
Գործողությունը տեղի է ունենում
Փարիզում և Սաաս-Ֆե գյուղակում: Ժամանակը միտումնավոր չի ճշտվում: Պատումի կենտրոնում
են երեք ընտանիքներ՝ Պրոֆիտանդյոները, Մոլինյոները և Ազաիս-Վեդելիները: Նրանց հետ է
սերտորեն կապված երաժշտության ուսուցիչ Լապերուզը և երկու գրողներ՝ կոմս Ռոբեր դը Պասավանը
և Էդուարդը: Վերջինս պահում է օրագիր, որը պիտի դառնա «Դրամանենգները» վերնագրով վեպ:
17-ամյա Բերնար Պրոֆիտանդյոն
հեռանում է տանից՝ իմանալով իր ապօրինի ծագման մասին: Հիմա ատում է այն մարդուն, որին
համարել է իր հայրը: Իսկ դատական քննիչ Պրոֆիտանդյոն իրականում ավելի շատ սիրում է
Բերնարին, քան իր երկու իսկական որդիներին՝ փաստաբան Շառլին և դպրոցական Կալուին: Բերնարի
բնավորության փոթորկոտությունն է պակասում նրանց: Օլիվյո Մոլինյոն նույնպես հիացած
է իր ընկերոջ վճռականությամբ: Փափկասուն Օլիվյոն ունի ընկերոջ կարիքը: Նախօրեին վկան
է դարձել սարսափելի տեսարանի. դռան առաջ լալիս էր մի կին, որը եղել էր իր եղբոր՝ Վինցենտի
սիրուհին: Ծանոթացել էին առողջարանում, կինը հղիացել էր և հիմա չի ուզում վերադառնալ ամուսնու
մոտ: Սակայն Վինցենտը չէր կարող պահել նրան, քանի որ պարտվել է թղթախաղում և կորցրել
իր ողջ կարողությունը: Նրան խաղամոլ է դարձրել կոմս Պասավանը, որն ունի իր նպատակները:
Ռոբերը Վինցենտին հնարավորություն է տալիս ետ վերադարձնել պարտված գումարը և զիջում
է նրան իր սիրուհուն՝ Լիլիան Գրիֆիտեին: Փոխարենը Վինցենտը պիտի մտերմացնի իրեն կրտսեր
եղբոր՝ Օլիվյոյի հետ: Գնացքի մեջ Էդուարդը ուսումնասիրում է Պասավանի նոր գիրքը, որը
նույնքան կեղծ է, որքան ինքը Ռոբերը: Էդուարդը վերընթերցում է նամակը, որի մեջ Լաուրան՝
Վինցենտի սիրուհին, օգնություն է խնդրում: Գրանցում է իր վեպի մասին որոշ մտքեր: Էդուարդի՝
իր հորեղբոր հետ հանդիպումը չի ուրախացնում Օլիվյոյին: Էդուարդի կորցրած բեռի ստացականը
գտնում է Բերնարը: Ճամպրուկի մեջ օրագիր է, որը պատմում է մեկ տարվա վաղեմության դեպքեր:
Այդ ժամանակ Էդուարդը գողության վրա էր բռնել կրտսեր Մոլինյոյին՝ Ժորժին: Պատմվում
է Լաուրայի պապու՝ քարոզիչ Ազաիսի մասին: Այդ ժամանակ Էդուարդը և Լաուրան իրենց անուններն
են գրել պատշգամբի բազրիքին: Սակայն Լաուրան ստիպված է ամուսնանալ Դուվյոյի հետ, քանզի
Էդուարդը չի կարող նրան երջանիկ դարձնել:
Երաժշտության նախկին ուսուցիչ
Լապերուզը դժբախտ է: Միակ որդին մահացել է: Նրանից մնացել է որդի, որը չգիտի պապու
գոյության մասին:
Համեմատելով Օլիվյոյի պատմությունը
Էդուարդի օրագրի հետ՝ Բերնարը գլխի է ընկնում, որ Վինցենտի դռան առաջ լաց լինողը Լաուրան
է: Ուղևորվում է նշված հյուրանոցի հասցեով: Նա դուր է գալիս Լաուրային և Էդուարդին
է դարձնում վերջինիս քարտուղարը: Լաուրայի հետ մեկնում է Սաաս-Ֆե: Ըստ Լապերուզի այստեղ
