Վալտեր Սքոտ | Այվենհո | համառոտ



Երրորդ խաչակրաց արշավանքից քրիստոնյա ասպետները վերադառնում են տուն։ Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ արքան գերության մեջ է Ավստրիայի դուքս Լեոպոլդի մոտ։ Արքայազն Ջոնը իրար դեմ է փորձում հանել սաքսերին և նորմաններին՝ հույս ունենալով տիրել գահին։ Հարուստ ֆեոդալ Սեդրիկ Ռոտերվուդցին, փափագելով վերականգնել սաքսերի նախկին հզորությունը, նպատակ ունի նրանց առաջնորդ նշանակել սըր Աթելստանին՝ արքա Ալֆրեդի ժառանգին։ Աթելստանի հանդեպ պատկառանք ներշնչելու համար երազում է ամուսնացնել նրան իր խնամակալության տակ գտնվող լեդի Ռովենայի հետ, որի նախնին արքա Ալֆրեդ Մեծն է։ Նրա ծրագրերի խոչընդոտ է նրա որդին՝ Ուիլֆրեդ Այվենհոն, որը սիրում է Ռովենային։ Սեդրիկը հայրական տնից դուրս է անում Այվենհոյին և զրկում է ժառանգությունից։
Սեդրիկի երկու ծառաները՝ խոզապահ Գուրտը և ծաղրածու Վամբան, դիմավորում են պրիոր Էյմերին և վանական ասպետ Բրիան դե Բուագիլբերին, որոնք իրենց շքախմբով ուղևորվում են Աշբի՝ ասպետական մրցաշարին մասնակցելու։ Ճանապարհին ասպետը և պրիորը այցելում են Սեդրիկին։ Հյուրընկալ ազնվականի տանը ապաստան է գտնում նաև մի ուխտագնաց, որը վերադառնում է Սրբազան Երկրից և հրեա Իսահակը՝ Յորքից։ Պաղեստինից վերադարձած Բուագիլբերը պատմում է Աստծո դագաղի համար մարտերի մասին։ Ուխտագնացը պատմում է Ակրի մրցաշարի մասին, որտեղ հաղթողներ են հանդիսացել սաքսոնական ծագում ունեցող ասպետները, սակայն չի հիշատակում վեցերորդ ասպետի անունը։ Բուագիլբերը հայտարարում է, որ դա Ուիլֆրեդ Այվենհոն է։ Սեդրիկի խնամակալուհի լեդի Ռովենան հարցուփորձ է անում ուխտագնացին իր սիրեցյալի՝ Այվենհոյի մասին։ Սա հայտնում է, որ Այվենհոն ուղևորվում է Անգլիա Ֆրանսիայով: Առավոտյան ուխտագնացը արթնացնում է Իսահակին և հայտնում, որ երեկոյան լսել է, թե ինչպես է վանական Բրիան դե Բուագիլբերը հրամայում իր պաղեստինցիներին՝ բռնել հրեային և տանել Ֆրոն դե Բեֆ ամրոցը։ Ուխտագնացը և Իսահակը միասին լքում են Սեդրիկի դղյակը։ Հասնելով Աշբի՝ երախտապարտ Իսահակը հայտնում է ուխտագնացին, որ նրա մոտ նկատել է ասպետական զրահներ և առաջարկում է մարտական ձի, զենք և ասպետական հանդերձանք վերցնել իր ընկերոջից՝ գալիք ասպետական մրցաշարի համար։
Սկսվում է Աշբիի մրցաշարը։ Հավաքվել է Անգլիայի ողջ բարձր հասարակությունը, նաև արքայազն Արթուրը՝ իր մերձավորների հետ։ Արքայազնը չի թաքցնում իր ատելությունը սաքսերի նկատմամբ։ 5 ասպետ-սադրիչներ հրավիրում են բոլորին մարտի։ Համաձայնվում են մենամարտել բութ զենքով: Վանական ասպետին ոչ ոք չի համարձակվում մարտի հրավիրել։ Հայտնվում է իրեն Ժառանգությունից Զրկված կոչող մի ասպետ։ Նա հաղթում է բոլոր սադրիչներին և դառնում է մրցաշարի առաջին օրվա հաղթող։ Ազնիվ տիկնանց մեջ գեղեցկության թագուհի է ընտրում լեդի Ռովենային։
Երեկոյան հաղթողի վրանին են մոտենում պարտվողների ծառաները՝ տերերի ձիերով և հանդերձանքներով, որոնք, ըստ մրցաշարի օրենքների, անցնում են հաղթողին։ Ասպետը հրաժարվում է ընդունել Բրիան դե Բուագիլբերի հանդերձանքը, իսկ մյուս ասպետների հանդերձանքների և ձիերի դիմաց վերցնում է միայն գումարի կեսը։ Այնուհետև իր զինակիր Գուրտին ուղարկում է հրեա Իսահակի տուն՝ հանձնելու իր հանդերձանքի և ձիու գումարը։ Հրեան ընդունում է գումարը, սակայն երբ Գուրտը հեռանում է, բակում նրան կանգնեցնում է հրեայի դուստր Ռեբեկան և նրան է հանձնում քսակ, բացատրելով, որ իր հայր Իսահակը պարտք է ասպետին։
Մրցաշարի երկրորդ օրը տեղի է ունենում խմբային մարտ։ Բրիան դե Բուագիլբերի ջոկատը մարտի է բռնվում Ժառանգությունից Զրկվածի ջոկատի դեմ։ Մարտի ընթացքում մարտիկները դուրս են մնում, և Ժառանգությունից Զրկված ասպետը մենակ է մնում Բուագիլբերի, Աթելստանի և Ֆրոն դե Բաֆի դեմ։ Վերջին պահին նրան օգնության է հասնում սև հանդերձանքով ասպետը՝ Սև ծույլը: Նա թամբից գցում է Ֆրոն դե Բաֆին և Աթելստանին: Ժառանգությունից Զրկված ասպետի ջոկատը հաղթում է։ Արքայազն Ջոնը օրվա հերոս է հռչակում Սև Ծույլին, որն անհետանում է։ Այդ ժամանակ արքայազնը, ստիպված, նորից հաղթող է հռչակում Ժառանգությունից Զրկված ասպետին։ Հաղթողը ծնկի է իջնում լեդի Ռովենայի առաջ, որպեսզի նրանից ստանա պատվավոր պսակը։ Երբ ասպետը հանում է սաղավարտը, Ռովենան ճանաչում է իր սիրելի Այվենհոյին: Ասպետը վիրավոր է և կորցնում է գիտակցությունը: Հրեան և նրա դուստր Ռեբեկան, որը բժշկական հմտություններ ունի, պատգարակով տանում են ասպետին իրենց տուն։ Հաջորդ օրը արքայազն Ջոնը նամակ է ստանում ֆրանսիական արքայից, որը հայտնում է, թե արքա Ռիչարդը վերադառնում է գերությունից։ Երեկոյան Սեդրիկը և Աթելստանը ժամանում են արքայազն Ջոնի խնջույքին, որին ներկա են նաև այլ անվանի նորմաններ։ Լեդի Ռովենան խնջույքին չի մասնակցում։ Արքայազն Ջոնը և հավաքված նորմանները վիրավորում են սաքսերին, և նրանք ցասման մեջ հեռանում են խնջույքից։ Դե Բրասին՝ արքայազնի մոտ ծառայող վարձկանների առաջնորդը, վանականի և Ֆրոն դե Բաֆի հետ հարձակվում է Սեդրիկի շքախմբի վրա և գերի է վերցնում Սեդրիկին, Աթելստանին, Ռովենային, Իսահակին՝ դստեր հետ և Այվենհոյին։ Փախուստի դիմած Գուրտը և Վամբան հանդիպում են Լոքսլիին, որը հրամայում է հավաքել մարդկանց, իսկ ինքը ուղևորվում է հայր Տուկի մատուռը։ Այնտեղ նա հանդիպում է նախորդ օրը ժամանած Սև Ծույլին, որը համաձայնվում է օգնել։ Այդ ընթացքում Աթելստանը և Սեդրիկը համաձայնվում են փրկագին վճարել: Դե Բրասիին չի հաջողվում նվաճել Ռովենայի համակրանքը:
Վամբան կուսակրոն քահանայի հագուստով սողոսկում է ամրոց, և Սեդրիկը նրա հագուստով հեռանում է: Նախքան դա զրուցում է պառավ Ուրֆրիդի հետ՝ ի դեմս նրա ճանաչելով Ուլրիկային՝ իր ընկեր Տորկիլ Վոլֆգանգերի դստերը, որի ընտանիքին սպանել են դե Բաֆերը։ Յոմենները գրոհի են անցնում, Ֆրոն դե Բաֆը, պաշտպանելով ցանկապատը, մահացու վիրավորվում է Սև Ասպետի կողմից։ Նա և Սեդրիկը ջարդում են մուտքի դարպասները, Ուլրիկան հրդեհում է ամրոցը, վիրավոր Ֆրոն դե Բաֆը ողջ-ողջ այրվում է։ Դե Բրասին բացում է դարպասները, որպեսզի մարտի բռնվի Սև Ասպետի հետ, սակայն պարտվում է և գերի ընկնում։ Վանականը հավաքում է մնացած մարդկանց և խոցելով Աթելստանին, ճողոպրում է ամրոցից։
Յոմենները բաժանում են ավարը: Դե Բրասին վերադառնում է արքայազնի մոտ և հայտնում, որ Ռիչարդը վերադարձել է: Դա հենց ինքը Սև Ասպետն է։ Արքայազնը հրամայում է Ֆից Ուրսուին դարան պատրաստել եղբոր համար։ Ռիչարդը հրաշքով խուսափում է մահից. նրան օգնության է հասնում Լոքսլին։ Սեդրիկը, Ռիչարդը և Այվենհոն հյուրասիրություն են կազմակերպում Աթելստանի հիշատակին, երբ, հանկարծ, հայտնվում է Աթելստանը։ Նա հավատարմության երդում է տալիս Ռիչարդին, Ռովենային զիջում է Այվենհոյին և պատրաստվում է կախել բոլոր վանականներին։ Այդ ժամանակ Տեմպլստոուի վանական համալիրում, որտեղ թաքնվել է Բուագիլբերը, հայտնվում է ուխտի գրոսմայստեր, ահարկու Լուկաս Բոմանուարը։ Իմանալով Իսահակից, որ վանականը բերել է Ռեբեկային՝ Բոմանուարը որոշում է, որ նա կախարդել է իրեն և դատ է կազմակերպում։ Որպեսզի պաշտպանեն Բուագիլբերին, մնացածը հաստատում են այդ վարկածը։ Ռեբեկան պահանջում է Աստծո Դատաստան և ձեռնոց է նետում։ Ուխտի պատիվը պետք է պաշտպանի Բուագիլբերը։ Ռեբեկայի պաշտպանության համար ժամանում է Այվենհոն՝ հոգնած ձիու վրա։ Սակայն մենամարտում Բուագիլբերը մահանում է վախից։ Ռեբեկան ազատագրվում է և հոր հետ մեկնում է Գրանադա։ Պարզվում է, որ Աթելստանը իրականում ողջ է: Ռովենայի հետ ամուսնանալու Սեդրիկի բոլոր համոզումները մերժել է։ Ի վերջո Սեդրիկը ստիպված է տեղի տալ և օրհնել Ռովենայի և Այվենհոյի ամուսնությունը։

Տես նաև Վալտեր Սքոտ Քվենտին Դորվարդ, Ռոբերտ Լուիս Սթիվենսոն Սև նետը և Ալեքսդանդր Դյումա Կոմսուհի դը Մոնսորո

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վալտեր Սքոտ | Այվենհո | համառոտ Վալտեր Սքոտ | Այվենհո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:38:00 Rating: 5
Технологии Blogger.