Ուիլյամ Գոլդինգ | Ճանճերի տերը | համառոտ



Պատերազմի ժամանակ ավիոհարձակման հետևանքով անմարդաբնակ կղզում է հայտնվում Անգլիայից էվակուացված երեխաների խումբ: Նրանց մեջ առանձնանում են երկուսը՝ Ռալֆը և Ջեք Մերիդյուն: Առաջինն ընկերանում է Խոզուկի՝ ակնոցավոր, աստմայից տառապող տղայի հետ: Ջեքը երգչախմբային կատարող է, և ընտրություններից հետո, երբ առաջնորդ է ընտրվում Ռալֆը, սա և իր երգչախմբի տղաները ինքնահռչակվում են որսորդներ:
Ռալֆն առաջարկում է խարույկ անել լեռան վրա և ցախ հավաքել: Խարույկն անում են Խոզուկի ակնոցի օգնությամբ: Շուտով լուր է տարածվում, թե կղզու վրա ապրում է ինչ-որ «Հրեշ»: Երեխաների երևակայությունն է գրգռում մեռած օդաչուի տարուբերվող պարաշյուտը:
Ջեքը իր որսորդների հետ վայրի խոզերի միս է հայթայթում: Նա աստիճանաբար ավելի է ազատվում Ռալֆի իշխանությունից: Նա առհասարակ դուրս է գալիս ջոկատից և հրավիրում է մյուս տղաներին միանալ իրեն՝ առաջարկելով «վայրենի» ապրելակերպ:
Որոշ տղաներ միանում են նրան և կղզու մյուս հատվածում գոյանում է երկրորդ ջոկատը: Նրանց մոտ գոյանում է Հրեշի ֆետիշ, որին նրանք զոհաբերություններ են կատարում և որին վայրի պարեր են նվիրում: Այդպիսի պարերից մեկի ժամանակ «որսորդները» սպանում են տղաներից մեկին՝ Սայմոնին:
Աստիճանաբար բոլոր տղաներն անցնում են «որսորդների կողմը»: Ռալֆը մնում է Խոզուկի և երկվորյակներ Էրիկի և Սեմի հետ: Միայն նրանք են հիշում, որ հարկ է խարույկներ վառել՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Գիշերը Ջեքի ջոկատը հարձակվում է Ռալֆի ընկերների վրա՝ Խոզուկի ակնոցները խլելու համար:
Ցերեկը Ռալֆը և տղաները գնում են «որսորդների» մոտ ակնոցները վերադարձնելու: «Որսորդները» սպանում են Խոզուկին և գերի են վերցնում երկվորյակներին: Ռալֆը մնում է մենակ: Նրա վրա որս է սկսվում: Ցանկանալով դուրս հանել նրան անտառից՝ «որսորդները» հրի են տալիս անտառը: Ռալֆը, խույս տալով նիզակներից, վազում է դեպի ափը: Այդ ժամանակ տեսնելով կղզու ծուխը՝ ափին է մոտենում փրկարար զինվորական նավը: Խոսելով նավի սպայի հետ՝ Ռալֆը արտասվում է՝ հիշելով նախկին անմեղությունը, մարդու հոգու մութ կողմերը և թե ինչպես էր օդում պտտվում Խոզուկը, որին վայր գցեցին ժայռից: Լաց են լինում նաև մյուս երեխաները:
Ճանճերի տեր է կոչվում խոզի գլուխը, որը Ջեքի որսորդները ցցահան էին արել և որի շուրջ ճանճեր էին հավաքվել: Այդ գլուխը տեսնում է Սայմոնը, որը տառապելով հոգեկան անհավասարակշռությունից, սկսում է զրուցել խոզի գլխի հետ: Գլուխը ասում է նրան, որ ինքը Հրեշն է և ավելացնում է, որ ինքը ապրում է հենց տղաների մեջ:     

Տես նաև Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի, Չակ Պալանիկ Մարտական ակումբ և Հերբերտ Ուելս Անտեսանելի մարդը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Ուիլյամ Գոլդինգ | Ճանճերի տերը | համառոտ Ուիլյամ Գոլդինգ | Ճանճերի տերը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:03:00 Rating: 5
Технологии Blogger.