Միխայիլ Բուլգակով | Շան սիրտը | համառոտ



Մոսկվա: 1925 թ.: Պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրոժենսկին գտել է կենդանիների գեղձերի պատվաստման շնորհիվ մարդկանց երիտասարդացնելու միջոցը: Բնակվում է 7 սենյականոց բնակարանում: Տան կոմիտեի նախագահ Շվոնդերը պահանջում է նրան 2 սենյակ ազատել նոր բնակիչների համար: Պրոֆեսորը զանգում է բարձրաստիճան պաշտոնյայի և լուծում է այդ հարցը:
Պրոֆեսորը փողոցում անտեր շուն է գտնում, բերում է տուն և պատվիրում է աղախին Զինային կերակրել նրան: Շարիկը գոհ է իր ճակատագրից:
Պրոֆեսորը դանակահարությունից մահացած 25-ամյա հարբեցող Կլիմ Չուգունկինի հիպոֆիզը պատվաստում է Շարիկին: Վիրահատությունը հաջող է անցնում: Շարիկը կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել: Ֆիլիպ Ֆիլիպիչից պահանջում է գրանցում, անուն և անձնագիր: Անունն ինքն է ընտրում. Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկով:
Շարիկովը պահպանել է շնային ատելությունը կատուների նկատմամբ: Մյուս կողմից՝ ունի հարբեցողության հակում և սիրում է նվագել բալալայկա (դա Կլիմ Չուգունկինի հիմնական զբաղմունքն էր):
Ստանալով անձնագիր, Ֆիլիպ Ֆիլիպիչից սենյակ է պահանջում: Ֆիլիպ Ֆիլիպիչը և իր ասիստենտ Իվան Բորմենտալը քննարկում են ստեղծված իրավիճակը: Հրաշալի շունը վերածվել է իսկական սրիկայի:
Շարիկովը տեղավորվում է աշխատանքի քաղաքային սանիտարական վարչությունում: Մաքրում է քաղաքը անօթևան կենդանիներից: Տուն է բերում մի երիտասարդ կնոջ, որի հետ շանտաժի և ճնշումների օգնությամբ մտադիր է ամուսնանալ: Ինքը ներկայանում է որպես նախկին զիվորական, իսկ վիրահատությունից մնացած հետքը՝ որպես ռազմական անցյալից մնացած սպի: Պրեոբրոժենսկին կնոջը պատմում է Շարիկովի իրական անցյալի մասին:
Երբ բժիշկի այցելուներից մեկը հայտնում է Պրեոբրոժենսկուն, որ Շարիկովը նրա դեմ մատնագիր է գրել, պրոֆեսորը պահանջում է Շարիկովից հեռանալ իր տնից: Շարիկովը հանում է ատրճանակը: Այդ ժամանակ պրոֆեսորը և Բորմենտալը զինաթափում են նրան, քնաբեր են տալիս և փակվում են ընդունարանում:
10 օր անց բնակարանում հայտնվում է քննիչը, որն ունի պրոֆեսորին ձերբակալելու հրաման՝ Շարիկովին սպանելու մեղադրանքով: Պրոֆեսորը հյուրերին ներկայացնում է շանը, որը տեղ-տեղ չունի մազածածկույտ և դեռ քայլում է ետևի թաթերի վրա: Քննիչը կորցնում է գիտակցությունը:
2 ամիս անց երեկոյան Շարիկը հանդարտ քնած է գորգի վրա: Պրոֆեսորը աշխատում է գրասեղանի առաջ նստած: Կյանքը բնակարանում ընթանում է իր հունով:   

Տես նաև Միխայիլ Բուլգակով Վարպետը և Մարգարիտան, Ֆրանց Կաֆկա Կերպարանափոխություն և Ջեք Լոնդոն Ծովագայլը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Միխայիլ Բուլգակով | Շան սիրտը | համառոտ Միխայիլ Բուլգակով | Շան սիրտը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:26:00 Rating: 5
Технологии Blogger.