իր արձակուրդն է անցկացնում Բորիսը՝ իր թոռը: Այդ ընթացքում Օլիվյոն ծանոթանում է Պասավանի
հետ, և սա նրան առաջարկում է դառնալ «Արգոնավորդներ» հանդեսի խմբագիր: Շվեյցարիայից
Բերնարը գրում է Օլիվյոյին, որ ծանոթ է նրա ազգականի հետ, խոստովանում է, որ սիրահարված
է Լաուրային և բացատրում է իրենց այցի նպատակը: Էդուարդին չգիտես ինչու պետք է տեսնել
13-ամյա տղային, որը գտնվում է լեհ բժշկուհու խնամքի տակ և ընկերություն է անում նրա
դստեր՝ Բրոնյայի հետ: Բորիսը ունի նյարդային հիվանդություն: Բերնարը չգիտեր, թե զգացմունքների
ինչ փոթորիկ կբարձրացնի ընկերոջ հոգում: Օլիվյոն զգում է դաժան խանդ: Նրան այցելում
են դևերը: Առավոտյան գնում է կոմս Պասավանի հետ: Էդուարդը գրանցում է բժիշկի դիտարկումները:
Սոֆրոնիցկայան համոզված է, որ Բորիսը թաքցնում է ինչ-որ անպարկեշտ գաղտնիք: Իր համար
անսպասելիորեն Էդուարդը պատմում է ընկերներին «Դրամանենգները» վեպի մտահղացումը: Բերնարը
խորհուրդ է տալիս սկսել գիրքը կեղծ մետաղադրամից, որն իրեն է մնացել առևտրից հետո:
Սոֆրոնիցկայան ցույց է տալիս Բորիսի «թալիսմանը»: Դա թղթի կտոր է, որի վրա գրված է.
«Գազ: Հեռախոս: Հարյուր հազար ռուբլի»: Պարզվում է ինը տարեկան հասակում դպրոցական
ընկերը սովորեցրել է տղային «մոգություն անել»: Էդուարդին թվում է, որ բժշկուհին վատ
է անդրադառնում տղայի վրա և վատ չէր լինի Բորիսին տեղափոխել Ազաիսի պանսիոն:
Օլիվյոն նամակ է գրում այն
մասին, թե ինչ լավ է ճամփորդում Իտալիայում Ռոբերի հետ: Այդ ընթացքում Բերնարը Լաուրայի
սիրո ազդեցությամբ փոխվում է դեպի լավը: Վերադառնալով Փարիզ՝ Էդուարդը ծանոթացնում
է Բորիսին իր պապու հետ: Ավագ Մոլինյոն պատմում է Էդուարդին իր անհաջողությունների
մասին. իր կինը գտել է իր՝ սիրուհուն ուղղված նամակները: Նրան նաև անհանգստացնում է
Օլիվյոյի ընկերությունը Բերնարի հետ: Դատական քննիչ Պրոֆիտանդյոն վարում է հասարակաց
տան գործը, ուր ներքաշում են նաև դպրոցականներին, իսկ Բերնարից ոչ մի լավ բան սպասել
հնարավոր չէ, քանզի նա ապօրինի ծնունդ է: Էդուարդը դասավորում է Բերնարին Ազաիսի պանսիոնում
որպես դաստիարակ: Ծեր Լապերուզը նույնպես տեղափոխվում է այդտեղ, որպեսզի մոտ լինի Բորիսին:
Բորիսն իսկույն դուր չի գալիս ամենաանհանգիստ տղային՝ Լեոն Գերիդանիզոլին, որի ավագ
ազգականը՝ Վիկտոր Ստրուվիլուն, զբաղվում է կեղծ դրամների տարածմամբ: Լեոնի խմբի մեջ
է նաև Ժորժ Մոլինյոն և մի քանի ուրիշ տղաներ, որոնք եղել են վարույթով անցնող հասարակաց
տան այցելուներ: Մոլինյոյի քույրը պատմում է եղբորը, որ տանը սկսել են անհետանալ դրամը
և անգամ իր ամուսնու՝ Ժորժի նամակները սիրուհուն: Իրեն անհանգստացնում է կրտսեր որդին՝
Վինցենտը: Ի վերջո նա արդեն մեծահասակ է և կարող է հենվել Էդուարդի սիրո վրա: Իսկ Օլիվյոն
տառապում է. նրան անհրաժեշտ են Բերնարը և Էդուարդը, իսկ նա ստիպված է գործ ունենալ
Պասավանի հետ: «Արգոնավորդների» լույսընծայմանը նվիրված բանկետի ժամանակ մահացու հարբած
Օլիվյոն սկանդալ է սարքում, իսկ առավոտյան փորձում է ինքնասպան լինել: Էդուարդը փրկում
է նրան և նրանց հարաբերությունները խաղաղվում են: Պասավանը համոզում է ինքն իրեն, որ
գերագնահատել է Օլիվյոյի գեղեցկությունը և ընդունակությունները և հանդեսի գործերը կվարի
Ստրուվիլուն: Էդուարդին անսպասելիորեն այցելում է քննիչ Պրոֆիտանդյոն և խնդրում է բարեկամաբար
զգուշացնել դատախազ Մոլինյոյին, որ նրա որդին՝ Ժորժը, խառն է եղել հասարակաց աղջիկների
հետ կապված սկանդալային պատմությանը, իսկ հիմա զբաղվում է կեղծ դրամներով: Պրոֆիտանդյոն
նաև խոսում է Բերնարի մասին: Էդուարդը հասկանում է, որ քննիչը ցանկանում է վերադարձնել
որդու սերը:
Բերնարը փայլուն հանձնում է
բակալավրի քննությունը: Նա շատ է ուզում կիսվել ուրախությամբ և քիչ է մնում գնա հոր
մոտ, բայց փոշմանում է: Լյուքսեմբուրգի այգում նրան այցելում է հրեշտակը: Բերնարը հետևում
է նրան և մտնում է եկեղեցի, հետո այցելում է տարբեր կուսակցությունների հավաքների, լինում է զբոսայգում և աղքատ թաղամասերում… Լսելով հրեշտակի հետ Բերնարի գիշերային պայքարի մասին՝
Էդուարդը պատմում է նրան քննիչ Պրոֆիտանդյոյի այցի մասին:
Այդ ընթացքում պանսիոնում աղետ
է հասունանում: Երեխաները քշում և ծաղրում են ծեր Լապերուզին, իսկ Լեոնի թիմը գողանում
է նրա ռևոլվերը: Ստրուվիլուն այս տղաների հետ գործ է ուզում բռնել: Կեղծ դրամներն ուղղակի
թռցնում են: Մոլինյոն գտնում է իր հոր սիրային նամակները: Սոֆրոնիցկայան հայտնում է
Բրոնյայի մահվան մասին, ինչը դատարկում է Բորիսի ողջ աշխարհը: Ստրուվիլուի խորհրդով
Լեոնը Բորիսի սեղանին է գցում թղթի կտորը, որի վրա գրված է. «Գազ: Հեռախոս: Հարյուր
հազար ռուբլի:»: Բորիսը, որն արդեն մոռացել էր իր «մոգության» մասին, համաձայնում է
տղաների առաջարկությանը՝ հանձնել «տղամարդկության թեստը»: Դասի ժամանակ կրակում է ինքն
իրեն ռևոլվերից, որի լիցքավորված լինելու մասին գիտեր միայն Լեոնը:
Օրագրի վերջին էջերին Էդուարդը
նկարագրում է այդ ինքնասպանության հետևանքները: Պանսիոնը ցրում են: Օլիվյոն հաղորդում
է Էդուարդին, որ Բերնարը վերադարձել է հոր մոտ: Քննիչ Պրոֆիտանդյոն ճաշի է հրավիրում
Մոլինյոների ընտանիքին: Էդուարդը ցանկանում է ավելի մոտիկից ծանոթանալ փոքրիկ Կալուի
հետ:
Տես նաև Ռոմեն Ռոլան Ժան Քրիստոֆ, Մարսել Պրուստ Սվանի ուղղությամբ և Էմիլ Զոլա Թերեզ Ռաքեն
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անդրե Ժիդ | Դրամանենգները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
03:40:00
Rating:
