
Վեպն ինքնակենսագրական է: Առաջին մասը ներկայացնում է հին
տոհմական աշխարհը իր ավանդական մտածողությամբ: Այստեղ էլ ձևավորվում է գլխավոր հերոսի
հոգեբանությունը: «Կենսագրություն» գլխում պատմվում է Արությունի և այն անձանց
մասին, որոնք որևէ կերպ ազդեցություն են թողել նրա կյանքի վրա: Ուսումնատվության համար
բարբարոս ժամանակներում նա կրթություն է ստանում Մանիշակի, ապա Շամշուլդա գյուղի քահանա
Տեր-Պետրոսի մոտ:
Այնուհետև Արությունը շարունակում է ուսումնառությունը Թիֆլիսի
Ներսիսյան դպրոցում, որտեղ էլ ձևավորվում է նրա լուսավորական աշխարհայացքը: Դպրոցական
ուսումն ավարտելուց հետո հերոսը գիտակցում է ավանդական մոլորությունների և խավարամտության
դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Սակայն Արությունը չի զգում, որ իրեն անհայտ է նոր
գաղափարներ քարոզելու եղանակը: Նա չի էլ պատկերացնում, թե ինչպես են վարվում կամ խոսում
նոր գաղափարներ վարդապետողները:
Արությունը հեռանում է հարազատ գյուղից, թափառում է գյուղից
գյուղ, գիշերում անտառներում: Նրա առաջին լուսավորական փորձերը համայնքն ընկալում է
որպես կարգը խափանող մի բան: Նրան համարում են խելագար: Երբ Արությունը գիտության բացահայտումներով
է բացատրում բնական երևույթները, ուխտավորները, լսելով նրան, վախեցած խաչակնքվում են:
Ընկերոջը՝ Մանվելին, Արությունը գրում է, որ հարկ է մշակել
վայրի անդաստանը, որի մեջ նա ապրում է և սերմեր ցանել: Ապրելով բնության մեջ՝ Արությունը
ուժեղանում է ֆիզիկապես: Աստիճանաբար փոխվում է նաև հոգեմտավոր աշխարհի հետ աշխատելու
եղանակը: Հանդիպելով նահապետականությունը մարմնավորող Պողոսին՝ նա կարողանում է ներշնչել
վերջինիս մտքեր նոր աշխարհի մասին: Պողոսը սկսում է երևակայել և սպասում է Արությունին,
որ առաջնորդի իրեն դեպի այդ աշխարհը: Սակայն Արությունն այլևս չի հանդիպում Պողոսին:
Բայց Պողոսին են հանդիպում Արությունի նման մարդիկ, որոնք նույնպես զբաղված են լուսավորական
մտքերի տարածմամբ:
Ուշագրավ
են Արությունի մտքերն այն մասին, որ ժողովրդական նախասիրություններն արտահայտող աշուղները
երգում են թուրքերեն: Նա որոշում է «մի սազ ձեռք բերել, իսկական աշըղ դառնալ՝ աշըղությունը
բարենորոգելու նպատակով»՝ մեծ ժողովրդականություն վայելող այդ արվեստը ծառայեցնելու
ժողովրդի հոգեկան-բարոյական վերածննդի, նրա ազգային ինքնագիտակցության զարգացման ու
հայրենասիրական դաստիարակության գործին:
Արությունը ծաղրում է իր հետ մրցող նշանավոր աշուղին այն
բանի համար, որ վերջինս տարածում է «ստահոդ պատմություններ», բայց ոչ մի տեղեկություն
չունի իր մայր ժողովրդի պատմությունից:
Իր բնույթով «Արություն և Մանվել» վեպը լուսավորական պայքարի
առաջնեկներից է հայ ավատական մտածողության մեջ:
Տես նաև Երկու քույր և Անահիտ
Ղազարոս Աղայան | Արություն և Մանվել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 06, 2016
Rating:
