
Գործողությունը տեղի է ունենում
20-րդ դարում, Դանցիգի մոտակայքում: Դեպքերը պատմում է Օսկար Մացերատը՝ հատուկ բուժական
հաստատության հիվանդը, ում զարգացումը կանգ է առել 3 տարեկան հասակում և որը երբեք
չի բաժանվում թիթեղյա թմբուկից և դրա միջոցով է նկարագրում իր տեսած ամեն բան: Սանիտար
Բրունո Մյունստերբերգը նրան գրելու թուղթ է բերում, և Օսկարը սկսում է իր և իր ընտանիքի
կյանքի պատմությունը: Նախ սկսում է մորական տատից՝ Աննա Բրոնսկուց, որը 1899 թ. ժանդարմներից
փրկել է հերոս պապուն՝ Յոզեֆ Կալայչեկին` թաքցնելով նրան իր լայն փեշի տակ: Նա ծնում է Օսկարի մորը՝ Ագնեսին: Յոզեֆ Կոլայչեկը ուրիշի անվան տակ ապրում է կնոջ հետ: Սակայն
նրան հայտնաբերում են և փախուստի ժամանակ նետելով իրեն ջուրը, նա մեռնում է: Մեկ տարուց
Աննան ամուսնանում է հանգուցյալի եղբոր՝ Գրեգոր Կոլայչեկի հետ: Սա հարբեցող էր և տատը
ստիպված է լինում փոքր խանութ պահել: Գրեգորը մեռնում է գրիպից և նրա տեղը զբաղեցնում է Յան Բրոնսկին, որին շատ է դուր գալիս Ագնեսը, սակայն վերջինս ի վերջո ամուսնանում
է Ալֆրեդ Մացերատի հետ: Սակայն հարաբերությունները Յանի հետ չեն դադարում: Օսկարը մի
քանի անգամ ընդգծում է, որ հակված է հայր համարել Յանին:
Սուր ընկալմամբ աչքի ընկող
Օսկարը հիշում է հոր խոսքերը այն մասին, որ իրենց խանութը կանցնի իրեն, և մոր խոսքերը
այն մասին, որ երբ նա դառնա 3 տարեկան, նրան կնվիրեն թիթեղյա թմբուկ: Նրա առաջին տպավորությունը
վառվող լամպերին հարվածող թիթեռն է: Նա ասես թմբկահարում էր, և Օսկարը կնքում է նրան
«Օսկարի ուսուցիչ»: Խանութի տեր դառնալու հեռանկարը նրան դուր չի գալիս, իսկ ահա մոր
առաջարկը սրտով է: Առհասարակ հասկանալով, որ ծնողները նրան երբեք չեն հասկանա, ավելի
շատ կապվում է թմբուկի հետ: Հերոսը չի ցանկանում աճել և բաժանվել թմբուկից: Իր իրավունքները
պաշտպանում է բարձր ձայնի օգնությամբ, որը ապակիներ է կոտրում: Երբ 4 տարեկանում նրա
թմբուկը փորձեցին փոխարինել ուրիշ խաղալիքով, նա կոտրեց բոլոր ջահերը: Օսկարին դպրոց
տեղավորելու փորձերն անհաջող ավարտ են ունենում, քանի որ այստեղ էլ նա մտադիր չէ բաժանվել
թմբուկից: Օսկարին կարդալ է սովորեցնում մոր ընկերուհին, որի գրադարանում կար Գյոթեի
«Ընտրովի ազգակցությունը» և Ռասպուտինի ու նրա կանանց մասին գիրքը: Նրան դուր էր գալիս,
թե ինչպես էին գրգռվում մայրը և մոր ընկերուհին, երբ կարդում էին Ռասպուտինի մասին:
1934 թ. Օսկարին տանում են կրկես, որտեղ նա ծանոթանում է լիլիպուտ Բեբրային: Սա խորհուրդ
է տալիս Օսկարին տեղ զբաղեցնել տրիբունաներում նստածների մեջ, բայց ոչ տրիբունաների
առաջ: Վատագույն դեպքում պետք է նստել տրիբունայի տակ, բայց ոչ մի դեպքում ոչ դրա դիմաց:
Օսկարն ընդմիշտ հիշում է այս խորհուրդը, այնպես որ երբ մի տարի անց Մացերատը դառնում
է նացիստական կուսակցության անդամ, նա թաքնվում է տրիբունաների տակ և խաթարում է ողջ
շքերթը, քանի որ շեղում է բոլորին իր թմբուկի պարային ռիթմերով:
Իր թմբուկով Օսկարը ստուգում
էր կրոնի ճշմարտացիությունը: Տալիս է թմբուկը եկեղեցում դրված գիպսե Քրիստոսին: Բայց
դա տեղի չի ունենում: Սակայն երբ տեսուչը բռնում է նրան, նա չի կարողանում ձայնով կոտրել
եկեղեցու պատուհանների ապակին: Մի օր Մացերատները ողջ ընտանիքով (նրանց հետ է նաև Յանը)
գնում են ծովափ զբոսնելու: Տեսնում են, ինչպես մի տղամարդ ձիու գլխի օգնությամբ օձաձկներ
է որսում: Օսկարի մոր վրա դա այնպիսի տպավորություն է թողնում, որ սկսում է ինքնամոռաց
ձկներ ուտել և մեռնում է ձկան թունավորումից: Թաղման ժամանակ Ալեքսանդր Շեֆլերը և երաժիշտ
Մեյնը կոպտորեն հեռացնում են Աննային սիրահարված հրեա Մարկուսից, որը մինչ այդ անգամ
քրիստոնյա էր դարձել: Գերեզմանոցի դարպասի մոտ Լեո Հիմարիկը ցավակցորեն սեղմում է Մարկուսի
ձեռքը: Սակայն ավելի ուշ, մեկ ուրիշ թաղման արարողության ժամանակ նա հրաժարվում է սեղմել
երաժիշտ Մայնի ձեռքը: Սա այնքան է վշտանում, որ 4 կատու է սպանում և նրան հեռացնում
են կուսակցությունից: Թեպետ, իհարկե, նա հետո փորձում է աչքի ընկնել բյուրեղապակյա
գիշերվա ընթացքում, երբ այրում են սինագոգը և հրեաների խանութները:
Այն օրը, երբ Լեո Հիմարիկը
հրաժարվում է սեղմել Մայնի ձեռքը, թաղում են նաև Օսկարի ընկերոջը՝ Հերբերտ Տրուչինսկուն,
որը աշխատում էր թանգարանում որպես տեսուչ և պահպանում էր ֆլորենտական մի ֆիգուր, որն
ինչպես հավատում էին, երջանկություն է բերում: Օսկարը Հերբերտի թալիսմանն էր, բայց
երբ մի օր Օսկարին չեն թողնում թանգարան, Հերբերտը
մեռնում է սարսափելի մահով: Այս հուշը գրգռում է Օսկարին և նա սկսում է ավելի ուժեղ
զարկել իր թմբուկը, այնպես որ սանիտար Բրունոն խնդրում է նրան թուլացնել հարվածները:
Տես նաև Հերման Հեսսե Տափաստանի գայլ, Պատրիկ Զյուսկինդ
Օծանելիք և Հայնրիխ Բյոլ Ծաղրածուի աչքերով
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Գյունտեր Գրաս | Թիթեղյա թմբուկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 25, 2016
Rating:
