Թոմաս Ման | Կախարդական լեռը | համառոտ



20-րդ դարի սկիզբ: Շվեյցարիա: Գործողությունները ծավալվում են Դավոսի հարևանությամբ գտնվող բուժարանում, որտեղ հավաքվել են թոքախտով տառապող մարդիկ: Վեպի վերնագիրը զուգորդվում է լեռան հետ, որտեղ ըստ լեգենդի մինեզինգեր Տանհոյզերը յոթ տարի գերության մեջ է եղել դիցուհի Վեներայի մոտ:
Վեպի հերոս Հանս Կաստորպը՝ երիտասարդ գերմանացին, «Բերգհոֆ» բուժարան է գալիս Համբուրգից՝ տեսակցելու իր զարմիկին՝ Յոաքիմ Ցիմսենին, որը բուժում է անցնում Դավոսում: Մտադիր է մնալ այստեղ 3 շաբաթից ոչ ավել, սակայն ժամկետի ավարտին զգում է թուլություն: Նրա ջերմությունը բարձր է: Հետազոտումը ցույց է տալիս, որ նա հիվանդ է թոքախտով: Բերենս անունով գլխավոր բժիշկի խորհրդով մնում է բուժարանում:
Ժամանակը լեռներում անցնում է ոչ այնպես, ինչպես հարթավայրում, այնպես որ դժվար է որոշել, թե որքան են տևում վեպի գործողությունները: Հեղինակը վեպի վերջում հայտնում է, որ Կաստորպը Դավոսում մնում է 7 տարի:
Կաստորպի նոր ծանոթների թվում առանձնանում է Լոդովիկո Զետտեմբրինին: Սա մասոն է, հումանիստ, առաջընթացի մոլի ջատագով: Որպես իսկական իտալացի նա ատում է Ավստրո-Հունգարիան: Նրա պարադոքսալ գաղափարները մեծ ազդեցություն են ունենում Կաստորպի վրա և նա ընդունում է Զետտեմբրինիին որպես ուսուցչի:  
Մեծ դեր է խաղում Կաստորպի կյանքում նաև սերը ռուս Կլավդիա Շոշայի նկատմամբ: Միայն ամիսներ հետո է Կաստորպը հանդգնում խոսել այդ կնոջ հետ:
Բուժարանում գտնվելու օրերին Հանս Կաստորպը տարվում է բազում փիլիսոփայական և բնագիտական գաղափարներով: Նա այցելում է հոգեվերլուծության դասերի, ուսումնասիրում է բժշկական գրականություն, նրան հուզում են կյանքի և մահվան հարցերը, լսում է ժամանակակից երաժշտություն: Չի մտածում հարթավայրի իր նախկին կյանքի մասին:
Յոաքիմն ընդհակառակը, ուզում է վերադառնալ իր զիվորական կարիերային: Որոշ ժամանակով նա վերադառնում է իր ծառայությանը և ստանում է սպայի կոչում: Սակայն հիվանդության սրացումը ստիպում է նրան վերադառնալ Դավոս:
Կաստորպի ծանոթների շրջանակը համալրում է նոր սուբյեկտ: Դա ճիզվիտ Նաֆտան է, որը պարոն Զետտեմբրինիի մշտական ընդդիմախոսն է: Նա իդեալականացնում է եվրոպական միջնադարը: Կաստորպը, լսելով Զետտեմբրինիի և Նաֆտայի դատողությունները, չի կարողանում որոշակիորեն բռնել նրանցից մեկի կողմը: Իհարկե, սրտով նա ինչ-որ իմաստով համակրում է Զետտեմբրինիին:
Որոշ ժամանակ բուժարան է վերադառնում տիկին Շոշան: Նրան ուղեկցում է հարուստ հոլանդացի Պեպեկորնը: Ողջ անձնակազմը ընկնում է այս ուժեղ անձնավորության ազդեցության տակ: Բայց Պեպեկորնի կյանքը ողբերգականորեն ընդհատվում է: Զբոսանքից և Կաստորպի հետ գինի խմելուց հետո Պեպեկորնը գիշերը թույն է խմում և մեռնում: Տիկին Շոշան լքում է բուժարանը: Վերջնականապես:
Բուժարանում է հայտնվում դանիացի Էլլի Բրանդը: Այս կինն ունի գերբնական ունակություններ, կանչում է հոգիներ, կարդում է ուրիշների մտքերը: Սպիրիտուալիստական սեանսներից հետո մարդիկ դառնում են ավելի նյարդային: Կոնֆլիկտները դառնում են ավելի հաճախակի: Զետտեմբրինին ամեն ինչում մեղադրում է Նաֆտային և նրա կործանարար մտքերը: Նաֆտան կանչում է նրան մենամարտի: Զետտեմբրինին հրաժարվում է կրակել, իսկ Նաֆտան կրակում է սեփական քունքին:
Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Բուժարանի բնակիչները ցրվում են տներով: Հանս Կաստորպը ևս հեռանում է հարթավայր: Զետտեմբրինին խորհուրդ է տալիս նրան կռվել արյունակիցների կողքին, չնայած որ ինքը Զետտեմբրինին հակառակ ճամբարում է:

Վերջին հատվածում Կաստորպը պատկերված է վազող, սողացող, ընկնող… նա բազում ուրիշ իր նմանների հետ է և հայտնվել է պատերազմական մսաղացի բովում: Հեղինակը ոչինչ չի ասում նրա ճակատագրի մասին, քանի որ Կաստորպի կյանքը հետաքրքրում էր նրան լոկ որպես սեփական մտքերը շարադրելու ֆոն: Վերջին պարբերության մեջ հեղինակը նկատում է, որ կենդանի մնալու Հանս Կաստորպի շանսերը մեծ չեն:           
        
Տես նաև Թոմաս Ման Բուդենբրոկներ, Հերման Հեսսե Տափաստանի գայլը, Էրիխ Մարիա Ռեմարկ Հաղթական կամար և Ֆրանց Կաֆկա Դղյակը
Թոմաս Ման | Կախարդական լեռը | համառոտ Թոմաս Ման | Կախարդական լեռը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.