Ալեն Ռընե Լըսաժ | Կաղ սատանան | համառոտ



Ուսանող դոն Կլեոֆասը բացում է առավոտյան աչքերը և նրան թվում է, թե գիշերվա զարմանալի արկածները սոսկ երազ էին: Սակայն շատ շուտով նա համոզվում է, որ նրա հետ կատարվածն իրականություն է և նա իսկապես մի քանի ժամ անցկացրել է Կաղ սատանայի ընկերակցությամբ:
Ընկերուհու հետ հանդիպման ժամանակ դոն Կլեոֆասը հարձակման է ենթարկվում: Նրան գրոհում են 4 ավազակներ: Խոստանում են սպանել նրան, եթե չամուսնանա կնոջ հետ, որի հետ հանդիպել է: Սակայն ուսանողը ցանկություն չուներ ամուսնանալ տվյալ գեղեցկուհու հետ: Նա քաջաբար պաշտպանվում է, սակայն, երբ սուսերը վայր է ընկնում նրա ձեռքից, որոշում է փախչել տան կտուրներով: Մթության մեջ լույս է տեսնում և փոքրիկ պատուհանի միջով թափանցում է ինչ-որ մեկի կացարանը: Այն նման է աստղաբանի լաբորատորիայի: Հոգոց է լսում: Պարզվում է, որ կոլբաներից մեկում պահվում է մի ոգի, ավելի ճիշտ՝ սատանա: Մոգը ուժով արդեն կես տարի է, ինչ պահում է նրան փակի տակ: Պատմում է, որ պատկանում է չարքերի այն դասին, որոնք կազմակերպում են զվարճալի ամուսնությունները: Ամուսնացնում է ծերուկներին պատանի աղջիկներրի հետ: Հովանավորում է անառակությունը, խաղերը, երաժշտությունը, քիմիան, ֆրանսիական նորաձևությունը: Սատանայի անունն է Ասմոդեուս:
Կլեոֆասը շուտով բաց է թողնում սատանային: Ասմոդեուսը բարձրացնում է իր փրկչին աշտարակ, որից երևում է ամբողջ Մադրիդը: Բացատրում է, որ մտադիր է ցույց տալ իր ուղեկցին քաղաքում կատարվող ամեն բան: Նա կարողանում է հեռացնել տների կտուրները: Ուսանողի առաջ բացվում է տների ու դղյակների ներսում ընթացող կյանքը: Կյանքի բազում պատկերներ մեկնաբանում է ինքը սատանան:
Նախ Ասմոդեուսը բացահայտում է Կլեոֆասի ընկերուհուն, որն ինքն էր վարձել ավազակներին՝ տղային իր հետ ամուսնանալ ստիպելու համար: Հիմա խորամանկ տիկինը իր վարձկանների հետ ուրախ խրախճանք է անում: Ասմոդեուսը խորշանք է ներշնչում խրախճանքավորներին միմյանց նկատմամբ: Սկսվում է արյունոտ քաշքշուկ և կռիվ: Հարևանները կանչում են ոստիկաններին, ինչի արդյուքում երկու ողջ մնացած կռվարարները և կինը հայտնվում են բանտում…
Տեսնում են գեղեցկուհուն, որը ունի դնովի մազեր և անգամ ատամներ: Սատանան ցույց է տալիս 3 երիտասարդների, որոնք տրտմագին նստել են մահացողի մահճի մոտ՝ ներքուստ անհամբեր սպասելով նրա մահվանը: Իր սիրեցյալի նամակը կարդացող ազնվականը չգիտի, որ այդ կինը սնանկացրել է իրեն: Նորաթուխ հայրիկը, որը շատ է հոգ տանում իր կնոջ առողջության մասին, չգիտի, որ որդու լույս աշխարհ գալու համար պարտական է իր ծառային:
Կան նաև երջանիկ պատմություններ: Ասմոդեուսը պատմում է Կլեոֆասին կոմսի մասին, որը սիրահարվելով աղքատ ազնվականի դստերը, ուզել է սիրուհի դարձնել նրան: Կարողացել է ստանալ աղջկա բարեհաճությունը և մետաքսե աստիճանի միջոցով գիշերները բարձրանում է աղջկա ննջարան: Սիրավեպը բացահայտվում է, և հայրն ուզում է սպանել կոմսին, իսկ աղջկան ուղարկել մենաստան: Սակայն կոմսն առաջարկություն է անում աղջկան և ամուսնանում է նրա հետ: Ավելին, թույլ է տալիս, որ իր քույրը ամուսնանա կնոջ եղբոր հետ: Սակայն սրտերի նման ներդաշնակությունը հազվագյուտ բան է: Դոնա Թեոդորային միաժամանակ սիրում են երկու նրա ընկերները: Դոնան նախընտրություն է տալիս նրանցից մեկին: Սակայն Թեոդորային առևանգում է երրորդ մեկը, որին շուտով սպանում են ավազակները: Թեոդորան իր ընտրյալի մոտ է կարողանում վերադառնալ երկարատև թափառումներից, արկածներից և գերությունից հետո: Նրանք ամուսնանում են: Ամուսինը որսի ժամանակ ընկնում է ձիուց, վնասում է գլուխը և մահանում է:
Սատանան և Կլեոֆասը քննում են հոգեբուժարաններում հայտնվածների խելագարության պատճառները՝ ժլատությունը, խանդը, ատելությունը, սերը…
Կտուրների տակ մարդկանց կյանքերն ու ճակատագրերը ուսումնասիրողները նկատում են մեծ հրդեհ, որը բռնկվել է դղյակներից մեկում: Տան առաջ ողբում է տերը, որի դուստրը մնացել է վառվող տան մեջ: Կլեոֆասը հրամայում է սատանային փրկել աղջկան: Կարճ մտորելուց հետո սատանան Կլեոֆասի կերպարանքով մտնում է վառվող շինություն և դուրս է բերում աղջկան երջանիկ հոր մոտ: Հետո անհետանում է:
Կաղ սատանան երկար չի կարողանում վայելել իր ազատությունը: Մոգը հայտնաբերում է նրա անհետացումը և վերադարձնում է նրան կոլբայի մեջ: Բաժանվելիս սատանան խորհուրդ է տալիս Կլեոֆասին ամուսնանալ հրդեհից փրկված Սերաֆինայի հետ:
Հաջորդ օրը ուսանողը շտապում է դեպի այրված դղյակը: Իմանում է, որ տերը ամենուրեք փնտրում է իր դստերը փրկած երիտասարդին և ուզում է նրան կնության տալ իր դստերը: Կլեոֆասին ցնծությամբ են ընդունում: Առաջին հայացքից սիրահարվում է Սերաֆինային, իսկ աղջիկը՝ իրեն: Սակայն նա չի կարողանում աղջկա հորից թաքցնել, որ իրական փրկիչը եղել է Կաղ սատանան: Հայրն ասում է, որ խոստովանությունը ավելի ամուր է դարձնում իր որոշումը: Չէ՞ որ Կլեոֆասն է խնդրել սատանային փրկել աղջկան:
Մի քանի օրից տեղի է ունենում հարսանեկան արարողությունը:

Տես նաև Շոդերլո դը Լակլո Վտանգավոր կապեր, Աբբա Պրևո Մանոն Լեսկո և Մարգարիտ Նավարացի Հեպտամերոն     
Ալեն Ռընե Լըսաժ | Կաղ սատանան | համառոտ Ալեն Ռընե Լըսաժ | Կաղ սատանան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.