Պարույր Սևակ | Արմատները ու մատները


Ա՜յ թե ճանաչել,
Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը,
Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝
Ծակելով հողի կողը
                            կամ ողը.
Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝
Գործի դնելով բրիչ, բահ ու բան.
Եվ ո՛չ էլ անգամ՝
Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները:
Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը,
Ինչպես, երևի, հողն են ճանաչում
Լոկ արմատնե՜րը:

28.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Արմատները ու մատները Պարույր Սևակ | Արմատները ու մատները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:07:00 Rating: 5
Технологии Blogger.