
Գիրքը սկսվում է երազների բնույթի մասին տարբեր տեսությունների
դիտարկմամբ: Երազը հոգեկան երևույթ է, որը կարելի է բացատրել: Դա թույլ կտա բացատրել
հոգեկան հիվանդությունների (նևրոզ, պսիխոզ, հիստերիա) պատճառները: Երազը կարող է աննշան
գրգիռը վերածել մեծ իրադարձության:
Երազը բաղկացած է մեր գիտակցված և չգիտակցված ցանկություններից:
Դրանք հաճախ մոռացվում են, քանի որ չեն գիտակցվում: Երազը պարունակում է անցյալի հիշողություններ,
որոնք առաջին հայացքից ներկայում կարևոր չեն: Մարդու ոչ մի տպավորություն անհետ չի
կորչում: Երազի վրա ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գրգռիչները: Մեկնությունը
կարող է օգնել հայտնաբերել թաքնված և սկսվող հիվանդությունները:
Երազի իմաստը խույս է տալիս մեկնությունից, երբ փորձում են հավելել անհասկանալի պատկերները կամ կապակցել դրանք մեկ ամբողջության մեջ: Երազը խոսում է պատկերներով և ոչ թե հասկացություններով: Երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Երազների մեկնության համար անհրաժեշտ է այցելուի հոգեբանական նախապատրաստումը: Նա պետք է հրաժարվի սեփական երազների քննադատական վերլուծությունից:
Երազի իմաստը խույս է տալիս մեկնությունից, երբ փորձում են հավելել անհասկանալի պատկերները կամ կապակցել դրանք մեկ ամբողջության մեջ: Երազը խոսում է պատկերներով և ոչ թե հասկացություններով: Երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Երազների մեկնության համար անհրաժեշտ է այցելուի հոգեբանական նախապատրաստումը: Նա պետք է հրաժարվի սեփական երազների քննադատական վերլուծությունից:
Երազը հասկանալու համար պետք չէ վերցնել այն իր ամբողջության
մեջ, այլ միայն դրա բովանդակության առանձին տարրերը: Տարբեր մարդկանց կարող են երազում
երևալ բովանդակությամբ նման երազներ, սակայն դրանք կունենան տարբեր իմաստ և նշանակություն:
Ամեն երազ ունի իմաստ և հանդիսանում է ցանկության իրագործում: Ֆրոյդը բերում է սեփական մի երազի օրինակը: Նա տեսել է իր հիվանդներից մեկին՝
Իրմային, որը բողոքել է կոկորդի ցավից: Ֆրոյդը երազում ասել է Իրմային, որ այդ կինն
ինքն է մեղավոր իր ցավերի մեջ: Հոգեվերլուծաբանը կարծում է, որ երազում նա ինքն իրեն
ազատել է Իրմայի հիվանդ մնալու և չբուժվելու պատասխանատվությունից: Իրման մի ժամանակ
լքել էր իր կլինիկան և տարիներ հետո ծանոթ բժիշկը Ֆրոյդին ասել էր, որ Իրման Ֆրոյդի
մոտ չի բուժվել: Երազը Ֆրոյդի ցանկությունն է ազատվել պատասխանատվությունից: Մեկ ուրիշ
օրինակ՝ կինը տեսել է իր հագուստի վրա կաթի հետքեր: Սա նշանակում է հղիանալու ցանկություն:
Երազները իրենց բովանդակությամբ լինում են ակնհայտ և թաքնված:
Թաքնվածները մեկնության կարիք ունեն: Երազը բաղադրվում է երկու ուժերի աշխատանքի արդյունքում՝
ցանկության և գրաքննության: Այս վերջինը աղճատում է ցանկությունը: Այսպես օրինակ՝ գրականության
մեջ գրողը իր ցանկացած միտքը գրաքննության պայմաններում կարող է արտահայտել դիմելով
ոչ թե մարդկային, այլ կենդանական կերպարներին:
Յուրաքանչյուր ոք ունի գաղտնի, արգելված ցանկություններ,
որոնք նա չի կարող խոստովանել ոչ ինքն իրեն, ոչ էլ ուրիշներին: Դրանք նստած են անգիտակցականի
խորքերում և չեն հասնում գիտակցության իրենց սկզբնական տեսքով, այլ ենթարկվում են
աղճատման: Երազները, որոնք ունեն վախ, իրենց հիմքում ունեն որևէ չբավարարված սեռական
ցանկություն (լիբիդո):
Տիպիկ երազների թվում, որոնք կարելի է մեկնել և որոնք այցելում
են բոլոր մարդկանց, հետևյալներն են. 1. Երազները մերկության մասին, 2. Հարազատների
մահը, 3. Քննության տապալումը, 4. Գնացքից ուշանալը, 5. Թռիչքը կամ վայրէջքը: Երկարավուն
կամ սուր իրերը երազներում խորհրդանշում են արական սեռական օրգանները, իսկ արկղերը,
դարակները, զամբյուղները և պայուսակները՝ իգական սեռական օրգանները:
Ֆրոյդը առաջ է քաշում այն միտքը, որ երազը օրգանիզմի էներգիայի
պահպանման արդյունք է: Քնի մեջ օրգանիզմն ամբողջությամբ ամփոփվում է ինքն իրենով: Քունը
երազի մեջ ձևափոխում է արտաքին գրգիռները պատկերների, որոնք պիտի մեղմեն իրական տպավորությունները
երևակայականների միջոցով: Կրավորական-պասսիվ համակարգը Ֆրոյդը կոչում է անգիտակցական,
իսկ ակտիվը՝ գիտակցական: Առաջինը առաջ է բերում աֆեկտներ, իսկ երկրորդը ենթարկում
է դրանք ցենզուրայի:
Գրքի վերջում հեղինակն արտահայտում է այն միտքը, որ երազը
տեղափոխում է մեզ ապագա, որը անցյալի երևակայական պատճենն է:
Զիգմունդ Ֆրոյդ | Երազների մեկնություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 28, 2016
Rating:
