն ունի ներքին կապ: Հումբոլդտը հաստատում է, որ յուրաքանչյուր լեզու ունի իր տիպիկ և յուրահատուկ կառուցվածքը, որը մի կողմից արտացոլում է, իսկ մյուս կողմից պայմանավորում է մտածողության կերպը՝ լինելով ազգի արտահայտման ձև: Մտքերի շղթան կապված է բառերի շղթայի հետ: Հումբոլդտը ուսումնասիրել է ոչ հնդեվրոպական լեզվաընտանիքի բազմաթիվ լեզուներ՝ չինարենը, մայայերենը, բասկերենը, եբրայերենը և Ամերիկայի բնիկ ժողովուրդների լեզուները: Իդիոմաների հսկայական կառուցվածքային բազմազանությանից ապշած գիտնականը փորձում է կապ հաստատել լեզվի և ազգային մտածելակերպի միջև:

Լեզուն ըստ Հումբոլդտի մարդկային ոգու անդադար ստեղծագործությունն է: Լեզուն էներգիա (energeia) է, ոչ թե արդյունք (ergon), և շնորհիվ այդ էներգիայի ծնվում են մտքերը: Ինչպես թվերը, որոնք անհրաժեշտ են հաշվելու համար, այնպես էլ լեզուն անհրաժեշտ է աշխարհի զգայական մատերիան մտքերի վերափոխելու համար: Լեզուներն արդեն ճանաչված իրականության պատկերացման միջոց չեն, այլ միջոց են մինչ այժմ անհայտ իրականության բացահայտման: Դրանց միջև առկա տարբերությունը ոչ թե հնչյուններն են կամ նշանները, այլ տեսողության տարբերությունը:

Վիլհելմ ֆոն Հումբոլդտ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:42:00 Rating: 5
Технологии Blogger.