Վելիմիր Խլեբնիկով | Սառը ջրերով...



***
Սառը ջրերով առվակների հետ
Ես սլանում էի ինչպես կատաղած մոլլա,
Եվ որտեղ լավ էր:
«Չեկան» 40 վերստ հեռավորությունից ինձ կանչեց հարցաքննության:
Ավանակներ էին հանդիպում մեզ ընդառաջ:
Հեծյալը թեքվեց իրենց կողմ:
Մենք սուրացինք հինգ վերստ:
- Կեր,- հեծյալը ոսկեփայլ չորեկը կիսեց.
Թաց պանիր և երկնագույն ողկույզի գինին ընթացքից երկարեց ինձ.
Բույն օձերի երկնագույն ձվերի-
Միայն մայրը չկա:
Սուրում ենք նորից, ընթացքից
Ուտելով երկնքի ընծաներից:
Նժույգների կողերը հարվում են կաշեփոկերից թամբի.
Իմ ընկերոջ շուրթերին սպիտակում է ժպիտը:
Այդպես մենք սուրում էինք հարցաքննության լեռների ստորոտում:
Եվ գոմեշի չոր կաթը խռթխռթում էր իմ բերանում:
Իսկ հետո՝ մաքուր գինի տոպրակների մեջ և ոսկեփայլ ալյուր:
Իսկ հարևանությամբ՝ անտառը խիտ, իր հնագույն բնով,
Գլխից մինչև ոտքերը փաթաթված գայլուկով մռայլ.
Որպեսզի միայն վարազը
Գնդակի նման սուրալով փշրեր նրան:
Խարույկներից սևացած բծեր, մոխիր սպիտակ, ոսկերներ:
Եվ երբեմն հոտը հազարավոր ոչխարների վազում էր մեզ ընդառաջ.
Ինչպես ջրհեղեղհովվից ղեկավարվող
Ծովը կենդանի սև ալիքների պես:
Հանկարծ խավարեց մութ կիրճը: Կողքիս մթնում էր գետը:
Հազարավոր քարեր էին գլորում երկնագույն ժանյակը:
Եվ մութ դարձավ հանկարծ, և հազվագյուտ կաթկթոցների ցանցով,
Պատյանով սառը կաթիլների
Ծածկվեցինք մենք անմիջապես: Այդ կիրճն ահեղ
Հանկարծ դարձավ որպես մի քարե գիրք այլ կարդացողի:
Բացված ուրիշ աշխարհի աչքերի համար:
Աուլը՝ ցիրուցան, խրճիթները թվում էին
Մեզ տառեր անհասկանալի խոսքի:
Այնտեղ կարմիր քարը բարձրացել է երկինք
Կես վերստի վրա ուղիղ բարձրությամբ, ինչ-որ մեկից կարդացվող ցարդ:
Բայց ես կարդացողին երկնքում չնկատեցի,
Թեև, թվում էր, նա մոտերքում ինչ-որ տեղ է:
Կարող է պատահել՝ նա անձրևի չալմայով է փաթաթված եղել:
Ներքևում գետն է աղմկում ծառայողական պարտքով:
Ներքևում գետն է աղմկում ծառայողական պարտքով,
Եվ ստվերում են բարձրությունը ծառ-մենակյացները:
Իսկ քարե ամփոփագրերը վերջին մթի այն տարիների
Կանգնած էին չտրորված գեղեցիկ:
Դա ճի՞չն էր վաճառքի, թե սիրո նկարագրության՝ և՛ նուրբ, և՛ մշուշոտ:
Սպիտակում էին ամպերը քարե թերթերի վրա, ինչպես ձեռքի մատներ:
Դարերի ո՞ր բազմությունից
Կախել են ճշգրիտ տողեր քարացած նորությունների:
Մեկ օր հետո «Չեկա»-ն անհարկավոր հարցաքննությունն այդ ավարտեց:
Եվ ես, նրանից հալածակա, Բաքու գնացի գնացքով:
Ձորակներ, որտեղ քուլա-քուլա բարձրանում էր գետը
Պարկերի մեջ անսպասելի դատարկության,
Որտեղ աղջամուղջը ծառայում է երկնքին:
Ես չանաչեցի բուսականության տաճարները
Եվ պաշտոնյաներին, և ամբոխին:
Այստեղ ես խաղող եմ քաղել վայրի՝
Ձեռքերս ամբողջովին ճանկռոտելով:
Եվ ես մեկնեցի:
Ջորակները, որտեղ ես մագլցեցի, պարկերի դատարկ ընթացք.
Որտեղ թաքնվել էին բուսականության սրբությունները,
Եվ հին տանձենին այգում, նրա վրա աստվածների
Ծաղիկըսպիտակ ճագոմը, սփռել է իր քաղաքը:
Հզոր ծառը, տանջելով ուրիշի հինավուրց արյունը, կարմրելով ծաղիկներով,-
Հրաժեշտ Ձեզբոլորիդ,
Հրաժեշտ Ձեզ, երեկոներ, երբ գիշերային աստվածները,
Ծերունազարդ հովիվները, ոսկեփայլ գյուղեր էին առաջնորդում իրենց հոտերը,
Գոմեշները վազում էին, և կաթի հոտը ծառերի հետ
Բարձրանում էր դեպի երկինք
Եվ գնում էր ամպերի հետ:
Հրաժեշտ Ձեզ, սև-կապույտ աչքեր մատակների թարթիչների սև վանդակների մեջ,
Այստեղից շուշանվում էին ճառագայթները մայրության և հորթերի, և մարդկանց վրա:
Հրաժեշտ քեզ, գիշերային մթություն,
Երբ և՛ մութը, և՛ գոմեշները
Միևնույն ամպերի սևագույնն են
Եվ ամեն երեկո ես ծակծկում էի ձեռքերս
Նրանց կոտոշների վրա ձիգ,
Սափորը գլխի վրա դրած
Տրտմաթախիծ կանանց
Դանդաղ քայլվածքով:

Թարգմանությունը՝ Ս. Վարոսյան 
Վելիմիր Խլեբնիկով | Սառը ջրերով... Վելիմիր Խլեբնիկով | Սառը ջրերով... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:13:00 Rating: 5
Технологии Blogger.