
Ռիչարդ Ռոքվոլը՝ գործերից հեռացած ֆաբրիկանտ Էնտոնի Ռոքվոլի
որդին, հենց նոր վերադարձել է քոլեջից: Երիտասարդը ասում է հորը, որ կան իրեր, որոնք
հնարավոր չէ գնել դրամով: Այդպիսին է սերը: Հայրը զարմանում է, թե ինչու իր գեղեցիկ
և հարուստ որդին չի կարողանում գրավել աղջկա սիրտը: Բանն այն է, որ դա բարձրաշխարհիկ
աղջիկ է, որի ողջ օրը ծրագրած ու ծանրաբեռնված է: Նա ժամանակ չունի հանդիպելու Ռիչարդի
հետ: Հաջորդ օրը Ռիչարդը երկու տարով մեկնելու է Եվրոպա և հիմա միայն մի քանի րոպե
ունի աղջկան հրաժեշտ տալու համար:
Հայրը որդուն է տրամադրում իր ողջ բանկային հաշիվը, իսկ հորաքույրը
տալիս է իր տոհմական մատանին:
Նշանակված ժամին կայարանում Ռիչարդը կարողանում է որսալ օրիորդ
Լենտրիին: Նա պատվիրում է կեբ, և զույգը մեկնում է թատրոն: Ճանապարհին նրանք խցանման
մեջ են հայտնվում: Նրանց բոլոր կողմերից շրջապատում են մեքենաներն ու կառքերը: Երկու
ժամ մնալով խցանման մեջ՝ Ռոքվոլը սեր է խոստովանում օրիորդ Լենտրիին և ստանում է նրա
դրական պատասխանը:
Հաջորդ օրը պարոն Էնտոնի Ռոքվոլի մոտ է գալիս մի մարդ, որը
տուգանքի հաշիվ է ներկայացնում փողոցում խցանման մեջ տուժած մեքենաների և կառքերի տերերից:
Իսկ աղեղով ու կապարճով զինված թմբլիկ տղան նրանց մեջ չկա:
Տես նաև Օ. Հենրի Մոգերի ընծաները, Վաշինգտոն Իրվինգ Ռիպվան Վինկլ և Մարկ Տվեն Արքայազնը և աղքատը
Օ. Հենրի | Ոսկին և սերը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 30, 2016
Rating:
