Պարույր Սևակ | Օրհնություն


Աստվա՜ծ ձեզ հետ...

Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի՛նքը՝
Իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ բայց կարծըր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
         Ձեզ հետ լինի...

30.X.1965թ.          
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Օրհնություն Պարույր Սևակ | Օրհնություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:53:00 Rating: 5
Технологии Blogger.