Բրեմ Սթոքեր | Դրակուլա | համառոտ


Ջոնաթան Հարքեր անունով երիտասարդ լոնդոնցի իրավաբանը մեկնում է Տրանսիլվանիա, որպեսզի անշարժ գույք վաճառի տեղացի մի ազնվականի:
Հարքերը կոմս Դրակուլային է վաճառում մի լքված աբբայություն, սակայն Դրակուլան անմահ վամպիր է, որին անհրաժեշտ են նորանոր տիրույթներ: Թողնելով Հարքերին իր դուստր վամպիրներին՝ կոմսը լքում է դղյակը հայրենի հողով լցված արկղի մեջ:
Մինա Մյուռեյը՝ Ջոնաթանի հարսնացուն, այցելում է իր ընկերուհուն՝ Լյուսի Վեստերնային Ուիթբի ծովափնյա քաղաքում, որի ափերին է մոտենում առանց անձնակազմի նավ: Ղեկի մոտ է նավապետի դին: Միաժամանակ Լյուսին սկսում է շատ արյուն կորցնել, ինչը ստիպում է նրա փեսացու Արթուր Հոլմվուդին օգնություն խնդրել բժիշկ Սյուարդից՝ հոգեկան հիվանդների կլինիկայի տիրոջից և Լյուսիի բարեկամից:
Ինքը Սյուարդը հետաքրքրված է Ռենֆիլդ անունով հիվանդով, որն ուտում է սարդեր ու ճանճեր և սպասում է իր «ամենակարող տիրոջ» գալստյան: Զննելով Լյուսիին, Սյուարդը կանչում է իր կոլեգային՝ պրոֆեսոր վան Հելսինգին: Վան Հելսինգը հասկանում է, որ Լյուսիի հիվանդության պատճառը այնկողմնային ուժերի միջամտությունն է: Լյուսիի սենյակում սխտորի ծաղիկներ է դնում և արյուն է ներարկում նրան: Չնայած նրա ջանքերին, Լյուսին այդուհանդերձ մեռնում է:
Մինան լուր է ստանում Ջոնաթան Հարքերից, որ նա տենդի մեջ 6 շաբաթ գտնվում էր Բուդապեշտի հիվանդանոցում: Աղջիկը գալիս է նրա մոտ, նրանք ամուսնանում են և մեկնում են տուն: Հարքերը շատ ճնշված է հոգեպես: Մինայի հետ Լոնդոնի փողոցներով զբոսնելիս տեսնում է մի տղամարդու, ի դեմս որի ճանաչում է կոմս Դրակուլային: Լյուսիի մահից հետո հաղորդումներ են տարածվում երեխաների վրա հարձակվող ուրվական-կնոջ մասին, որը կծում է նրանց կոկորդը: Նախ Հելսինգը և Սյուարդը, իսկ այնուհետև նաև Հոլմվուդը և նրանց ընկեր Քվինսի Մորիսը այցելում են Լյուսիի գերեզմանը: Վերջինիս դագաղը դատարկ է: Պարզվում է Լյուսին վամպիր է, և վան Հելսինգը ստիպված է սպանել նրան՝ կտրելով գլուխը և բերանի մեջ սխտոր լցնելով:
Վան Հելսինգն իմանում է Ջոնաթան Հարքերի հետ պատահածի մասին և հասկանում է, որ ամենի ետևում կոմս Դրակուլան է՝ վամպիրը, որը թաքնվում է Կարֆաքսի աբբայությունում: Քանի դեռ պրոֆեսորը և ընկերները զբաղված են կոմսի հողով լեցուն արկղերի ոչնչացմամբ, Դրակուլան հարձակվում է Մինայի վրա և ազատում է Ռենֆիլդին՝ իր ստրուկին: Սակայն ստիպված է լինում սպանել Ռենֆիլդին, երբ սա հրաժարվում է մասնակցել Մինայի դեմ իր ծրագրերին:
Դրակուլան փախչում է Տրասիլվանիա, սակայն Վան Հելսինգը, Հարքերը, Սյուարդը և Մորիսը հետևում են նրան: Պրոֆեսորը և Մինան գալիս են դղյակ, որտեղ Վան Հելսինգը սպանում է Դրակուլայի երեք հարսնացուներին, իսկ տղամարդիկ հետևում են գնչուների խմբին, որոնք տուն են տանում արկղը, որի մեջ նստած է Դրակուլան: Դղյակի մոտ կռիվ է սկսվում, որի ժամանակ գնչուների մեծ մասը սպանվում է, սակայն Մորիսը ևս մահացու վիրավորվում է: Մայրամուտից (այսինքն վամպիրների ամենազորության ժամից) վայրկյաններ առաջ Մորիսը և Հարքերը կարողանում են բացել արկղը և սպանել Դրակուլային: Դրակուլան մոխրի է վերածվում, իսկ Մորիսը հանգիստ մահանում է:     
  
Տես նաև Մերի Շելլի Ֆրանկենշտեյն, Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը և Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Բրեմ Սթոքեր | Դրակուլա | համառոտ Բրեմ Սթոքեր | Դրակուլա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 21, 2015 Rating: 5
Технологии Blogger.