Ջանի Ռոդարի | Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում | համառոտ



Իտալական փոքր քաղաքում ծնվում է Ջելսոմինո անունով մի տղա: Նա ունի շատ բարձր ձայն, որը ամեն բան կոտրում ու ավերում է: Ուսուցիչն ասում է, որ այդ ձայնը նրան մեծ երջանկություն կբերի: Բայց բոլորը տղային առաջարկում են լռել, իսկ նա, քանի որ ուզում է դառնալ երգիչ, հեռանում է աշխարհով մեկ շրջելու: Նա հայտնվում է Խաբեբաների երկրում, որտեղ ամեն բան հակառակն է: Բոլորը ստում են, թարս բաներ անում և որտեղ անգամ կատուները հաչում են, իսկ շները մլավում: Խաբեբաների երկրում առավոտը կոչում են երեկո, իսկ առավոտը երեկո: Զարմանքից Ջելսոմինոն բղավում է ու պատից անջանտվում է նկարված կատուն՝ Ցոպինոն: Կատվից Ջելսոմինոն իմանում է Խաբեբաների երկրի պատմությունը:

Շատ տարիներ առաջ երկրում հայտնվել է ծովահեն Ջակամոնը: Նա գրավել է իշխանությունը և որպեսզի ոչ ոք չպատմի նրա մասին ճշմարտությունը, նոր բառարան է հրատարակել, որի մեջ բառերի իմաստները գրվել են հակառակը: Սուտ են խոսում ոչ միայն մարդիկ այլև կենդանիները:   
Ցոպինո կատվին հաջողվում է բարձրանալ թագավորի պալատի պատժգամբին և տեսնել, որ թագավորը կրում է ոսկե կեղծամ, իսկ ինքը ճաղատ է: Կատուն քաղաքի բոլոր շենքերի պատերին գրում է, որ թագավորը կեղծամ է կրում: Սակայն ոմն սենյոր Կալիմերոն մատնում է կատվին:
Այդ ընթացքում Ջելսոմինոյի ձայնը լսած օպերային թատրոնի տնօրեն Դոմիսոլը հրավիրում է նրան իր թատրոն: Թատրոն եկած թագավորի կեղծամը Ջելսոնինոյի ձայնից թռչում է: Թատրոնը փլվում է, իսկ Դոմիսոլը վազում է Ջելսոմինոյի հետևից, որպեսզի սա հատուցի հասցրած վնասը: Նա և Ցոպինո կատուն հայտնվում են Բանանիտո նկարչի մոտ, որին համոզում են նկարել իրական աշխարհը և ոչ թե խեղաթյուրել այն, ինչպես պահանջում է Խաբեբաներիր երկրի օրենքը: Նկարիչը նկարում է Ցոպինոյի չորրորդ թաթը: Մինչ այդ կատուն ուներ միայն երեքը:
Նկարչին շուտով բռնում և բերում են թագավորի մոտ, որտեղ սա հրաժարվում է զենք նկարել և նրան տեղավորում են հոգեբուժարան: Սակայն այստեղ նա Ցոպինոյի օգնությամբ կարողանում է նկարել բոլոր այն պիտույքները, որոնք անհրաժեշտ են նրան փախուստի համար, իրերը դառնում են իրական և նա փախչում է: Ջելսոմինոն գալիս է հոգեբուժարանի մոտ և սկսում է երգել: Նրա երգից ամեն բան սկսում է փլուզվել: Թագավոր Ջակոմոնը փախչում է: Խաբեբաների թագավորությունը դադարում է գոյություն ունենալ:
Բանանիտոն վերականգնում է պալատը, իսկ Ջելսոմինոն զբաղվում է երաժշտությամբ:   

Ջանի Ռոդարի | Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում | համառոտ Ջանի Ռոդարի | Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 24, 2016 Rating: 5
Технологии Blogger.