Թոմաս Ման | Բուդենբրոկներ | համառոտ



1835 թ.: Մարիենկիրխե ոչ մեծ գերմանական քաղաքում ապրում է Բուդենբրոկների հարուստ ընտանիքը, որին պատկանող «Յոհան Բուդենբրոկ» ֆիրման բարգավաճում է: Ընտանիքի անդամներն են՝ ծեր Յոհան Բուդենբրոկը, նրա կինը, նրանց որդի Յոհանը, հարս Էլիզաբեթը և թոռներ Թոմասը, Անտոնիան և Քրիստիանը: Նրանց հետ է ապրում նաև Անտոնիայի կամ Տոնիի հասակակից Կլոտիլդը, որը Բուդենբրոկների ազգականուհին է, և աղախին Իդա Յունգմանը: Ավագ Բուդենբրոկ առաջնեկի՝ Գորտհոլդի մասին գերադասում են լռել, քանի որ ամուսնացել է առևտրական աղջկա հետ: Սակայն Գորտհոլդը չի մոռացել տան գնի իր բաժնի մասին: Յոհան կրտսերը խորհուրդ է տալիս հորը չվճարել եղբորը նրա պահանջած գումարը:
2 տարի անց Էլիզաբեթը ունենում է դուստր, որի անունը դնում են Կլարա: Այդ իրադարձությունը գրանցում են ոսկե շրջանակով տետրակի մեջ: Տետրակի մեջ Բուդենբրոկների տոհմի պատմությունը սկսել է գրանցել դեռ Յոհանի պապը:
3 տարի անց մեռնում է ծեր տիկին Բուդենբրոկը: Ֆիրմայի գործերն անցնում են նրա որդուն: Շուտով ավագ Բուդենբրոկը նույնպես մահանում է: Յոհան կրտսերը մերժում է Գորտհոլդի ժառանգության պահանջները: Սակայն Գորտհոլդին և նրա 3 դուստրերին ընդունում են ընտանիք: Նույն տարում Թոմը սկսում է զբաղվել ֆիրմայի գործերով, իսկ Տոնիին ուղարկում են պանսիոն:
Երբ Տոնին դառնում է 18 տարեկան, նրան առաջարկություն է անում համբուրգցի մի գործարար: Նա դուր չի գալիս Տոնիին, սակայն վերջինս, խորը վերապրելով Բուդենբրոկ լինելու իր կոչումը և ընդհատելով մտերմությունը Մորգեն անունով երիտասարդի հետ, ամուսնանում է պարոն Գրյունլիխի հետ: Նրանց ընտանեկան կյանքը լավ չի դասավորվում: Գրյունլիխը սնանկանում է: Յոհանը կազմակերպում է Տոնիի ամուսնալուծությունը և վերջինիս դստեր՝ Էրիկայի հետ իր մոտ տանում:
1855 թ. Յոհան Բուդենբրոկը մահանում է: Ֆիրման գլխավորում է Թոմասը, իսկ գործերը վարում է նրա հորեղբայր Գորտհոլդը: Ճամփորդությունից վերադարձած Քրիստիանը չի հետաքրքրվում ֆիրմայով և ժամանակը անցկացնում է ակումբներում և թատրոնում:
Կլարան դառնում է 19 տարեկան: Այնքան աստվածավախ ու կրոնական է, որ Բուդենբրոկները իսկույն համաձայնում են ամուսնացնել նրան քարոզիչ Տիբուրտիուսի հետ: Թոմը ամուսնանում է Գերդա Առնոլդսենի՝ միլիոնատիրոջ դստեր հետ:
Կլարան և նրա ամուսինը որոշում են ապրել Ռիգայում: Տոնին մեկնում է Մյունխեն, ընկերուհու մոտ: Կլոտիլդան տեղափոխվում է էժան պանսիոն: Թոմը և Գերդան ապրում են առանձին: Քրիստիանը, որն ավելի ու ավելի շատ է տրվում անգործության, հեռանում է Համբուրգ:
Տոնին ամուսնանում է Ալոիզ Պորմանեդերի հետ, սակայն երկրորդ ամուսնությունը ևս չի բերում նրան երջանկություն: Երկրորդ երեխան ծնվում է մեռած, իսկ Տոնին ականատես է լինում, թե ինչպես է ամուսինը փորձում համբուրել աղախնին: Ամուսնալուծվում է:
Թոմասը որդի է ունենում, որին կոչում են Յոհան: Նրա հետ են կապում ֆիրմայի ապագայի հույսը: Կլարան մահանում է թոքախտից:
1867 թ. քսանամյա Էրիկան ամուսնանում է Հուգո Վայնշենկի հետ: Տոնին երջանիկ է: Թոմը ճնշված է: Նրան թվում է, որ իրեն անվերջ հետապնդում են միայն անհաջողությունները: Ֆիրման աստիճանաբար կորցնում է իր հզորությունը: Ժառանգ Յոհանը բոլորովին չի հետաքրքրվում ընտանեկան գործերով: Նա գտնում է տոհմական տետրակը և իր անվան տակ մեծ գիծ է քաշում: «Հետո ոչինչ չի լինելու…»:
Էրիկան ունենում է դուստր, որին կոչում է Էլիզաբեթ: Սակայն Էրիկայի ամուսնուն պաշտոնական չարաշահման մեղադրանքով բանտարկում են: Մեկ տարի անց մեռնում է ծեր Էլիզաբեթ Բուդենբրոկը: Քրիստիանը ուզում է ամուսնանալ թեթևաբարո Ալինա Պուֆոգելի հետ: Թոմը արգելում է անել դա: Բուդենբրոկները վաճառում են իրենց մեծ տունը: Թոմի տարաձայնությունները որդու հետ և կնոջ անհավատարմության կասկածները թուլացնում են Թոմին: Նա կանխազգում է սեփական մահը:
1873 թ. Էրիկայի ամուսնուն ազատում են բանտից: Բայց նա չի վերադառնում ընտանիք և հեռանում է: Նրա մասին այլևս ոչինչ չեն լսում:
1875 թ. Թոմաս Բուդենբրոկը մեռնում է: Նրա վերջին կամքն է մեկ տարում լիկվիդացնել հարյուրամյա ֆիրման: Արդյուքում Բուդենբրոկներին են մնում խղճուկ մնացորդներ:
Տոնին չի դադարում Բուդենբրոկների վերածնության հույսերը կապել Յոհանի հետ: Սակայն տասնհինգամյա Յոհանը մեռնում է տիֆից:
Գերդան հեռանում է Ամստերդամ, Քրիստիանն ամուսնանում է Պուֆոգելի հետ, իսկ Իդա Յունգմանը մեկնում է ազգականների մոտ:
Սակայն Տոնին իր դստեր, Կլոտիլդայի և Զազեմիի հետ առաջվա նման հավաքվում են, կարդում են ընտանեկան տետրակը և համառորեն հավատում են ապագային:
      
Տես նաև Թոմաս Ման Կախարդական լեռը, Էրիխ Մարիա Ռեմարկ Երեք ընկեր և Ֆրանց Կաֆկա Դատավարություն

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Թոմաս Ման | Բուդենբրոկներ | համառոտ Թոմաս Ման | Բուդենբրոկներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:11:00 Rating: 5
Технологии Blogger.