Թալես համառոտ

Թալես
(համառոտ)


Թալեսը (Ք. ա. IIV-IV դդ.) հունական և արևմտյան փիլիսոփայության առաջին փիլիսոփան է: Լինելով «ֆյուսիսի» փիլիսոփայության սկզբնավորողը՝ նա ամեն բանի պատճառ, հիմք և էություն է համարում ջուրը: Այս թեզի իմաստավորումը թույլ է տալիս հասկանալ այն հեղափոխությունը, որով արևմտյան մտածողությունը պարտական է Թալեսին:
«Սկզբնապատճառը» (arche) Թալեսի տերմինը չէ: Հավանաբար այն շրջանառության մեջ է դրել նրա աշակերտ Անաքսիմանդրոսը: Արքեն, ինչպես դա երևում է արիստոտելյան մեկնաբանությունից, սկիզբն է, որից բխում է ողջ գոյը:
Թալեսը կոչում է իր սկզբունքը «ֆյուսիս», որը նշանակում է ոչ թե բնություն այսօրվա իմաստով, այլ այն, ինչը նախնական և անփոփոխ է համայն երկրորդականի և փոփոխականի հարաբերությամբ:
Ավանդույթը վերագրում է Թալեսին ասույթ, ըստ որի բոլոր իրերի սնուցվում են հեղուկով, իսկ ամեն բանի մահը չորացումից է: Կյանքը կապված է հեղուկի հետ, իսկ հեղուկը ենթադրում է ջուր, ահա ինչու ամեն բան գոյանում է ջրից:
Արդեն անտիկականության շրջանում եղել են փորձեր Թալեսի այս խոսքերի համաբանություններ գտնել նրանց մոտ (օրինակ Հոմերոսի), ովքեր գտնում են, որ Օվկեանոսը և Տեթիսը տիեզերքի հայրն ու մայրն են: Նաև կապում էին Թալեսի գաղափարները Սթիքս գետի մոտ աստվածների երդումների ծեսի հետ: Սակայն Թալեսի դիքորոշման տարբերությունը այս պատկերացումներից ակնհայտ է: Առաջինները ներմուծում են միֆը, իսկ Թալեսը կառուցում է իր խորհրդածությունը լոգոսի վրա: Հայտնի է, որ Թալեսի ռացիոնալ մտածողության ապացույց է Ք. ա. 585 թ. արևի մթագնման նրա գուշակությունը: Բացի այդ նրա անունով է կոչվում երկրաչափության թեորեմներից մեկը:
Այդուհանդերձ խոսելով ջրի մասին, Թալեսը նկատի չունի ֆիզիկական ջուրն այսօրվա իմաստով: Նրա ջուրը հարաբերվում է աստվածային սկզբի հետ: «Աստված ամենահինն է, քանի որ նրան ոչ ոք չի ծնել»: Երբ նա ասում է, որ ամեն բան լեցուն է աստվածներով, նկատի ունի, որ ամեն բան ներծծված է սկզբնաէությամբ: Մագնիսը Թալեսի համար իրերի ոգեղինության օրինակ է: 
Թալես համառոտ Թալես համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:16:00 Rating: 5
Технологии Blogger.