
Վեպն ընդգրկում է տարբեր պատմություններ Թովմայի նախնիների
մասին, կան լեգենդներ, որոնք վերաբերում են հայոց թագավորներին և Հայաստանի քրիստոնեական
դարձին: Հեղինակը պատումը վարում է արևելյան հեքիաթի ոճով: Միաժամանակ օգտագործել է
այլաբանությունն ու սատիրան: Ներկա և անցյալ ժամանակները անվերջ փոխհաջորդում են իրար:
Վեպը կառուցված է որպես երկխոսություն, որը տեղի է ունենում
երկու հերոսների՝ Մեդդայի և Թովմա Խատիսյանի միջև: Նրանք հանդես են գալիս որպես պատմողներ:
Նստած անատոլիական Բասկիր քաղաքի դարպասի մոտ՝ Թովմա Խատիսյանը մտքով դեռ ճանապարհորդում
է իր նախնիների աշխարհում: Նա նրանց վերջին շառավիղն է: ճանապարհելով Մեդդային, նա շարունակում է իր հոր կյանքի ճանապարհը, որը ծնվել
է փոքրիկ գյուղում և իր կյանքը անցկացրել է թուրքական կառավարիչների տանջարաններում:
Եղել է 1915 թ. հայկական ջարդերի ականատեսը:
Վեպն ունի երկու հիմնական ժամանակ: Դա մի կողմից բակիրյան
բանտում Վարդան Խատիսյանի գտնվելու ժամանակագրությունն է, մյուս կողմից՝ հերոսի մանկությունը
և հասուն կյանքը: Ընթերցողը Թովմայի և Մեդդայի երկխոսությունից տեղեկանում է, որ Թովման,
մեծանալով որբ, մահամերձ անկողին է ընկնում, և նրա վերջին միտքը մահից առաջ դառնում
է հեքիաթ, որը սկսվում է նրա ծննդյան պահից: Գլխավոր խնդիրը վեպում դառնում է բանականության
և անմտության, մշակույթի և բարբարոսության, մարդասիրության և անհանդուժողականության
ողբերգական բախումը: Գլխավոր հերոս Վարդան Խատիսյանին թուրքերը մեղադրանք ներկայացվում
անգամ Ավստրիական կայսրության թագաժառանգի դեմ դավադրություն և մահափորձ իրագործելու
մեջ:
Մի աղքատի օգնությամբ Վարդանին հաջողվում է փախչել Կոստանդնուպոլսի
ճանապարհից, որտեղ նրան սպասում էր դատավարությունը: Նա գտնում է ամերիկյան դեսպանատունը
և ուղևորվում է Եդեսիա, հղի կնոջ մոտ: Այստեղ իր գյուղում նա ընկնում է թշնամիների
ձեռքը, բայց նրան կրկին հաջողվում է խուսափել մահից: Նրա կյանքը փրկում է քրդուհի Բյուլբյուլը:
Վարդանը շատ է դեգերում՝ Ամերիկայում, Ավստրիայում, Բաքիրում, Ադիս-Աբեբայում, գնացքներում,
հրեաների հետ: Վեպի վերջում Վարդանը, ճակատագրի հալածանքների դեմ պայքարելուց հոգնած,
ինքն է հանձնվում: Նկարագրելով Վարդանի երկրային կյանքի ավարտը՝ գրողը զարգացնում է
հետևյալ միտքը. եթե ոչ մարմինը, ապա գոնե հոգին պետք է գտնի ցանկալի երջանկություն:
Եվ Վարդանը թռչում է Հայաստան երկիր ու վերջապես ընկնում իր հարազատների աշխարհը… Իր
մոտ է կինը… Նա սպասում էր այդ պահին այն օրվանից, երբ որդին՝ Թովման լույս աշխարհ
եկավ: Բայց Թովման էլ չկա, կա Հայկը՝ լեգենդար հերոսը, ում անունը պահպանվում է հայ
ժողովրդի հիշողության մեջ:
Տես նաև Անտոնիա Արսլան Արտույտների ագարակը, Ֆրանց Վերֆել
Մուսա լեռան 40 օրը և Հայնրիխ Ֆիրբյուխեր Հայաստան 1915
Էդգար Հիլզենրաթ | Վերջին մտքի հեքիաթը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 02, 2017
Rating:
