Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և խորհրդավոր սենյակը» համառոտ

Ջոան Ռոուլինգ
Հարրի Փոթերը և խորհրդավոր սենյակը
(համառոտ)

1998 


Հարրի Փոթերի 12-րդ տարեդարձն է։ Ամռանը Հարրին ոչ մի նամակ չի ստանում Ռոնից և Հերմիոնայից։ Ծննդյան օրը նրան ոչ ոք չի շնորհավորում, ինչը չարախնդության առիթ է տալիս զարմիկ Դադլիին։ Քեռի Վերնոնը, չհիշելով նույնիսկ տոնական օրվա մասին, պահանջում է, որ Հարրին ողջ երեկո լուռ նստի իր սենյակում։ Հյուր են գալու բիզնեսի կարևոր գործընկերներ, որոնց հետ Վերնոնը ակնկալում է կնքել իր կյանքի ամենահաջող գործարքը։ Նույն երեկո Հարրիի սենյակում հայտնվում է Դոբի անունով էլֆը և հայտարարում, որ Հարրիին չի կարելի վերադառնալ Հոգվարթս. այնտեղ նրան վտանգ է սպառնում։ Հարրին մերժում է Դոբիի խնրանքը, որի համար էլֆը կախարդում է նրան ուղիղ Դարսլիի և նրա հյուրերի աչքի առաջ։ Շուտով Հարրին ստանում է նամակ, որը հաղորդում է, որ անչափահաս հրաշագործները չպիտի կախարդեն դպրոցից դուրս և նման բան կրկնելու դեպքում Հարրին կհեռացվի դպրոցից։ Նամակը կարդալով` Վերնոնը հասկանում է, որ Փոթերից վախենալ պետք չէ, և նրան փակում է Դադլիի երկրորդ սենյակում։ 3 օր Փոթերին պահում են փակի տակ, ինչպես բանտում։ Գիշերը Հարրիի մոտ են գալիս Ռոն Ուիզլին, Ֆրեդը և Ջորջը` իրենց հորը պատկանող թռչող «Ֆորդ Անգլիայով» և տանում են նրան իրենց հետ տուն։ Ճանապարհին պատմում են, որ Դոբին ծառայում է Հարրիի երդվյալ թշնամուն` Դրակո Մալֆոյին։ Դրակոյի հայրը` Լյուցիուսը, Վոլդեմորթի մտերիմ օգնականն է, բայց մութ ուժերին ծառայող կախարդի կործանումից հետո հավատացնում է, որ ոչ մի չարագործության մասնակից չէ։ Արձակուրդի մնացած մասը Փոթերն անց է կացնում Ուիզլիի ընտանիքի հետ։ Ընտանիքն ընդունում է Հարրիին ինչպես հարազատի։ Ջինի Ուիզլին, որն այդ տարի Հոգվարթսի առաջին կուրս է հաճախելու, կարմրում և շփոթվում է Հարիին տեսնելիս։ Հարրին և Ուիզլի ընտանիքը դպրոցից առաջ գնում են գնումների` օգտագործելով թռչող փոշի։ Հարին պատահաբար հայտնվում է «Գորբին և Բերկ» կոչվող խանութում։ Այնտեղ նա տեսնում է Դրակո Մալֆոյին և նրա հորը` Լյուցիուսին, որն ինչ-որ բան է վաճառում։ Դուրս գալով խանութից` Հարրին հայտնվում է մի տարօրինակ և չարագուշակ վայրում, բայց նրան փրկում է կիսահսկա Ռուբեուս Հագրիդը։ Մոտավորապես մեկ ժամ անց գրախանութում հերոսները ծանոթանում են մոգ և գրող Լոկոնսի հետ, որը հայտարարում է, որ ինքը մոգության և կախարդանքի «Հոգվարթս» դպրոցում նշանակվել է մութ ուժերից պաշտպանության ուսուցիչ։ Դրանից հետո պատահաբար խոսում են Մալֆոյներից։ Պարզվում է, որ Մալֆոյները ատում են Ուիզլիներին մագլների հետ բարեկամանալու համար։ Սկսվում է վեճ, որն ավարտում է Հագրիդը։ Վեճի ընթացքում Լյուցիուսը հանում է կաթսայից Ջինի Ուիզլիի մաշված գիրքը և նորից պահում` հավատացնելով, որ Ուիզլիները չեն կարող ավելի լավ բան գնել իրենց երեխաների համար, քան անպետք գրքերը։ Ուիզլիները և Հարրին գնում են Արթուր Ուիզլիի մեքենայով։ Հարին և Ռոնը պետք էկառամատույցում հայտնվեն վերջինը, բայց դա նրանց չի հաջողվում։ Ուշանալով գնացքից` նրանք վերցնում են Ռոնի հոր մեքենան և թռչում Հոգվարթս։ Վայրէջքի ժամանակ մեքենան բախվում է պայթուցիկ ուռենուն, որից էլ Ռոնի կախարդական փայտիկը ջարդվում է, իսկ մեքենան սահում է արգելված անտառ։ Հարրին և Ռոնը նկատողություն են ստանում պրոֆեսորներ Սեվերուս Սնեգից և Մակգոնագալից այն բանի համար, որ նրանց մեքենան տեսել են մագլները։ Սնեգը պահանջում է հեռացնել Հարրիին, բայց Մակգոնագալը որոշում է սահմանափակվել դիտողությամբ։ Բոլորն սկսում են խոսել այն մասին, որ Լոկոնսը, չնայած ճանաչված լինելուն, ոչինչ չի հասկանում մութ ուժերից պաշտպանվելու արվեստում։ Բայց իր դասերին նա ուսանողներին հատվածներ է կարդում իր գրքերից, որոնք նկարագրում են իր սխրանքները։ Նա իր ուսանողների հետ հատվածներ է բեմադրում իր գրքերից։ Հարրին և Ռոնը չէին սիրում Լոկոնսին, մինչդեռ Հերմիոնան պաշտում էր։ Հայտնվում է Հարրիի երկրպագու` Գրիֆինդորի առաջին կուրսեցի Կոլին Կրիվին։ Կոլինն ամենուր հայտնվում է իր ֆոտոխցիկով և լուսանկարում իր կուռքին։ Ինչքան էլ տարօրինակ է, Լոկոնսը նույնիսկ չի խոչընդոտում դրան, բայց զգուշացնում է Հարիին, որ վերջինս չմեծամտանա։ Սլիզերինի թիմում է հայտնվում Դրակո Մալֆոյը, իսկ նրա հայրը ամբողջ թիմի համար գնում է «Նիմբուս-2001» թռչող ավելները, որոնք անհամեմատ լավն են Հարրիինից։ Մարզումներից մեկի ժամանակ գրիֆինդորցիներին ջախջախում են։ Հերմիոնան, փորձելով պաշտպանել Գրիֆինդորը, պնդում է, որ Գրիֆինդորի բոլոր խաղացողները տաղանդավոր են, իսկ Մալֆոյի տեղը թիմում ուղղակի գնված է։ Լյուցիուսի գազազած տղան վիրավորում է աղջկան, ինչի արդյունքում տուժում է Ռոնը, որն ուզում էր «փսլինքի անեծք» կարդալ, բայց անեծքը հենց իրեն է դիպչում, և նրա բերանից սկսում է փսլինք թափել։ Իսկ Հարին ու Հերմիոնան այդ ընթացքում գնում են Հագրիդի մոտ։ Հարրին լսում է մի ձայն, որը խոսում է սպանության մասին։ Նրանից բացի ոչ ոք չի լսում այդ ձայնը։ Հերմիոնայի կարծիքով ավելի լավ կլինի, որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Հարրին նորից է լսում ձայնը։ Նա ընկերների հետ հայտնվում է միջանցքում, որը լցված է ջրով։ Այնտեղ կախված է տիկին Նորիս Ֆիլչի կատուն, իսկ պատին արյունոտ մակագրություն է. «Գաղտնի սենյակը բաց է»։ Ֆիլչը Հարրիին մեղադրում է իր կատվին սպանելու մեջ։ Անսպասելիորեն Սնեգը պաշտպանում է Հարիին։ Կախարդանքի պատմության դասի ընթացքում Հերմիոնան պրոֆեսոր Բինսից տեղեկություններ է կորզում «գաղտնի սենյակի» մասին։ Պրոֆեսորը դժկամությամբ պատմում է, որ Սալազար Սլիզերինը միշտ կողմնակից է եղել, որ դպրոցում սովորեն միայն զտարյուն կախարդներ, սակայն մնացած կախարդները նրա հետ չեն համաձայնվել։ Ի վերջո Սալազարը գնաց, սակայն, լեգենդի համաձայն, Հոգվարդսում սենյակ է թողել, որը մի օր պետք է բացի իր ժառանգը և ազատի դպրոցը սովորական մարդկանցից։ Լեգենդն ասում է, որ այդ սենյակում հրեշ է գտնվում, ում կարող է կառավարել միայն Սլիզերինի ժառանգը։ Ինչպես նաև պրոֆեսորն ասում է, որ սենյակը մի անգամ արդեն բացվել է 50 տարի առաջ և այդ ժամանակ սպանվել է Հոգվարթսի ուսուցչուհին։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան կասկածում են Մալֆոյներին սենյակի բացման մեջ։ Նրանք որոշում են ստեղծել կախարդական խոտ և Կրեբբի ու Գոյլի կերպարանք ստանալ, որպեսզի ինչ-որ բան իմանան Դրակո Մալֆոյից։ Հերմիոնան խաբեությամբ Լոկոնսից թույլտվություն է ստանում «Ուժեղ ազդեցությամբ խոտը» գիրքը գրադարանից վերցնելու համար։ Այնուհետև Հարրիին և Հերմիոնային հաջողվում է բաղադրիչներ գողանալ Սնեգի աշխատասենյակից։ Գրիֆինդորի և Սլիզերոնի խաղում բլաջերը ողջ ընթացքում հարձակվում է միայն Հարրիի վրա։ Նա ընկնում է, կոտրում ձեռքը, սակայն մյուս ձեռքով բռնում է սնիտչը։ Գիշերը Հարրին անցկացնում է հիվանդանոցային մասում։ Նրա մոտ է գալիս Դոբբին և խոստովանում, որ նա է կախարդել բլաջերին և արգելափակել է բարյերինհարթակում, որպեսզի Հարին չկարողանար հայտնվել Հոգվարթսում։ Դոբբին գիտի, թե ով է բացել սենյակը, սակայն չի կարող ասել Հարրիին։ Դոբբիի հետ խոսակցությունից հետո սենյակ են տեղափոխում Կոլինա Կրիվիին իր ֆոտոխցիկի հետ։ Նա նույնպես փայտացել էր, իսկ ֆոտոխցիկի պաշտպանիչ թաղանթը հալվել էր։ Լոկոնսն ու Սնեգգը դպրոցում հիմնում են ակումբ, որպեսզի աշակերտներին սովորեցնեն ինքնապաշտպանական հնարքներ։ Շուտով սկսվում են աշակերտների դուելները, որոնք անհաջողւթյամբ են ավարտվում. Հարրին և Դրակոն իրար վրա ծիծաղելի անեծքներ են սկսում փորձել, իսկ Հերմիոնան կռվում է Միլլիսենտա Բուլսթրոուդի հետ։ Սնեգը առաջարկում է կրկրնել Փոթերի և Մալֆոյի դուելը։ Դրակոն օձ է բաց թողնում, սակայն Հարրին հրամայում է չհարձակվել ոչ ոքի վրա։ Օձը ենթարկվում է։ Այսպես բոլորը հասկանում են, որ Հարրին կարողանում է խոսել օձերի լեզվով։ Պարզվում է, որ դա շատ հազվադեպ ունակություն է։ Այդպիսին են եղել Սալազար Սլիզերինն ու Վոլդեմորթը։ Համարվում է, որ դա սև կախարդանքի նշան է, իսկ բարի հրաշագործները երբեք չեն կարող հասկանալ օձերի լեզուն։ Դպրոցի շատ աշակերտներ, այդ թվում և գրիֆինդորցիները, սկսում են կարծել, որ հենց Հարրի Փոթերն է Սլիզերինի ժառանգը։ Նրան վերաբերվում են վախով և ատելությամբ։ Շատ աշակերտներ, այդ թվում և Ջասթինը, չեն հավատում, որ Հարրին փրկել է Ջասթինին օձից. Հնարավոր է, որ Հարին մղում է նրան օձի դեմ, քանի որ Ջասթինի ծնողները կախարդներ են։ Մի քանի աշակերտների կարծիքով՝ Հարրին ատում է Դարսլիին, քանի որ նա տանել չի կարող կախարդներին: Սև լորդը ցանկացել է սպանել Հարրի Փոթերին որպես վտանգավոր հակառակորդի, սակայն պարտություն է կրել, քանի որ Հարրին ամենաուժեղ սև մոգն է։ Հագրիդը բողոքում է, որ ինչ-որ մեկը սպանում է իր աքլորներին։ Շուտով Ջասթինն ու գրեթե անգլուխ Նիկը հիվանդանոց են ընկնում՝ լինելով թմրած։ Դամբլդորը խորհրդակցում է Հարրիի հետ և պնդում, որ հավատում է նրա անմեղությանը։ Նա հարցնում է Հարրիին, թե արդյո՞ք նա չի ուզում ինչ-որ բան պատմել, սակայն Հարրին չի կողմնորոշվում։ Դամբլդորի սենյակում Հարրին ծանոթանում է տնօրենի փյունիկի՝ Ֆոուկսի հետ։ Փյունիկները «կարող են հսկայական բեռ տանել, նրանց արցունքները ունեն բուժիչ հատկություն, և նրանք ամենանվիրված ընկերներն են»։ Կախարդական խոտը, որ պատրաստել է «գրիֆինդորյան եռյակը», եռացվում է ամանորին։ Կրեբին և Գոյլին թխվածքաբլիթների և քնաբեր խոտի միջոցով խաբելով՝ Հարրին և Ռոնը վերցնում են նրանց մազերից և, ավելացնելով Հերմիոնայի պատրաստածին, վերածվում են Մալֆոյի ընկերների։ Հերմիոնան վերցնում է Միլիցենտա Բուլսթրոուդի մազը զգեստի վրայից, սակայն պարզվում է, որ դա կատվի մազ է, և Հերմիոնան վերածվում է կիսամարդ-կիսակենդանու, ինչից հետո ստիպված է լինում երկար ժամանակ բուժվել։ Հարրին և Ռոնը գալիս են Դրակոյի մոտ՝ Սլիզերինի հյուրասենյակ և փորձում են հասկանալ, թե ով է բացում սենյակը, սակայն, ի զարմանս իրենց, պարզվում է, որ Մալֆոյը ոչինչ չգիտի։ Հարրին Միրտլի զուգարանում գտնում է տարօրինակ գիրք, որի մեջ դատարկ էջեր էին։ Գրքի վրա գրված է, որ դա ոմն Թոմ Ռեդդլի սեփականությունն է։ Հարրին գտնում է, որ եթե սկսի գրել օրագրում, ապա նրան ինչ-որ մեկը կպատասխանի։ Հարրին գրում է իր անունը և օրագրում հայտնվում է մի գրվածք, որ նրա խոսակցի անունը Թոմ Ռեդդլ է։ Հարրին իմանում է, որ Ռեդդլը սովորել է Հոգվարթսում 50 տարի առաջ։ Փոթերը խնդրում է պատմել այդ ժամանակների դեպքերի մասին։ Հարրին տեղափոխվում է 50 տարի առաջ։ Նա տեսնում է, թե ինչպես են ուսուցիչները տեղափոխում աղջկա դին։ Նրան սպանել է գաղտնի սենյակի հրեշը։ Հարրին տեսնում է Ռեդդլին՝ աշակերտին, ով Սլիզերինի հաշվապահն է։ Փոթերը տեսնում է, թե ինչպես է Ռեդդլը շփվում Հոգվարթսի տնօրենի՝ Արմանդ Դիպետի հետ և պրոֆեսոր Դամբլդորի հետ, ով այդ ժամանակ կերպարանափոխման ուսուցիչ է։ Պարզվում է, որ Հագրիդը սովորել է Ռեդդլի հետ մեկ դպրոցում։ Ռեդդլը աղջկա մահվան մեջ մեղադրում է Հագրիդին և ինչ-որ բան է ասում հրեշի մասին։ Հարին հետ է վերադառնում իր ժամանակ, իսկ մի քանի օր անց օրագիրը անհետանում է իր սենյակից։ Հարրիին դադարում են կասկածել հարձակումներ կազմակերպելու մեջ, քանի որ նա հարձակում չէր գործի իր իսկ ընկերուհու վրա։ Չեղյալ է հայտարարվում կվիդդիչի առաջնությունը։ Դամբլդորը հեռացվում է Հոգվարթսի տնօրենի պաշտոնից։ Որոշ ժամանակ անց Հարրին և Ռոնը նկատում են, որ անհասկանալի պատճառով դպրոցում սարդեր են վազվզում. Արգելված անտառում ձգվում է նրանց շղթան։ Հարրին և Ռոնը գնում են սարդերի ետևից և հանդիպում Արագոգին՝ հսկա սև սարդին։ Արագոգն ասում է, որ նա այն հրեշն է, ում դաստիարակել է Հագրիդը, սակայն նա Սլիզերինի հրեշը չէ, և անտառապահը երբեք չի բացել գաղտնի սենյակը։ Իսկական հրեշը թաքնված է ամրոցում, իսկ սարդերը նրանից այնպես են վախենում, որ նույնիսկ նրա անունը չեն տալիս։ Ինչ վերաբերում է Արագոգին, ապա նա Հագրիդի հանդեպ հարգանքից դրդված՝ երբեք մարդկանց չի սպանել և չի սպանի։ Սակայն նա չի կարող դա արգելել այլ սարդերի։ Սարդերը հարձակվում են Ռոնի և Հարրիի վրա, սակայն մոտեցող Ֆորդ Անգլիան փրկում է տղաներին։ Շուտով Հարրին և Ռոնը հասկանում են, որ Լացկան Միրտլն է այն աղջիկը, որին սպանել է հրեշը։ Հարրին և Ռոնը Հերմիոնայի բռունցքում մի թերթ են գտնում։ Դրանում նկարագրվում է հրեշը, հսկայական օձ Վասիլիսկը, որը կարող է սպանել մեկ հայացքով։ Ընկերները հասկանում են, որ նա է ապրում գաղտնի սենյակում։ Վասիլիսկի զոհերը չեն մահացել, քանի որ չեն նայել ուղիղ նրա աչքերի մեջ. կատուն տեսել է նրան ջրի, Հերմիոնան՝ հայելու, Կրիվին՝ ֆոտոխցիկի, իսկ Ջասթինը՝ Նիկի միջոցով, իսկ Նիկն էլ չէր կարող մահանալ երկրորդ անգամ։ Բացի այդ Հերմիոնան գրել էր «խողովակներ» բառը՝ բացատրելով, թե ինչպես է Վասիլիսկը շարժվում ամրոցում։ Ընկերները մոտենում են գաղտնիքի բացահայտմանը։ Աղջիկների զուգարանին կից պատի վրա գրվածք է հայտնվում, որ գաղտնի սենյակում է գտնվում աշակերտ և նա այնտեղ կմնա հավերժ։ Պարզվում է, որ այդ աշակերտը Ջիննի Ուիզլին է։ Պատրաստվում են դպրոցը փակել։ Հարրին և Ռոնը որոշում են Լոկոնսից օգնություն խնդրել, սակայն հայտնաբերում են, որ Լոկոնսը ցանկանում է փախչել։ Պարզվում է, որ իր գրքերում նա իրեն է վերագրում ուրիշ մոգերի սխրանքները, ինչի համար նախ հարցաքննել է այդ մոգերին, այնուհետև ջնջել նրանց հիշողությունը։ Նա ցանկանում է մոռացության անեծքը կարդալ Հարրիի և Ռոնի վրա, որպեսզի նրանք մոռանան եղածը, սակայն Հարրին կանխում է դա։ Այնուհետև Հարևին և Ռոնը ստիպում են Լոկոնսին գնալ նրանց հետ, և վերջինս պատմում է, որ մահվանից առաջ լսել է խոսակցություն անհասկանալի լեզվով և տեսել է երկու հսկա դեղին աչքեր։ Նա ցույց է տալիս լվացարանի վրա, թե որտեղ են եղել այդ աչքերը, և Հարին տեսնում է, որ ծորակի վրա փաթաթվել է փոքր օձ։ Հարին օձերի լեզվով ասում է «բացվի՛ր» բառը։ Բացվում է թունելը, որը տանում է ներքև։ Հարին, Ռոնը և Լոկոնսը սահում են թունելով, որը տանում էր գետնի տակ։ Լոկոնսը հարձակվում է Ռոնի վրա, խլում նրա կախարդական փայտիկը և հարձակվում է Հարրիի և Ռոնի վրա՝ մոռացման անեծքը կարդալով։ Բարեբախտաբար, Ռոնի կախարդական փայտիկը, որ կոտրվել է ուսումնական տարվա սկզբում, պայթում է և խցանում առաջացնում, որը բաժանում է Հարրիին Ռոնից։ Հարին գնում է առաջ և հանդիպում Թոմ Ռեդդլին և անգիտակից ընկած Ջիննի Ուիզլիին։ Թոմ Ռեդդլը վերցնում է Հարրիի կախարդական փայտիկը և խոստովանում, որ նա է Սլիզերինի ժառանգը։ Նա սպանել է Միրտլին և ստել Հագրիդին, ճնշել է Ջիննիին՝ ամբողջ տարին խոսելով օրագրի հետ և նրա հրամանով գրել է հաղորդագրություններ, սպանել աքլորներին և կառավարել Վասիլիսկին իր զոհերի դեմ։ Ինքը Ջիննին չի հիշում, թե ինչ է նա արել։ Այնուհետև Ռեդդլը որոշեց ավելի մոտ ծանոթանալ Փոթերի հետ, ինչից հետ Ջիննին խլեց օրագիրը։ Նա Վոլդեմորթն է: Դա Թոմ Մարվոլո Ռեդդլ անվան անագրամն է (եթե վերցնենք առաջին անվան տառերը և դասավորենք այլ հերթականությամբ, ապա կստանանք երկրորդը)։ Ռեդդլը կանչում է Վասիլիսկին, որպեսզի սպանի Հարրի Փոթերին, սակայն Ֆոուկս փյունիկը գալիս է օգնության և բերում կախարդական գլխարկը։ Փյունիկը կռվում է վասիլիսկի հետ և հանում նրա երկու աչքերը։ Գլխարկի մեջ հայտնվում է թուր, որով Հարրի Փոթերը սպանում է վասիլիսկին։ Շուտով փյունիկը բերում է օրագիր, և Հարրին ցրում է այն Վասիլիսկի ժանիքով։ Օրագրից թանաք է թափվում, Վասիլիսկի թույնը այրում է այն, իսկ Ռեդդլն աղաղակով անհետանում է։ Հարրին, Ռոնը, Ջիննին, Լոկոնսը և Ֆոուկսը վերադառնում են գաղտնի սենյակից, որից հետո գնում են Մակ Գոնագալլի սենյակ, և այնտեղ Հարրին և Ռոնը պատմում են ամբողջ ճշմարտությունը՝ այդ թվում և իրենց՝ դպրոցական կանոնները խախտելը։ Ջիննին խոստովանում է, որ օրագիրը նա գտել է դպրոցական գրքերից մեկում։ Սակայն Դամբլդորը ներում է Ջիննիին և հայտնում, որ նրանից մեծ մարդիկ նույնպես խաբված են եղել Վոլդեմորթի կողմից, այնուհետև պարգևատրում է Հարրիին և Ռոնին «Դպրոցի համար հատուկ ծառայության» շքանշանով և 400 միավոր է տալիս։ Զրուիցից Հարրիին պարզ է դառնում մի քանի բան.
Հագրիդը լիովին արդարացվում է։ Դամբլդորը վերադառնում է իր դիրքին վստահված խորհրդի բոլոր անդամների խնդրանքով, բացի Լյուցիուս Մալֆոյի։ Հարին և Դամբլդորը կարողանում են հանել Մալֆոյին խորհրդից՝ մեղադրելով նրան Ջիննի Ուլիզլիին օրագիրը նետելու մեջ։ Էլֆը ազատվում է Մալֆոյից։ Այդ պահից նա դառնում է Հարրիի հավատարիմ ընկերներից մեկը։
Վասիլիսկից բոլոր տուժածներին բուժում են մանդրագորի արմատի միջոցով։ Այդ տարվա քննությունները չեղյալ են համարվում։ Դպրոցի գավաթը ևս մեկ տարով տրամադրվում է Գրիֆինդորին։ Լոկոնսը ընկնում է հիվանդանոց, որպեսզի վերականգնի հիշողությունը։ Հարրին Ռոնին է տալիս Դարսլիի հեռախոսահամարը։


Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և խորհրդավոր սենյակը» համառոտ Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթերը և խորհրդավոր սենյակը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:44:00 Rating: 5
Технологии Blogger.