
Պետերբուրգյան իր բնակարանում
սովորականի նման անկողնում պառկած է 32-ամյա, ոչ մի զբաղմունքով ինքն իրեն չծանրաբեռնող
Իլյա Իլյիչ Օբլոմովը: Փիլիսոփայորեն առարկում է իրեն անկողնուց բարձրացնել փորձող ծեր
ծառա Զախարին:
Այդ օրը Օբլոմովի մոտ մեկը
մյուսի հետևից գալիս են այցելուներ: Պետերհոֆում լինելու է շքեղ պարահանդես, ուր ներկա
է ողջ բարձր հասարակությունը: Սակայն այցելուներին չի հաջողվում համոզել Օբլոմովին
մասնակցել տոնակատարությանը: Նա միայն իր այցելուներին ցույց է տալիս իր գյուղից՝ Օբլոմովկայից
եկած նամակը, որում նրա գործակատարը հայտնում է ոչ բերքատու տարվա վնասների մասին:
Օբլոմովը նաև պատմում է, որ իր բնակարանի տերը պատվիրել է իրեն ազատել բնակարանը:
Օբլոմովը սպասում է իր մանկության
ընկեր Անդրեյ Շտոլցին, որը նրա կարծիքով միակն է, ով կարող է օգնել իրեն կարգի բերել
իր տնտեսական գործերը և շահույթ ստանալ իր 500 հոգանոց կալվածքից, որը ժառանգել է ծնողների
մահից հետո:
Օբլոմովը տեղափոխվել է Պետերբուրգ
մի քանի տարի առաջ: Սակայն պետական ծառայությունը նրան դուր չի գալիս, ընկերներ ու
բարեկամներ ձեռք չի բերել, բարձրաշխարհիկ կյանքը չի սիրում: Միակ փրկությունը այդ
ամենից քունն է: Եվ նա քնում է զօր ու գիշեր՝ բազմոցին պառկած: Երազում տեսնում է իր
մանկությունը Օբլոմովկայում, որտեղ միայն ուտում են, քնում և քննարկում նորությունները:
Այսօր էլ նա այդպիսի երազ է տեսնում: Եվ այդ երազը կարող էր տևել անվերջ, եթե չհայտնվեր
Շտոլցը…
Շտոլցը մեծացել է Վերխլյով
գյուղում: Ռուս է մոր կողմից: Հայրը գերմանացի է: Լինելով Օբլոմովի հասակակիցը՝ նա
նրա հակոտնյան է: Պետք է նոր ռեգենտ ուղարկել Անգլիա կամ Բելգիա, ուղարկում են Շտոլցին,
պետք է նոր նախագիծ կյանքի կոչել, դարձյալ դիմում են նրան… Շտոլցը գործարար է, ապրում
է կարգավորված, նրան բոլորը հարգում և սիրում են…
Շտոլցը լրջորեն սկսում է զբաղվել
Օբլոմովի վերափոխությամբ: Ստիպում է առավոտյան վաղ արթնանալ, կարդալ, շարժվել… Բոլորը
խոսում են աներևակայելի կերպարանափոխության մասին: Սակայն Օբլոմովը ոչ միայն կերպարանափոխվել
է, այլև սիրահարվել: Շտոլցը ծանոթացրել է ընկերոջը Իլյինսկիների հետ, և երիտասարդ Օլգա
Իլյինսկայայի երգեցողությունը վերջնականապես «արթնացնում է» ի բնե ուժեղ զգայականությամբ
օժտված Օբլոմովին: Սակայն Օլգան և Շտոլցը որոշել են արթնացնել նաև Օբլոմովի բանականությունը
և կոչել նրան գործական եռուն կյանքի: Նույնիսկ Զախարն է ամուսնանում ոմն Անիսյայի
հետ՝ որոշելով վերջ տալ քնքոտ կյանքին և խավարասերներին:
Սակայն համընդհանուր արթնացումը
երկար չի տևում: Տեղափոխվելով ամառանոց՝ Օբլոմովը դարձյալ հակված է վերադառնալ իր հավերժական
քնին… Օլգան, հասկանալով, որ մեծ իշխանություն ունի Օբլոմովի վրա, իրականում շատ բան
չի հասկանում Օբլոմովի մեջ:
Օբլոմովը տեղափոխվում է Ագաֆյա
Մատվեևնայի տուն, որտեղ նրան օգնելու պատրվակով նրա գործերին են խառնվում Իվան Մուխոյարովը
և Միխեյ Անդրեևիչը: Այստեղ Օբլոմովի առաջ բացվում է հարազատ Օբլոմովկայի խաղաղ տեսլականը,
այն, որը ամենաթանկն է նրա հոգուն: Նրա ողջ տնտեսությունը անցնում է Ագաֆյա Մատվեևնա
Պշենիցինայի վերահսկողության տակ: Համեղ ճաշեր է պատրաստում Օբլոմովի համար, չի խանգարում
քնել և Իլյա Իլյիչը ընդունում է այդ մոնոտոն կյանքի պայմանները: Երբեմն հանդիպում է
Օլգա Իլյինսկայայի հետ, որն արդեն հիասթափվել է իր ընտրյալից: Միխեյ Անդրեևիչը շարունակում
է տնօրինել Օբլոմովի գործերը և ավելի ու ավելի խճճել նրան իր մեքենայությունների մեջ:
Ագաֆյա Մատվեևնան նորոգում է նրա խալաթը, որը թվում է, ոչ ոք աշխարհում այլև չէր կարող
նորոգել: Օբլոմովը հիվանդանում է տենդով…
Մեկ տարի անց կյանքը մտնում
է իր խաղաղ հունի մեջ: Ագաֆյա Մատվեևնան շարունակում է խնամել Օբլոմովին, թխել նրա
համար համեղ կարկանդակներ, սուրճ եփել… Հասկանում է, որ սիրում է Օբլոմովին: Երբ Շտոլցը
բացահայտում է Մուխոյարովի և Միխեյ Անդրեևիչի մութ գործերը, Ագաֆյա Մատվեևնան հրաժարվում
է եղբորից հանուն Օբլոմովի հետ մնալու…
Օլգան աստիճանաբար սովորում
է Շտոլցին և ընդունում է վերջինիս ամուսնության առաջարկը:
Օբլոմովը շարունակում է ապրել
Ագաֆյա Մատվեևնայի հետ, որից որդի է ունենում: Իրեն այցելած Շտոլցին խնդրում է չթողնել
իր որդուն՝ փոքրիկ Անդրյուշային:
Հինգ տարի անց Օբլոմովը մահանում
է կաթվածից: Շտոլցը և Օլգան իրենց մոտ են վերցնում Անդրյուշային: Ագաֆյա Մատվեևնան
կապվում է Շտոլցերի հետ՝ հասկանալով, որ այդ կապից կարող է ստանալ հիշողության իր բաժինը
լուսավոր Օբլոմովի մասին:
Զախարը դառնում է մուրացկան:
Տես նաև Տուրգենև Հայրեր և որդիներ, Գոգոլ Մեռած հոգիներ և Դոստոևսկի Ոճիր և պատիժ
Իվան Գոնչարով | Օբլոմով | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 07, 2015
Rating:
