Միշել դը Նոստրադամուս | Քառյակներ | համառոտ


Նոստրադամուսի գրչին են պատկանում այսպես կոչված կատրենները (քառյակները), որոնք հրատարակվում էին 1550 թ.-ից: Պահպանվել է 141 կատրեն: «Մագիստրոս Նոստրադամուսի գուշակությունները» լույս են տեսել 1555 թ.: Գաղափարապես կատրենները տեղավորվում են միջնադարյան գաղտնագիտության և վախճանաբանության ընդհանուր պատկերացումների շրջանակում: Նոստրադամուսը չի նշում իր աղբյուրները, ահա ինչու դժվար է որոշել փոխառությունների և ազդեցությունների հարցը: Գուշակությունների վերջին տարին 2242 կամ 2243 թվականն է: Կատրենների մեծ մասը նկարագրում է ոչ թե անցյալի, այլ ապագայի իրադարձությունները: Նոստրադամուսը հավատում էր, որ պատմությունը շրջաբերական և կրկնվող է: 
Ֆրանսիայի թագավոր Կարլ IX-ը հուսահատության եզրին էր, երբ թագավորական գրագիրը նրան մեկնեց գլանափաթեթ մի նամակ` կնքված Մարիա Մեդիչիի ընտանեկան անվանագրով:
«Բարեկա'մս, - գրում էր նա, - ես կարդացի տխրությամբ ու վշտով լի Ձեր ուղերձը և ավելի լավ միջոց չգտա, քան իմ բժշկին երաշխավորելը, որը հրաշքով ինձ փրկել է ծանր հիվանդությունից: Նրա անունը Միշել դը Նոտրդամ է: Այժմ նա բնակություն է հաստատել Փարիզի մոտակայքում, Տյուիլրիից ոչ հեռու: Փնտրե'ք նրան, միմիայն նա կարող է փրկել Ֆրանսիան»:
Թագավորը ծալեց նամակն ու հրաման տվեց: Մի ժամ չանցած Վերսալյան պալատում հայտնվեց խորհրդավոր դեմքով մի մարդ:
- Ես չէ, որ պիտի պատմեմ Ձեզ, թե ինչ դժբախտություն է պատահել Ֆրանսիային, - առանց նախաբանի իր խոսքն սկսեց թագավորը, - թշնամիք Աստծո պատիժն են թափել մեր գլխին: Ֆրանսիան կործանվում է...
- Ես կօգնե'մ Ֆրանսիային, - հանգիստ և վստահ պատասխանեց Միշել դը Նոտրդամը: Թագավորը հուսավառված նայեց նրան.
- Գուցե կբացատրե՞ք ինձ, թե Աստված ինչու է այսքան անգութ մեր հանդեպ:
- Մեր անգործության համար, Ձե'րդ պայծառափայլություն: Մենք անտարբեր նայում ենք դիակույտերին ու չենք փրկում նրանց, ովքեր դեռ ողջ են:
- Բայց կարդինալներն ասում են, որ մենք անզոր ենք Աստծո պատժի առջև:
- Սա Աստծո պատիժ չէ, - չհամաձայնվեց Միշելը, - սա հիվանդություն է: Այս սարսափելի հիվանդությունը նկարագրված է հին ձեռագրամատյաններում և ժանտախտ է կոչվում: Այն փոխանցվում է հիվանդից առողջ մարդկանց ձեռքսեղմումների, համբույրի, ըմպանակի և այլ շփումների միջոցով: Պայքարել սրա դեմ կարելի է, բայց հեշտ չի լինելու, քանի որ մենք պետք է առանձնացնենք մորը երեխայից, պատանուն սիրեցյալից, դուրս հանենք ծերերին օթևաններից, իսկ կրոնավորին` մենաստանից: Մենք` ֆրանսիացիներս, միշտ անտեսում ենք ճշտապահությունն ու կանոնակարգը, բայց այս անգամ մենք պետք է համախմբվենք: Պետք է այս նենգ հիվանդությանն ու մեզ այնքան բնորոշ ծուլությանը հակադրվենք կազմակերպվածությամբ ու խստագույն կարգուկանոնով:
-Գործի անցեք, - ցածրաձայն ասաց Կարլ IX-ը, - ես Ձեզ տալիս եմ իմ գվարդիականներին և անսահմանափակ իշխանություն:
Այսպես Ֆրանսիան ճանաչեց Միշել դը Նոտրդամին և անվերապահորեն ենթարկվեց նրան:
Նախ Միշելը կազմակերպեց դիակների հեռացումը. դրանք նետում էին վիթխարի փոսերի մեջ ու այրում` հետևից վերացնելով նաև նրանց աղքատիկ փայտե հյուղակները, իսկ եթե ինչ-որ մեկը չէր ցանկանում բաժանվել իր ունեցվածքից, ամբողջ կահ-կարասին նետում էին ուրիշ ձագարափոս` ծածկելով հողով: Ապահովության համար վերևից կառուցում էին ոչ մեծ գերեզմանաթմբեր, որոնք սկսեցին կոչվել «ժանտախտիկներ»: Մահապատժի սպառնալիքով արգելվում էր մոտենալ դրանց: Այնուհետև Միշել դը Նոտրդամը հատուկ ռեժիմ մտցրեց: Ավելի ուշ նա իր կատրեններից մեկում միջոցառումների նման կազմակերպումը անվանել է կարանտին. բոլոր նրանք, ովքեր ցավերից ջղաձգվում կամ կասկածվում էին, որ հիվանդ են, մեկուսացվում էին բարձր ցանկապատներով առանձնացված մի տարածքում: Այդ մարդիկ դատապարտված էին: Նրանք մահանում էին, բայց և նրանց հետ վերանում էր սարսափազդու հիվանդությունը: Այնուհետև ֆրանսիացիները սկսեցին ոչնչացնել ժանտախտ տարածող ագռավներին ու առնետներին:
Եվ... Ա՜յ քեզ հրաշք: Երկիրն սկսեց ապաքինվել, դանդաղ, բայց հաստատուն քայլերով սկսեց ոտքի կանգնել: Հուզված թագավորը Վերսալում Միշելին դիմավորեց արքայական մեծարանքով: Հատուկ հրամանով Կարլ IX-ը նրան կարգեց որպես իր պալատական բժիշկ, իսկ գիտության ջատագովները նրան դոկտորի կոչում շնորհեցին:
Սակայն Միշելը երկար չվայելեց դափնիները: Հունաստանում, որը Օսմանյան կայսրության մեջ էր մտնում, ժանտախտի համաճարակ բռնկվեց: Արձագանքելով հունական փոխարքայի խնդրանքին` թուրքական փաշայի ողորմածագին թույլտվությամբ, ֆրանսիական թագավորական պալատական բժիշկ Միշել դը Նոտրդամը ժամանեց ամենից շատ տուժած պրեֆեկտուրաները` Արևմտյան Թրակիա և Մեթեորներ: Այստեղ նա ձեռնարկեց նույն միջոցառումները, ինչ արել էր Պրովանսում, միայն թե կարանտինի պայմաններն ավելի դաժան էին: Միշելը կրկին հաղթեց ժանտախտը, և հունական բարձրաշխարհիկ հասարակությունը, արժանին հատուցելով հերոսին, նրան վերանվանեց հունալատինական խոսելաոճով` Նոստրադամուս: Նոր անունը, դուրս մղելով ֆրանսիականին, մտավ համաշխարհային պատմության մեջ:
Միշել Նոստրադամուսը գուշակել է՝
- Լոնդոնի Մեծ հրդեհը
- Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը
- Նապոլեոն Բոնապարտի վերելքն ու անկումը
- Առաջին Համաշխարհային պատերազմը
- Ադոլֆ Հիտլերի հայտնվելն ու Երկրորդ Համաշխարհային պատերազմը
- Մարդու թռիչքը տիեզերք
- Մարդու վայրէջքը Լուսնի վրա
Ըստ հետազոտողների դիտարկումների Նոստրադամուսի ողջ գիտական ժառանգությունը ամփոփվում է 700-900 կատրեններում
Միշել դը Նոտրդամը ծնվել է 1503թ. Իտալիայում: 19 տարեկանում նա դարձել է ֆլորենտական տոհմերից մեկի` հռչակավոր Մեդիչիների ընտանիքի պալատական բժիշկը. տոհմ, որը Եվրոպային տվել էր Հռոմի պապեր, կարդինալներ, խոշորագույն բանկիրներ: 22 տարեկանում Նոստրադամուսը Պրովանսում հաղթել է ժանտախտը և դարձել Կարլ IX թագավորի պալատական բժիշկը: Բժշկության, դեղագործության և մի շարք բնական գիտությունների վերաբերյալ իր ուսումնասիրություններն ու մտորումները նա շարադրել է ոչ մեծ էսսեներում, որոնք ստացել են «կատրեններ» անունը (ֆրանսերեն «կատղ»` նշանակում է «չորս»): 32 տարեկանում երկրային իրադարձությունները դադարել են նրան հետաքրքրել և իր ողջ ուշադրությունը, բանական միտքն ու ահռելի խելքը նա ուղղել է դեպի երկինք: Նախապես ափսեի մեծության ձուլված ոսպնյակները նա տեղադրել է պղնձե գլանակի մեջ և իր ժամանակակցի ու հայրենակցի` Ջորդանո Բրունոյի օրինակով ստեղծել հզոր աստղադիտական գործիք` աստղադիտակ-ռեֆրակտոր: Այդ պահից սկսած Նոստրադամուսի ամբողջ ուշադրությունը գամված է եղել գիշերային երկնքին, որն ուսումնասիրել է հետազոտողի ինքնամոռացությամբ: Երկինքը գերել է նրան աստղերի կուրացուցիչ պայծառությամբ ու անսահմանությամբ:
Երբ Նոստրադամուսը վերադարձավ Ֆրանսիա, Կարլ IX-ը, վստահելով գիտությունների դոկտորի` իր պալատական բժշկի, անսահմանափակ իմացությանը, նրան հրավիրեց առանձնազրույցի:
- Կարող եք նստել, Միշել: Ձեզ, որպես բժշկի, ես ցանկանում եմ պատմել իմ ցավն ու գաղտնիքը. գնալով ուժերս լքում են ինձ:
- Մերկացրեք Ձեր ձեռքերը, Ձերդ մեծություն, ցույց տվեք Ձեր բազուկը
- Օ՜, դա շատ պարզունակ կլիներ, - ասաց թագավորն ու կարմրեց, - ես տղամարդ եմ, իմ մեջ բաբախում է և ուրիշ ուժ:
Միշելը հասկացավ միապետին ու խոստացավ օգնել: Մի քանի օր անց նա այցելեց Կարլ IX-ին և առաջարկեց խմել բյուրեղապակյա գավաթի` ձվի դեղնուցի նմանվող պարունակությունը: Կարլը սիրով ենթարկվեց: Մի քանի օր անց, նկատելի զվարթացած, ուրախ զարկելով Միշելի ուսին, շշնջաց նրա ականջին, որ նախորդ գիշերները իր բարձրության վրա է եղել, այսինքն` թագուհին ու երկու սիրուհիները գոհ են մնացել:
Ֆրանսիացի գիտնականները համարում են, որ հենց այդ պահից` 1527թ. հունիսից, մեկնարկում է համաշխարհային սեքսոպաթոլոգիայի պատմությունը: Նրանց կարծիքով հեքիաթային դեղաբույսը, որը բուժեց թագավորին, վուկա-վուկայից պատրաստված լուծույթ է եղել: Այդ բույսի հատկությունները հայտնի էին դեռևս հին աֆրիկյան ցեղերին: Ավելի ուշ այն բերեցին Եվրոպա և սկսեցին պատրաստել հրաշագործ դեղ ու դարման, իսկ ժամանակի հետ նաև` մզվածք և հաբեր:
Կարլ IX-ի ականջին հասավ, որ իր պալատական բժշկը տարված է անսովոր հետաքրքություններով: Ուշ գիշերով նա մոտեցավ պալատի աշտարակներից մեկին, որտեղ աստղադիտակ էր տեղադրված:
- Թույլ տվեք հետաքրքրվել, ասաց թագավորը:
Նոստրադամուսը թագավորին զիջեց իր տեղը` ակնադիտակի առաջ: Կարլ IX-ը երկար նայեց երկնքին, իսկ կտրվելուց հետո ասաց.
- Երկինքը լուռ է:
- Համարձակվում եմ առարկել, Ձե'րդ մեծություն, բոլորովին էլ լուռ չէ: Աստղերն ինձ ասում են...
Բայց թագավորն արդեն հեռացել էր:
Որպեսզի թագավորին ապացուցի իր իրավացիությունը, Նոստրադամուսը սկսեց աստղագուշակումն եր գրառել:
''Ինչու՞ են մարդկանց բնավորությունները տարբեր'', - հարցնում է Միշելն իր կատրեններից մեկում և անմիջապես էլ պատասխանում, ''որովհետև նրանք տարբեր ժամանակներ են ծնվել, Կենդանակերպի տարբեր նշանների տակ'', և ապա հաստատում. - ''երկնային լուսատուները, տեղաշարժվելով երկնքում, ամեն անգամ տարբեր դիրքերում են լինում'': Համոզվելով, որ երկինքը ''հաստատել է'' բոլոր նշանակալի իրադարձությունները, որոնք արդեն տեղի են ունեցել Երկրագնդի վրա` նա անսպասելի միտք հղացրեց. հենց երկինքն էլ կարող է բացել ապագայի վրա քաշած վարագույրը ու հայտնել իրեն` Նոստրադամուսին, թե ինչ է սպասվում երկրացիներին մոտակա հարյուրամյակներում: Կռահումները նրան շատ բան են գլխի գցում, միտք հղացնում, և ամենագլխավորը դրանց գրի առնելն էր:
Լինելով արտասովոր օժտված մարդ` Նոստրադամուսն իրեն շրջապատող ամեն ինչը ընկալել է յուրովի: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ նրանք, ովքեր երբևէ գրել են այդ մարդու մասին, համարել են նրան հանելուկային ու խորհրդավոր, մինչդեռ նա իրական անձ էր, որի հանդեպ հետաքրքրությունը արդեն 500 տարի չի խամրում, իսկ պատմության առանձին շրջադարձերում բռնկվում է նոր ուժով:

Տես նաև Ֆրանսուա Ռաբլե Գարգանտյուա և Պանտագրյուել, Շառլ դը Կոստեր Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը և Միշել դը Մոնտեն Փորձեր
Միշել դը Նոստրադամուս | Քառյակներ | համառոտ Միշել դը Նոստրադամուս | Քառյակներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:11:00 Rating: 5
Технологии Blogger.