Կառլ Գուստավ Յունգ
(համառոտ)

Կառլ Գուստավ Յունգը (1875-1961)
սկզբնապես կիսում էր Ֆրոյդի հայացքները, սակայն 1913 թ., ֆրոյդիզմի ճյուղավորումից
հետո նա խորանում է այսպես կոչված «կոմպլեքսների հոգեբանության մեջ»: Հենց Յունգն է
շրջանառության մեջ դնում «կոմպլեքս» տերմինը «Զուգորդական դիագնոստիկայի ակնարկներում»
(1906): Նա կոմպլեքս է դիտում հոգեբանական հակազդեցությունների այն խումբը, որոնք արմատավորվում
են ենթագիտակցականի ոլորտում, որտեղ հարաբերական ինքավարության պայմաններում շարունակում
են ազդել վարքի վրա: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես բացասական, այնպես էլ
դրական, երբ մղում է ստեղծագործության:
Յունգը դիագնոզ էր դնում՝ արտաբերելով
մեկը մյուսի հետևից բառեր և պահանջելով հիվանդից իսկույն հակազդել: Հիվանդի մտքին եկած
առաջին իսկ բառից նա գտնում էր հակազդեցության
ժամանակային տարբերություն տարբեր տիպի վարք ունեցող մարդկանց մոտ: Հակազդեցությունը
կարող է լինել դանդաղ կամ հապճեպ, որը և չգիտակցվող կոմպլեքսի ցուցիչն է:
Վերլուծելով խոսքային հակազդեցությունների
բովանդակությունը և երազները՝ Յունգը հետազոտում էր անգիտակցականի խորքը, մինչև որ
բախվում է ֆենոմենին, որը կոչում է «կոլեկտիվ անգիտակցական»: Եթե անհատական ենթագիտակցությունը
լիցքավորված է կոմպլեքսներով, ապա կոլեկտիվը բաղկացած է արքետիպերից, որոնք նրա կարծիքով
հենց բնազդների պատկերներն են: Այլ կերպ ասած դրանք բնազդային վարքի սխեմաներն են:
Մարդիկ ժառանգում են այդ սխեմաները հակառակ ցանկության: Դիցաբանության մեջ, ավանդություններում,
որոնք պատմում են ծննդի, մահվան մասին, հայրության կամ մայրության պատկերներում, սեռական
հարաբերություններում առկա են արքետիպեր:
«Հոգեբանական տիպերում» (1921)
Յունգը մեկ անգամ էլ դրսևորում է իրեն Ֆրոյդի արժանի աշակերտ: Ֆրոյդի և Ադլերի վեճը
նա մեկնաբանաում է որպես էստրավերտի և ինտրավերտի վեճ:
Չկիսելով քաղաքակրության և
անձի ճակատագրի վերաբերյալ որևէ օպտիմիստական տեսակետ՝ Յունգը լրագրողի այն հարցին,
թե հավատում է արդյոք Աստծուն, պատասխանում է. «Ես չունեմ Աստծուն հավատալու կարիք:
Ես գիտեմ նրան»:
Կյանքի վերջին տարիները հոգեբանը
նվիրում է արևելյան կրոնների և մշակույթների ուսումնասիրությանը: Հայտնի է, որ այս
իր հետաքրքրությունը նա կիսում է Հերման Հեսսեի հետ, որի վրա զգալի է նրա տեսության
ազդեցությունը:
Ֆրոյդը մեղադրում էր Յունգին
սեռական գործոնի դերի նվազեցման և թերագնահատման մեջ: Սակայն Յունգը բոլորովին այլ
կերպ էր հասկանում իրավիճակը: Նրա խնդիրն է, ինչպես նա է ասում «տեղը դնել սեռականությունը»:
Հարկ չկա ոչ գերագնահատել այն, ոչ էլ թերագնահատել:
Կառլ Գուստավ Յունգ համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 06, 2015
Rating:
