Հանս Քրիստիան Անդերսեն | Խոզարածը


Լինում է, չի լինում, մի աղքատ արքայազն է լինում: Նրա թագավորությունը շատ փոքր է, բայց ոչ այնքան, որ նա չկարողանա ամուսնանալ: Նրա հայրը մեռնում է, իսկ գերեզմանին աճում է չքնաղ վարդերի թուփ, որի վրա ամեն տարի բացվում է գեղեցիկ վարդ: Վարդից բացի արքայազնը ուներ նաև սոխակ, որը երգում էր աննկարագրելի գեղեցիկ ձայնով: Երբ արքայազնը որոշում է խնդրել կայսեր դստեր ձեռքը, վարդն և սոխակը վերցնում է որպես ընծաներ: Սակայն արքայադստերը այս նվերները դուր չեն գալիս, որովհետև արհեստական չեն, իսկ բնական գեղեցկությունը նա գնահատել չգիտի:
Մերժում ստացած արքայազնը չի հուսալքվում: Սև մուր է քսում դեմքին և ծառայության է անցնում կայսեր մոտ որպես խոզարած: Նա խնամում է խոզերին և ցերեկները աշխատում է իր նկուղում: Մի օր իմացվում է, որ նա պատրաստել է կախարդական կճուճ: Երբ մարդ ձեռքը պահում է կճուճից բարձրացող գոլորշու վրա, միանգամից իմանում է, թե ինչ է նրա մեջ եփվում: Արքայադուստրը իսկույն ցանկանում է գնել կճուճը: Սակայն խոզարածը պատրաստ է վաճառել կճուճը արքայադստեր տասը համբույրի դիմաց միայն: Արքայադուստրը սկզբում զայրանում է, իսկ հետո տեղի է տալիս և տասը համբույր նվիրելով խոզարածին ստանում է կճուճը:
Դրանից հետո խոզարածը ժամանակ չի կորցնում և սարքում է ճռճռան պտուտակ, որը նվագում է բոլոր ամենահայտնի մեղեդիները: Այս անգամ պտուտակը հավանած արքայադստերը նա նշանակում է նոր գին՝ հարյուր համբույր: Արքայադուստրը կոտրատվելուց հետո համաձայնում է: Կայսրը պատահաբար անցնելիս է լինում այգով և տեսնում է, թե ինչպես է իր դուստրը համբուրում խոզարածին: Նա վռնդում է իր թագավորությունից և' խոզարածին, և' արքայադստերը: Արքայադուստրը լալիս է և ափսոսում, որ մերժել է գեղեցիկ արքայազնին: Խոզարածը սրբում է դեմքի մուրը, հագնում է իր սովորական հանդերձը:
Նա ասում է արքայադստերը.
- Ես արհամարհում եմ քեզ: Դու չցանկացար ամուսնանալ արքայազնի հետ, չգնահատեցիր սոխակին և վարդը, բայց համաձայնեցիր համբուրվել կեղտոտ խոզարածի հետ հանուն երկու անպետք խաղալիքների:

Արքայազնը վերադառնում է իր դղյակը և ամուր փակում է դուռը, իսկ արքայադուստրը կանգնած է մնում անձրևի տակ: 

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Հանս Քրիստիան Անդերսեն | Խոզարածը Հանս Քրիստիան Անդերսեն | Խոզարածը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:59:00 Rating: 5
Технологии Blogger.