Միխայիլ Բուլգակով «Սպիտակ գվարդիա» համառոտ



1918 թ.: Կիևից հեռանում են Ուկրաինան զավթած գերմանական զորքերը, և քաղաք են ներխուժում Պետլյուրայի հրոսակները: Վեպի առանցքն է ռուս մտավորական ընտանիքի և մի քանի մտերիմների պատմությունը այդ փոթորկոտ ու քաոսային օրերին: Սոցիալ-քաղաքական աղետի ֆոնի վրա նրանց խաղաղ աշխարհը հառնում է որպես անվերադարձ հեռացող երազ: Երիտասարդ բժիշկ Ալեքսեյ Տուրբինը, նրա քույրը՝ Ելենա Տուրբինա-Տալբերգը (նրա ամուսինը դավաճանաբար փախչում է հետմանի վարչակազմի հետ) և նրանց կրտսեր եղբայր Նիկոլկան առնված են հետզհետե սեղմվող կործանարար ու մահաբեր օղակի մեջ: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո Կիևն այլևս չի պատկանում բոլշևիկյան իշխանությանը և ապաստան է դառնում բազմաթիվ ռուսական մտավորականների և զինծառայողների համար, որոնք չեն կիսում բոլշևիկյան գաղափարները և փախչում են Ռուսաստանից: Քաղաքում ստեղծվում են վերջին շրջանում Ռուսաստանի հակառակորդ և գերմանացիների դաշնակից հետման Սկորոպադսկու հովանավորության տակ գտնվող սպայական մարտական կառույցներ: Սակայն հիմա քաղաքի վրա հարձակվում է Պետլյուրայի բանակը: Վեպի իրադարձությունները զարգանում են Կոմպիենի զինադադարի օրերին, երբ գերմանական ուժերը պատրաստվում են լքել Կիևը: Այժմ հրասակների բանդաներից այն կարող են պաշտպանել միայն կամավորները: Գիտակցելով իրավիճակի լրջությունը, Տուրբինները մխիթարում են իրենք իրենց մոտեցող ֆրանսիական զորքերի մասին լուրերով… Ալեքսեյ և Նիկոլկա Տուրբինները, ինչպես և Քաղաքի այլ բնակիչները, որպես կամավորներ միանում են պաշտպանական ջոկատներին, իսկ Ելենան պաշտպանում է տունը, որն ապաստան է դառնում ռուսական բանակի նախկին սպաների համար: Քանի որ Կիևը հնարավոր չէ պաշտպանել սեփական ուժերով, հետմանի հրամանատարությունը և վարչակազմը թողնում են այն բախտի քմահաճույքին և փախչում են գերմանացիների հետ (հետմանը, հեռանում է ծպտյալ՝ ձևանալով գերմանական վիրավոր սպա): Կամավորները՝ ռուս սպաները և յունկերները ապարդյուն փորձում են պաշտպանել քաղաքը թշնամու գերակշռող ուժերից (նրանց գլխովորում է հերոսական գնդապետ Նայ-Տուրսը): Հրամանատարների մի մասը, գիտակցելով դիմադրության անիմաստությունը, ցրում են իրենց մարտիկներին, մյուսները ակտիվորեն կազմակերպում են դիմադրությունը և զոհվում ենթակաների հետ միասին: Պետլյուրան գրավում է քաղաքը, կազմակերպում է շքեղ երթ, իսկ 47 օր հետո ստիպված է լինում հանձնել այն բոլշևիկներին:
Ալեքսեյ Տուրբինը, ով հավատարիմ էր իր պարտքին, փորձում է միանալ իր ստորաբաժանմանը (չիմանալով, որ այն ցրվել է), փողոցում կռվի է բռնկվում պետլյուրովականների հետ, վիրավորվում է և պատահաբար իր սերն է գտնում ի դեմս կնոջ, որը կարողանում է փրկել նրան և թաքցնել իր տանը:
     

 Տես նաև Միխայիլ Բուլգակով «Վարպետ և Մարգարիտա», «Շան սիրտը» և Բորիս Պաստերնակ «Դոկտոր Ժիվագո» 
Միխայիլ Բուլգակով «Սպիտակ գվարդիա» համառոտ Միխայիլ Բուլգակով «Սպիտակ գվարդիա» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:24:00 Rating: 5
Технологии Blogger.