Ֆրիդրիխ Շիլլեր | Ասպետ Թոգենբուրգ


«Քույրական սերն է անապակ,
Ասպետ, ինձ հուզում.
Չունեմ ուրիշ սիրո փափագ,
Տանջվել չեմ ուզում:
Ինձ մոտ գալիս, հեռանալիս
Մի´ տխրեք այդպես,
Թե ինչու եք անխոս լալիս,
Չեմ հասկանում ես»:

Լսեց ասպետն անլուր վշտով,
Վերք բացվեց սրտում,
Գրկեց կույսին մունջ կարոտով,
Ձին հեծավ տրտում:
Եվ հեռացավ արշավասույր,
Կանչեց բյուր քաջեր,
Թռան դեպի Շիրիմը Սուրբ՝
Կրծքներին խաչեր:
Ինչ սխրանքներ է կատարում
Խումբը մարտնչող,
Սաղավարտներն են հուրհրում
Բանակում ոսոխ:
Անհավատն է Թոգենբուրգի
Անունից սոսկում,
Սակայն ցավին խորունկ վերքի
Չկա ամոքում:

Տանջվեց, տոկաց նա մի տարի,
Էլ չի դիմանում,
Լքում է խումբն իր քաջերի
Ու ետ է դառնում:
Մի նավ տեսավ ծովեզերքին՝
Առագաստ պարզած,
Լողաց դեպի երկիրն անգին,
Կույսն իր երազած:

Բախեց ասպետն այն ուխտավոր
Դուռը դղյակի:
Ա´խ, պատասխանն էր ահավոր՝
Նման կայծակի,
«Հարսնացուն է երկնի արդեն.
Քող ունի դեմքին,
Երեկվանից հանձնեց իրեն
Արարչի կամքին»:

Թողեց տղան տունն հայրական,
Եվ մոռացվեցին
Զենք ու զրահ ասպետական,
Հավատարիմ ձին:
Ընդմիշտ գնաց նա պալատից
Անհայտ, աննկատ,
Մարմինն ազնիվ ծածկեց վշտից
Քուրձերով աղքատ:

Եվ իր համար շինեց խրճիթ,
Խրճիթ հասարակ,
Դեմը վանքն էր՝ սաղարթախիտ
Լորիների տակ:
Վաղորդայնից մինչ վերջալույս
Միայնակ նստում,
Փայփայում էր աղոտ մի հույս
Իր խոցված սրտում:

Երկար նայում էր պատանին
Վանքին բաղձալի,
Աչքը հառած պատուհանին
Իր սիրեցյալի:
Նայում էր նա մինչ երևար
Մատաղ կույսը հեզ
Ու խոնարհվեր հովիտն ի վար
Հրեշտակի պես:

Տղան պառկում էր գոհունակ,
Սփոփված նիրհում.
Չէ՞ որ նոր օրն էլ շարունակ
Նույն խինդն էր բերում:
Անցան օրեր ու տարիներ,
Սակայն պատանին
Լուռ, անտրտունջ նայում էր դեռ
Այն պատուհանին:

Նայում էր նա մինչ երևար
Մատաղ կույսը հեզ,
Խոնարհվելով հովիտն ի վար
Հրեշտակի պես:
Մի օր էլ նա վաղորդայնին
Նստած էր մեռած,
Նորից հառած պատուհանին
Հայացքը մարած:
Տանջվեց, տոկաց նա մի տարի,
Էլ չի դիմանում,
Լքում է խումբն իր քաջերի
Ու ետ է դառնում:
Մի նավ տեսավ ծովեզերքին՝
Առագաստ պարզած,
Լողաց դեպի երկիրն անգին,
Կույսն իր երազած:

Բախեց ասպետն այն ուխտավոր
Դուռը դղյակի:
Ա´խ, պատասխանն էր ահավոր՝
Նման կայծակի,
«Հարսնացուն է երկնի արդեն.
Քող ունի դեմքին,
Երեկվանից հանձնեց իրեն
Արարչի կամքին»:


Ֆրիդրիխ Շիլլեր | Ասպետ Թոգենբուրգ Ֆրիդրիխ Շիլլեր | Ասպետ Թոգենբուրգ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:56:00 Rating: 5
Технологии Blogger.