
Վեպի գործողությունները տեղի
են ունենում չորրորդ դարի 70-ական թվականների սկզբին։ Հայոց գահին են Արշակունիները: Արշակ Բ արքայի որդին` Պապը, որ ուսում է ստացել Բյուզանդիայում, վերադառնում
է Հայաստան` զբաղեցնելու թափուր մնացած գահը։ Բյուզանդիայի
կայսրը Պապին է շնորհում
Հայոց թագը և զորախումբ է տալիս, որ գահաժառանգը կարողանա ազատել Հայոց աշխարհը պարսիկներից։
Մուշեղ Մամիկոնյանը,
որ սպանված հոր` Վասակ Մամիկոնյանի փոխարեն զբաղեցնում է Հայոց սպարապետի
պաշտոնը, ամեն կերպ սատարում է
երիտասարդ արքային: Սակայն Պապին իր ազդեցության
տակ է ուզում պահել նաև բյուզանդական
զորավար Տերենտը։ Նպատակը Հայաստանի կիսանկախ գոյությունն է, որը
թույլ կտա Հռոմին անարգել իր կամքը թելադրել տարածքում:
Պապին իր խորհուրդներով օգնելու պատրաստակամություն է հայտնում նաև Ներսես կաթողիկոսը, որը Պապի հետ վերադարձել է Բյուզանդիայից։
Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի,
ինչպես նաև Կամսարական իշխանի և Սմբատ Բագրատունու
գլխավորությամբ հայոց զորքերը հաղթանակ են տանում Նախիջևանի, ապա նաև Ձիրավի ճակատամարտերում։ Այդ հաղթանակների շնորհիվ հայոց ուժերը երկրից վտարում են պարսիկներին։ Մուշեղ Մամիկոնյանը զբաղվում է հայ նախարարներին համախմբելու
գործով, իսկ Պապ թագավորն իր երկու ընկերների` Երեմիայի ու Բաթ Սահառունու ուղեկցությամբ
ծպտյալ շրջում է երկրում և ծանոթանում է ժողովրդի վիճակին։ Ամենուր նա տեսնում է ծանր աշխատանք կատարող մշակներին ու նրանցից հարկերը հավաքող վանականներին։
Պապ թագավորը նախարարների ժողով է հրավիրում
և խնդրում է
զինվորներ, նժույգներ ու
պարենամթերք տրամադրել իրեն՝ արքունական
մշտական զորք կազմելու համար: Նա գտնում
է, որ միայն այդ դեպքում կարող է վստահ լինել, որ թշնամու ցանկացած ներխուժում ժամանակին կստանա արժանի հակահարված։ Հայոց նախարարներից
ոմանք համաձայնում
են զինվորներ
ուղարկել, սակայն նախարարների
զգալի մասը դժկամությամբ է լսում առաջարկը։
Երբ Պապը հրաման
է արձակում, որով գյուղացիներն ազատվում են տասանորդ ու պտղնի կոչվող հարկերից, որոնք նրանք վճարում
էին եկեղեցիներին,
թագավորի դեմ են դուրս գալիս նաև վանականները։ Տերենտը զգուշացնող
նամակ է ուղարկում Վալենտիանոս
կայսրին: Զարմանդուխտ
թագուհին զգուշացնում
է Պապին եկեղեցականների դավաճանության
մասին: Նա փորձում է համոզել ամուսնուն
շահել Ներսես կաթողիկոսի աջակցությունը: Ներսես կաթողիկոսը, սակայն, մահանում է
սրտի կաթվածից, որի համար
մեղադրում
են թագավորին: Նա շարունակում է նախարարներից զինվորներ
և ձիեր պահանջել: Խռով նախարարներին դաս տալու համար Պապը ստիպված է լինում մահապատժի
ենթարկել Հայ-Մարդպետին:
Իր անկախ քաղաքականությունն ընդգծելու համար նոր կաթողիկոս
օծելու արարողությունը անցկացնում է
Հայաստանում, այլ ոչ թե Բյուզանդիայում: Սակայն Խադ կաթողիկոսի հետ հարաբերությունները նույնպես
արագ վատթարանում են, այնպես որ Խադը անգամ անիծում է Պապին:
Երբ Վալենտիանոս
կայսրը թակարդ է լարում և ուզում է գերի առնել
հայոց թագավորին`
կանչելով նրան Տարսոն քաղաք, Պապը հնարամտորեն երեք հարյուր զինվորներով ճեղքում է բյուզանդական կանոնավոր բանակի շարքերը և փախչում: Սակայն ազատամիտ ու անկախ թագավորը Հայաստանում դատապարտված
է: Բյուզանդական կայսեր հրամանով կուսակալ Տերենտը իր ամառային դղյակում հյուրընկալելով Պապին, դավադրաբար
սպանում է նրան:
Ստեփան Զորյան | Պապ թագավոր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 26, 2016
Rating:
