
Նյուտոնի երկրորդ օրենքը հնչում
է այսպես.
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:
Մաթեմատիկորեն Նյուտոնի երկրորդ օրենքը ներկայացվում է այսպես՝
a⃗ =
F⃗ /m ,
որտեղ a⃗ -ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F⃗ -ը՝ մարմնի վրա ազդող ուժը:
Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում F⃗ -ը դրանց համազորն է։
Նյուտոնի երկրորդ օրենքից բխում է.
1.
Մարմնի արագացման ուղղությունը միշտ համընկնում է նրա վրա ազդող ուժի ուղղության հետ, ուստի այն սկալյար տեսքով ներկայացվում է այսպես՝ a⃗ =
F⃗/m x 2: Ինչքան մեծ է տվյալ մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է մարմնի արագացումը, հետևաբար, այնքան արագ
է փոխվում նրա արագությունը։
3.
Ինչքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան փոքր արագացում է այն ձեռք բերում տվյալ ուժի ազդեցության հետևանքով և այդ պատճառով այդքան դանդաղ է փոխում իր արագությունը։
4.
Եթե մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է, ապա նրա արագացումը նույնպես հավասար է զրոյի, ուստի և արագությունը մնում է հաստատուն:
5.
Եթե m զանգվածով մարմինը շարժվում է a արագացմամբ, ապա նրա վրա ազդող ուժն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝
F=ma
6. Ուժի չափման միավորը ՄՀ -ում՝ 1 Նյուտոնը հավասար է՝ 1 Ն =1 կգ/մվ²:
Դա այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնին հաղորդում է 1 մվ² արագացում:
Նյուտոնի երկրորդ օրենքը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 22, 2016
Rating:
