
Ծովափնյա հանգստավայր քաղաքում վատ եղանակ է: Իշխանուհի Վերա
Նիկոլաևնան դուրս չի գալիս իր ամառանոցից: Նրա ծննդյան օրը հյուրեր են գալիս: Ամուսինը՝
Վասիլի Լվովիչ Շեինը բերում է նոր հյուրերի: Խնջույքի կեսից Վերա Նիկոլաևնայի անունով
բերում են փոքրիկ փաթեթ, որի մեջ նռնաքարերով ոսկե ապարանջան է: Կա նաև նամակ: Անծանոթը
շնորհավորում է Վերայի՝ հրեշատակի օրը: Խնդրում է ընդունել ժամանակին իր տատիկին պատկանող
ապարանջանը: Ուղարկողի անվան սկբնատառերն են՝ Գ. Ս. Ժ:
Երկու տարի դրանից առաջ էլ անծանոթը սիրային նամակներ է գրել
Վերային Նիկոլաևնային: Սակայն վերջինիս խնդրանքից հետո նա դադարել է հետապնդել նրան
սիրային նամակներով և միայն շնորհավորհանքներ է հղել ծննդյան օրերին և տոներին:
Վերայի ամուսինը գտնում է փաթեթն ուղարկողին՝ ոմն Ժելտկովին
և վերադարձնում ապարանջանը: Նա բացվում է Շեինին և ասում, որ սիրում է նրա կնոջը և
այդ զգացմունքը կսպանի միայն մահը: Նա ուզում է գրել Վերային վերջին նամակը: Սակայն
նրան արգելում են: Հաջորդ օրը նա ինքնասպանություն է գործում: Երեկոյան փոստատարը բերում
է նրա նամակը: Ժելտկովը գրում է, որ նրա ողջ կյանքի իմաստը եղել է Վերան: Հեռանալով
նա միայն ցանկանում է, որ լուսավորվի Վերայի անունը:
Վերան գնում է հրաժեշտ տալու նրան: Ժելտկովին արդեն դրել
են դագաղի մեջ: Նա համբուրում է հանգուցյալի ճակատը և վարդ դնում նրա գլխի տակ: Նա
հասկանում է, որ սերը, որի մասին երազում է ամեն կին, անցավ իր կողքով: Երեկոյան նա
խնդրում է ծանոթ դաշնակահարուհուն նվագել իր համար Բեթովենի «Ապասիոնատը»: Նա լաց է
լինում: Երբ նվագը դադարում է, նա զգում է, որ Ժելտկովը իրեն ներել է:
Տես նաև Ալեքսանդր Կուպրին Յամա
Ալեքսանդր Կուպրին | Նռնաքարերով ապարանջանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 23, 2016
Rating:
